Բժիշկներ
ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Սիմոնյաններ – Բազարչյաններ

Ուշագրավ է, որ հայ նշանավոր բժշկական ընտանիքներից շատերը ստեղծվել են` միավորելով երկու տարբեր բժշկական «ազգանուններ»` այդպիսով դնելով բժշկական մեծ գերդաստանի հիմքը: Այդ կերպ է ստեղծվել նաև Սիմոնյան-Բազարչյան «մեծ ընտանիքը»:
Սիմոնյան-Բազարչյանների ընտանիքը Հայաստանի բժշկական նշանավոր գերդաստաններից մեկն է: Մեր երկրի առողջապահական համակարգի տարբեր ճյուղերի զարգացումը մեծապես կապված է նաև այս տոհմի անդամներից յուրաքանչյուրի անվան հետ: Բժշկական ընտանիքը Հայաստանին տվել է բժիշկների մի քանի սերունդ:Գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Արսեն Տիգրանի Սիմոնյանը, ծնվել է 21.02.1907թ. Թբիլիսիում: 1925թ. ընդունվել է ԵՊՀ բուժական ֆակուլտետ, որը հետագայում վերակազմավորվել է բժշկական ինստիտուտի: 1931թ. ավարտել է ուսումը Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում՝ ստանալով թերապևտի որակավորում: Ինստիտուտն ավարտելուց հետո գործուղվել է Լենինական՝ որպես Առաջին հայկական հրաձգային գնդի բժիշկ:
1933թ. մինչև 1936թ. եղել է ԵրԲԻ ֆակուլտետային թերապևտիկ կլինիկայի և Խարկովի բժիշկների կատարելագործման ինստիտուտի ասպիրանտ, որտեղ պաշտպանել է «Արյան շրջանառության ապարատի ֆունկցիան» թեմայով թեկնածուական ատենախոսությունը:
Մինչև 1941թ., աշխատել է ներքին հիվանդությունների ախտորոշման ամբիոնում՝ որպես ասիստենտ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին զորակոչվել է բանակ և նշանակվել էվակոհոսպիտալի պետ և առաջատար թերապևտ:
Զորացրվելուց հետո 1945թ. Վերադարձել է ԵրԲԻ գիտամանկավարժական աշխատանքի` որպես ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի դոցենտ: 1951թ. պաշտպանել է «Նյութափոխանակությունը մալարիայի ժամանակ» թեմայով դոկտորական ատենախոսությունը, 1952թ. ԽՍՀՄ ԲՈՀ-ը նրան շնորհել է պրոֆեսորի գիտական կոչումը: 1954թ. մինչև կյանքի վերջը ղեկավարել է հոսպիտալային թերապիայի ամբիոնը:
«Երկարատև բեղմնավոր գիտագործնական գործունեության և հանրապետության ազգային առողջապահության ոլորտում վաստակի համար» 1961թ. Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով Ա. Սիմոնյանին շնորհվել է գիտության վաստակավոր գործիչ պատվավոր կոչումը:
Կլինիկական և գիտամանկավարժական դպրոցը Ա. Տ. Սիմոնյանը անցել է բժշկության առաջատար ներկայացուցիչների մոտ` պրոֆեսոր Ա.Ա. Մելիք-Ադամյան, ակադեմիկոս Լ.Ա. Հովհաննիսյան, պրոֆեսոր Կոգան-Յասնի, պրոֆեսոր Բ.Բ. Կոգան:
Զգալի է նրա մասնակցությունը հայրենական առողջապահության խնդիրների մշակման գործում: Առաջին անգամ նա է ներկայացրել մալարիայի ժամանակ ախտահարման մեխանիզմի բացատրությունը այդ հիվանդության տարբեր ձևերի և փուլերի ժամանակ, առաջին անգամ թերապևտների XII համամիութենական կոնֆերանսի ժամանակ հանդես է եկել նեֆրոզների պաթոգենեզի աուտո-ալերգիկ բնույթի պաշտպանությանը վերաբերող ելույթով: Անվանի բժիշկն ուսումնասիրել և հաստատել է մի շարք գանգլիոբլոկատորների կլինիկական արժեքը սիրտ-անոթային (մասնավորապես կորոնար արյան շրջանառությունը), բրոնխիալ ասթմայի և ամբողջությամբ բրոնխային ծառի հիվանդությունների ժամանակ, մեծ ուշադրություն էր դարձվում լյարդի և լեղուղիների պաթոլոգիաներին, հատկապես, լյարդի ցիռոզի պաթոգենեզին, վերջին տարիներին մեծ ուշադրություն էր դարձվում պարբերական հիվանդությանը` հետազոտությունների արդյունքները 1966թ. ամփոփվեցին «Zur pathogenese der periodishen Krankheit» աշխատությունում (Ա. Սիմոնյան, Ա. Այվազյան, Շ. Բոստանջյան): Շնորհիվ լայն բազմագիտակության, Ա. Տ. Սիմոնյանը դարձավ 4 դոկտորական (այդ թվում նյարդաբանություն) 10-ից ավելի թեկնածուական ատենախոսությունների խարհրդական և ղեկավար: Ա. Տ. Սիմոնյանի հասարակական գործունեությունը սկսվում է 1947թ., երբ նա իր ուսուցիչների հետ (Գ.Ա. Հովհաննիսյան, Ա.Ա. Մելիք-Ադամյան, Ռ.Ի. Գյանջեցյան) դարձավ թերապևտների գիտական միության կազմակերպիչներից մեկը:
Հետագայում նա երկար տարիներ ղեկավարել է ընկերությունը, թերապևտների և գաստրոէնտերոլոգների համամիութենական միությունների վարչության անդամ էր:Ա.Տ. Սիմոնյանի եղբայր Գրիգոր Տիգրանի Սիմոնյանը նույնպես բժիշկ էր: Նա սպորտի քարոզիչ էր: Նրա օրոք սկսեց զարգանալ սպորտը, մեծ ներդրում ունեցավ բուժական ֆիզկուլտուրայի զարգացման գործում: Երկար տարիներ Գ.Տ.Սիմոնյանը զբաղեցրել է IV վարչության պետի պաշտոնը: Շնորհիվ Գ. Սիմոնյանի, կառուցվել են առողջապահական մեծ կենտրոններ Դիլիջանում, Ջերմուկում, Ծաղկաձորում, Աղվերանում, Գագրայում և այլն:
Բժշկի մասնագիտությունն էր ընտրել նաև Արսեն Սիմոնյանի կինը՝ Էմմա Սերգեյի Մարտիկյանը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Ծնվել է 12.11.1907թ. Բաքվում, 1925թ. ընդունվել է Մոսկվայի պետական 2-րդ համալսարանի բուժական ֆակուլտետ (հետագայում Մոսկվայի Ն.Ի.Պիրոգովի անվան բժշկական ինստիտուտ), որն ավարտել է 1930թ.:
Վերադառնալով Հայաստան` աշխատել է 2-րդ կլինիկական հիվանդանոցում` որպես վիրաբույժ-օրդինատոր` ստանալով արգելված սահմանային շրջանների մուտքի թույլտվություն: Երկրաշարժից հետո որպես վիրաբույժ ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել դաշտային հոսպիտալի ծավալման և բժշկական օգնության ցուցաբերման գործում (ք. Սիսիան):
1935թ. ընդունվել է ԵրԲԻ 2-րդ վիրաբուժական կլինիկայի ասպիրանտուրան, և այդ ժամանակ էլ Հայկական ԽՍՀ առողջապահության ժողկոմի կողմից գործուղվել է պրոֆեսոր Պ.Ա. Գերցենի անվան (հետագայում Ի.Մ.Սեչենովի անվան) 1-ին ՄԲԻ վիրաբուժական կլինիկա:Ատենախոսությունը չպաշտպանեց. հայրը և եղբայրը ձերբակալվել էին որպես ազգի թշնամիներ, նրանցից հրաժարվելու առաջարկից վճռականորեն հրաժարվել է:
Մինչև բժշկական գործունեությունը թույլ տվեցին աշխատել և աշխատեց 2-րդ կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում` որպես շարքային օրդինատոր:
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է էվակոհոսպիտալի, այնուհետև մասնագիտացված վիրաբուժական հոսպիտալների առաջատար վիրաբույժ:
Այդ տարիներին կուտակած մեծ փորձը նա ամփոփեց և 1948թ. (լինելով հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ) պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը:
1952թ. – հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, որտեղ աշխատեց մինչև 1965թ.:
1964թ. պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը,1965թ. ստացավ պրոֆեսորի կոչում (ԽՍՀՄ ԲՈՀ): Է.Ս. Մարտիկյանի`Հայաստանում էխինոկոկի և դրա վիրաբուժական բուժմանը նվիրված դոկտորական ատենախոսությունը մինչ օրս «ելակետ» է տվյալ պաթոլոգիայի ուսումնասիրման համար: Կլինիկական և գիտամանկավարժական դպրոցը Է.Մարտիկյանը անցել է առաջատար մասնագետների մոտ` պրոֆեսոր Պ.Ա.Գերցեն, պրոֆեսոր Գ.Լ.Միրզա-Ավագյան, պրոֆեսոր Գ.Ա. Մելքոնյան:
1965թ. առաջին անգամ Հայաստանում կազմակերպեց մանկական վիրաբուժության ամբիոնը, որը ղեկավարեց մինչև 1975թ.` հետո անցնելով պրոֆեսոր-խորհրդատուի պաշտոնին:
Է.Ս. Մարտիկյանը ստեղծել է մանկական վիրաբույժների դպրոց: Նրա ստեղծած ավանդույթները պատվով շարունակում է նրա լավագույն աշակերտներից մեկը` ամբիոնի վարիչի պաշտոնում նրան փոխարինած պրոֆեսոր Ա.Ս. Բաբլոյանը:
Է.Ս. Մարտիկյանի բնավորության առանձնահատկությունն էր կարողանալ ստեղծել բոլոր պայմանները երիտասարդ կադրերի կատարելագործման համար: Մանկաբուժական ֆակուլտետի երիտասարդ և տաղանդավոր շրջանավարտներին նա ուղարկում էր սովորելու Միության առաջատար մանկական վիրաբույժներ` պրոֆեսորներ Յու.Ֆ. Իսակովի, Ս.Յա. Դոլեցկու, Ա.Տ. Պուլատովի, Գաուէնի և այլնի մոտ, և ուշադիր հետևում էր նրանց հետագա առաջընթացին: «Մայրս ցանկանում էր դառնալ օպերային երգչուհի: Բայց նրա հայրն այն ժամանակ ասաց, որ հանրապետությանը պետք են ոչ թե երգչուհիներ, այլ բժիշկներ: Ահա այդպես մայրս մեկնեց Մոսկվա, ընդունվեց երկրորդ բժշկական ինստիտուտ, որն այժմ կրում է Պերագովի անունը: Իրենց կուրսը շատ մեծ էր, նա ավարտեց և 1930 թվականին վերադարձավ Հայաստան: Ծնողներս իրար հետ ծանոթացել են բուհում սովորելիս: Մայրիկիս այստեղից 1935 թվականին ուղարկեցին ասպիրանտուրա, արդեն առաջին կլինիկան՝ Գերցենի անվան կլինիկան վիրաբուժական»,-պատմում է Էմմա Մարտիկյանի դուստրը՝ Նոննա Սիմոնյանը, որը առանց երկմտելու ընտրեց բժշկի մասնագիտությունը՝ շարունակելով ծնողների մասնագիտական ուղին: «Մայրս շատ մեծ կազմակերպիչ էր, նա շատ մեծ դպրոց թողեց: Հայաստանը, որ ունի մանկական վիրաբուժություն, մանկական վիրաբույժներ, անհամեստություն թող չհնչի, նաև մայրիկիս ներդրումն է: Նա առաջինն էր, որ այստեղ բացեց ամբիոն, բազմաթիվ երիտասարդների վերապատրաստման նպատակով գործուղեց աշխարհի տարբեր երկրների ինստիտուտներ՝ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Ռիգա, Տաշքենդ, բոլորը վերադարձան, և ստեղծվեց մանկական վիրաբուժությունը: Կարող եմ ասել, որ թե' հայրս, թե' մայրս, Մեծ հայրենական պատերազմի ժամանակ ունեցել են զգալի ներդրում՝ վիրավորներին աջակցելու հարցում»,-ասում է Նոննա Սիմոնյանը:
Նոննա Արսենի Սիմոնյանը ծնվել է 1938թ. Երևանում: Դրպրոցն ավարտելուց հետո 1955թ. ընդունվել է ԵրԲի բուժական ֆակուլտետը: 1962թ., որպես ավագ լաբորանտ, ընդունվել է ԵրԲԻ կատարելագործման ֆակուլտետի ախտաբանական դասընթացին, որտեղին նրան գործուղեցին Մոսկվայի Ընդհանուր պաթոլոգիայի և պատանատոմիայի ինստիտուտ ստաժավորման, որտեղ և նա սկսել է աշխատել թեկնածուական ատենախոսության վրա: 1967թ. Նոննա Սիմոնյանը ընդունվել է կլինիկական օրդինատուրա ախտաբանական անատոմիա մասնագիտությամբ, լինելով Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի (այժմ Առողջապահության ազգային ինստիտուտ) առաջին կլինիկական օրդինատորը: Ավարտելով մասնագիտացումը` շարունակել է աշխատել ախտաբանական անատոմիայի ամբիոնում: 1969թ. Ն.Սիմոնյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: Նրա ուսուցիչներն են եղել ակադեմիկոս Վ.Վ.Պարինը և պրոֆեսոր Ֆ.Զ. Մեերսոնը:
1981թ. Ն. Սիմոնյանը զբաղեցրել է ինստիտուտի գիտական քարտուղարի, ուսումնական գծով պրոռեկտորի, կատարելագործման, վիրաբուժական ֆակուլտետներիի դեկանի, փոխտնօրենի, ուսումնական գծով խորհրդականի պաշտոնները:
Իր աշխատանքային 57 տարիները Ն. Սիմոնյանը նվիրել է երիտասարդ կադրերի կրթմանը, մասնագիտական զարգացմանը: Ն.Սիմոնյանի երկարատև և անբասիր աշխատանքը բարձր է գնահատվել: Նա պարգևատրվել է ՀՀ Վարչապետ Մարգարյանի շնորհակալագրով, ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Առողջապահության նախարարության պատվոգրով, ԱԱԻ 50-ամյակի կապակցությամբ ինստիտուտի ոսկե մեդալով:
Սիմոնյանների և Բազարչյանների ծանոթությունը սկսվել է դեռ պատերազմական տարիներին, երբ Ա.Ա. Բազարչյանի տատիկը` Սեդա Տիգրանի Ենգիբարյանը, Ա.Տ. Սիմոնյանի հետ աշխատել է նույն հոսպիտալում որպես ռենտգենոլոգ: Հետագայում միասին աշխատել են 4-րդ վարչությունում:
Բազարչյանների բժշկական առաջին ճյուղը սկիզբ է առնում Էլիզա Պողոսի Բազարչյանից: Լինելով հայտնի մանկաբույժ պրոֆեսոր Ա. Մասլովի աշակերտը` աշխատել է Հայաստանի բոլոր շրջաններում: Է. Բազարչյանը մեծ ներդրում է ունեցել հատկապես վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում` երեխաների շրջանում: Հաշվի առնելով Է. Բազարչյանի կազմակերպչական մեծ ունակությունները, նրան նշանակեցին այն ժամանակ շատ պատասխանատու` տուբերկուլոզի ԲԱՀ նախագահի պաշտոնում:
Էլիզա Բազարչյանը հիմնադրել, իսկ նրա եղբորորդին՝ Ալեքսանդր Գարուշի Բազարչյանը, շարունակել է զարգացնել բժշկական ավանդույթները: Նա ծնվել է 1937թ. Երևանում: 1955թ. դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: Ինստիտուտն ավարտելուց հետո ստաժավորվել է սրտային վիրաբուժություն մասնագիտությամբ Բակուլևի անվան ինստիտուտում (Մոսկվա), ապա ընդունվել է ասպիրանտուրա ԽՍՀՄ ԲԳԱ Ընդհանուր պաթոլոգիայի և պաթոլոգիական ֆիզիոլոգիայի ինստիտուտում:
Դեռ ուսանողական տարիներին Ալեքսանդր Բազարչյանը ուսանողական գիտական ընկերության անդամ էր, հատուկ ուշադրություն էր դարձնում պաթոֆիզիոլոգիայի հարցերին նվիրված աշխատանքներին: Նրա ուսուցիչներն են եղել պրոֆեսոր Ա. Սարգսյանը, ակադեմիկոս Վ. Պարինը, պրոֆեսորներ Ֆ. Մեերսոնը, Վ. Բուրակովսկին:
Թեկնածուական ատենախոսությունը (1965թ.) նվիրված էր սրտամկանի մոլեկուլյար մակարդակով կոմպենսատոր պրոցեսներին: Ատենախոսության թեմայով հոդվածները, որպես կանոն, տպագրվում էին այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են` «Доклады АН СССР», «Известия АМН СССР», «Cardiology»:
Ատենախոսության պաշտպանությունից հետո վերադարձել է Հայաստան և կես տարի ղեկավարել է բժշկական մայր բուհի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիան: Այնուհետև գործուղվել է Մոսկվա՝ աշխատելու դոկտորական ատենախոսության վրա: Վաստակաշատ բժիշկը կյանքից հեռացել է 1968 թվականին: «Մենք ծագումով Կարսից ենք: Տեսականորեն Բազարչյան բժշկական տոհմի հիմնադիրը իմ պապիկի քույրն է, որը 18 տարի մեծ լինելով քույր-եղբայրներից, եկավ Հայաստան, ընդունվեց և ավարտեց բժշկական ինստիտուտը: Նա երկար տարիներ կազմակրեպիչ է եղել, ԲԱՀ-ի ղեկավար: Տևական ժամանակ զբաղվել է կազմակերպական աշխատանքով: Պապիկս բժիշկ չէր, նա զինծառայող էր, բայց իմ տատիկը՝ հայրիկիս մայրը, բժշկուհի էր: Սեդա Տիգրանի Ենգիբարյանը ռենտգենոլոգ էր և երկար ժամանակ եղել է ԱՆ չորրորդ վարչության պոլիկլինիկաներում և բուժհաստատություններում ռենտգենոլոգիայի բաժնի ղեկավարը»,-ներկայացնելով Բազարչյանների բժշկական կենսագրությունը՝ նշում է ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ Ալեքսանդր Բազարչյանը:
Բազարչյանների բժշկական գիծն այժմ շարունակում է Ալեքսանդր Բազարչյանը:
1985-1991 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում:
Գիտական ատենախոսությունը պաշտպանել է՝ «Հայաստանում ծերերի առողջական վիճակը կյանքի որակը» թեմայով: «Բժշկական մասնագիտությունն ընտրելիս, կարծում եմ, այլընտրանք չունեի՝ հաշվի առնելով մեր ընտանեկան ավանդույթները:
Բազարչյանների ընտանիքում արդեն իսկ կանխորոշված էր ապագաս, չենք էլ մտածել այլ ընտրության մասին»,-տարիների հեռվից մասնագիտական ընտրության մասին նշում է Ալեքսանդր Բազարչյանը: Հայաստանում ու արտասահմանում Առողջապահության համակարգի երիտասարդ գործիչը մասնակցել է վերապատրաստման ու միջազգային որակավորման բազմաթիվ ծրագրերի: 2004 թ. նա անցել է REITOX Ակադեմիա TACIS հիմնադրամի դասընթացը, սովորել Ազգային կապի կետերի և թմրանյութերի վերաբերյալ տեղեկության ազգային ցանցերի հիմնադրամում կազմակերպված հանցագործության և թմրադեղերի դեմ պայքարի թուրքական ակադեմիայում (TADOC), 2003թ. REITOX Ակադեմիա SCAD հիմնադրամի դասընթաց, Թմրանյութերի և դրանցից կախվածության Եվրոպական մոնիտորինգի կենտրոն (EMCDDA) : 2001- 2004թ.թ. ձեռք է բերել CSIH Վկայական առողջապահության տեղեկատվական համակարգի դասընթացի վերաբերյալ, 1999-ին անցել Բժշկական տեղեկատվության և տեխնոլոգիայի կիրառման կոնսորտիում դասընթաց, Վերջինյան Ընկերակցության Համալսարանում (VCU): 1999-ին անցել է հետազոտական դասընթաց Մերիլենդի Համալսարանում, ԱՄՆ: 1998-99 թ.թ. Օրդինատուրա համաճարակաբանության ամբիոն, ՀՀ առողջապության ազգային ինստիտուտում(ՀՀ ԱԱԻ): 1991-93 թվականներին Ալեքսանդր Բազարչյանն անցել է օրդինատուրա՝ ՀՀ առողջապության ազգային ինստիտուտի (ՀՀ ԱԱԻ) ներքին բժշկության ամբիոնում: 1993 -94-ին եղել է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի Առողջապահության օրենսդրության ամբիոնի ասիստենտ:
1994–1995թ.թ. ղեկավարել է «Դիագնոստիկա» բժշկական միավորման ուսումնական կենտրոնը: 1995-1997 Զինվորական ծառայության՝ կենտրոնական զինվորական հոսպիտալում զբաղեցրել է Ախտորոշման կենտրոնի պետի պաշտոնը: 1999-2005թթ. ԱՆ ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտում եղել է Համաճարակաբանության ամբիոնի ասիստենտ, ապա նույն ամբիոնի դոցենտ: Ա. Բազարչյանը 2001թ-ից համակարգում է Հայաստանում ծխախոտի դեմ պայքարը, իսկ 2005թ-ից նա համակարգում է Ծխախոտի դեմ պայքարի ազգային ծրագիրը: 2011-2013թ.թ. ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժինը:
2013-14թթ. զբաղեցրել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը, միաժամանակ ղեկավարել ԱՆ ԱԱԻ Առողջապահության տեղեկատվական և վերլուծական կենտրոնը: 2014 –ի դեկտեմբերից Ալեքսանդր Բազարչյանը ղեկավարում է Առողջապահության ազգային ինստիտուտը: «Շատ դեպքերում փաստաթղթերը, կանոնակարգերն ավելի մեծ դեր են խաղում մարդկային կյանքները երկարացնելու, փրկելու ուղղությամբ: Որոշեցի հանրային առողջապահությամբ զբաղվել, հիմնական մասնագիտությունս առողջ ապրելակերպի հիման վրա իմ մոտեցումներն են, դա ինձ հրապուրեց, և իմ թեկնածուական ատենախոսությունս նվիրեցի այդ հարցերի ուսումնասիրմանը: Համակարգի զարգացման տեսանկյունից հանրային առողջապահության նշանակությունը չափազանց մեծ է»,-նշում է Ա. Բազարչյանը: Հատկապես ծխախոտի ու թմրամիջոցների դեմ պայքարի վերաբերյալ հարցերով նա մասնակցել է մասնագիտական բազմաթիվ միջազգային կոնֆերանսների՝ հաճախ հանդես գալով՝ որպես ԱՀԿ խորհրդատու:
2012- 2013, 2014-2020 թ.թ. առողջապահության քաղաքականության ռազմավարության և 2014-2019 առողջ ապրելակերպի ռազմավարության մշակման աշխատանքային խմբի անդամ է:
Ալեքսանդր Բազարչյանը նաև գիտահետազոտական աշխատանքների հեղինակ է, ունի ավելի քան չորս տասնյակ զեկույց, հոդված և աբստրակտ: Համակարգել է 2003-2004 (առաջին), 2008-2009 (երկրորդ) և 2013-2014 (երրորդ) Հայաստանում երիտասարդության ծխելու գլոբալ ուսումնասիրություն (GYTS), ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտ, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի հետազոտությունները: ծխելու դեմ պայքարում ունեցած առանձնահատուկ ներդրման համար 2004 թվականին Ա. Բազարչյանն արժանացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվոգրի:
Բազարչյանների բժշկական ընտանիքի երրորդ սերունդը ներկայացնում է նաև Աննա Ալեքսանդրի Բազարչյանը: Նա ծնվել է 1962 թվականին, Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ (1980-86թթ.): Ինստիտուտն ավարտելուց հետո երկու տարի աշխատել է Էջմիածնում որպես պատանատոմ: 1990-2011թթ. աշխատել է ԱԱԻ ախտաբանական անատոմիայի ամբիոնում որպես ասիստենտ: Աննա Բազարչյանը 2010 թվականից ղեկավարում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ախտաբանական անատոմիայի կենտրոնը: Սիմոնյանների բժշկական երրորդ սերունդը ներկայացնում է նաև Արսեն Յուրիի Սիմոնյանը: Նա ծնվել է 1961 թվականին: 1980 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1986-ին ավարտել է բժշկական մայր ԲՈՒՀ-ը՝ բուժական գործ մասանգիտությամբ: 1986-87 թվականներին անցել է ինտերնատուրա՝ «Թերապիա» մասնագիտությամբ:
Արսեն Սիմոնյանը աշխատանքային գործունեությունը սկսել է 1987 թվականից: Մինչև 1991 թվականը նա եղել է Եղեգնաձորի ԿՇՀ-ի գլխավորի բժշկի՝ բուժական գծով տեղակալը: 1991-1993թթ. – Սկլիֆոսոֆսկու անվան աղետների նյարդաբանության ԳՀԿ դետոքսիկացիայի բաժնում որպես բժիշկ-դետոքսիկոլոգ: 1993-1995 թվականներին նա աշխատել է 2-րդ կլինիկական ծննդատան վերակենդանացման բաժանմունքում՝ որպես բժիշկ-թունաբան:
1995-2001 թվականներին «ԱԴԱՆԱ,» ՍՊՀ տնօրենի տեղակալ՝ բուժական հարցերով: 2002-2009 թվականներին` 2-րդ բուժմիավորումում ինտենսիվ թերապիայի բաժնում որպես բժիշկ անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ: Արսեն Սիմոնյանը 2009-ից առայսօր 2-րդ բուժմիավորման ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավարն է:
«Ծնվելով բժշկական ընտանիքում՝ ի վերուստ արդեն հայտնի էր, որ գնալու եմ այդ ուղղությամբ: Տատիկս և պապիկս կոչումով բժշկներ էին, նրանցից առաջին հերթին վերցրել եմ գործի հանդեպ չափազանց պատասխանատու վերաբերմունքը: Բացի գիտելիքները, բժշկության մեջ շատ կարևոր է ներքին զգացողությունը»,-նշում է տոհմի կրտսեր Արսեն Սիմոնյանը:
Նրա եղբայրը՝ Սերգեյ Յուրիի Սիմոնյանը, ևս բժիշկ է, բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-ռեանիմատոլոգ: Այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Արսեն Սիմոնյանի երկու որդիներից մեկը ևս ընտրել է բժշկի մասնագիտությունը:
Յուրի Արսենի Սիմոնյանը ծնվել է 1993 թվականի փետրվարի 27-ին: 2009թ-ին ավարտել է «Կուպալյան» վարժարանը և ընդունվել Հայկական Բշժկական Ինսիտուտի «Բժշկագիտություն» ֆակուլտետը:
Ունենալով բժշկագիտության բակալավրի աստիճան «Բուժական գործ» մասնագիտությամբ` 2014թ-ին ընդունվել է ՀԲԻ-ի մագիստրատուրա: Այժմ սովորում է մագիստրատուրայի 2-րդ կուրսում:
Ուսումնական պրակտիկան անցել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում, ինչպես նաև՝ Շտապ բուժօգնության ծառայությունում: Մագիստրատուրան ավարտելուց հետո պլանավորում է շարունակել իր հետբուհական ուսուցումը կլինիակական օրդինատուրայում, «Վնասվածքաբանություն և օրթոպեդիա» մասնագիտությամբ:
Ա.Ա. Բազարչյանի դուստրը` Դիանա Բազարչյանը, որը դեռ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ է, մտադիր է շարունակել Բազարչյանների տոհմը:
---------------


Կարդացեք նաև

Խաչատուր Տիգրանի Էյրամջյան, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքի վարիչ
Խաչատուր Էյրամջյանը ծնվել է 1969թ. մարտի 7-ին, ք. Երևանում: Նախնական կրթությունը ստացել է...



Վիրաբուժության բնագավառը ինչ-որ չափով խորհրդավոր է, նրա մասին հաճախ հնչում են իրարամերժ կարծիքներ, նույն վիրաբույժի մասին կարող են գրվել գովերգող գրական ստեղծագործություններ և լսվել խիստ քննադատություններ...



Մեր զրուցակիցն է ԱՄՆ-ի հայտնի «Քլիվլենդ» կլինիկայի պրոֆեսոր, անեսթեզիոլոգ Րաֆֆի Ավետիսյանը, ում հետ խոսեցինք նեյրոանեսթեզիոլոգիայի, դրա հրատապության, պրոֆեսորի կողմից իրականացված մի շարք ծրագրերի և հետագա պլանների մասին...



«Ֆանարջյան» ազգանունը մեր երկրում նույնացվում է բժշկագիտության հետ։ Ֆանարջյանների ընտանիքը Հայաստանի բժշկական ամենամեծ գերդաստաններից է, որի վառ ներկայացուցիչ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի...



Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Իտալիայի Սուրբ Կամիլլո Միաբանության Հայր Մարիո Կուկարոլլոյին: Վերջինս Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում երկարատև...



Արցախյան պատերազմին իր մասնակցության մասին Արմինա Նալբանդյանը խոսել չի սիրում: Հարցերի միջոցով փորձում ենք «գաղտնազերծել» բժշկուհու կյանքի կարևոր այդ փուլի մանրամասները: Աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, վիրաբույժ է...



Մեդ-Պրակտիկ թիմը` լսելով թիմի անդամներից մեկի դրվատանքի խոսքերն` ուղղված Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբանության բաժանմունքի ամբողջ անձնակազմին, որտեղ վերջին օրերին բուժվում էր իր ծեր մայրը, որոշեց պարզել` ո՞րն էր...



Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...



Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...



«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժանմունքի գործունեության, առաջընթացների մասին զրուցեցինք վիրաբույժ- պրոկտոլոգ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պրոկտոլոգիայի...



– Ինչպիսի՞ն է արյունաբանության ոլորտն այսօր Հայաստանում:
– Արյունաբանության ոլորտը Հայաստանում հետևում է միջազգային փորձին և ձեռքբերումներին: Մենք ունենք...



Գևորգյան Անահիտ Գեղամի - բժշկակական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ կոլոպրոկտոլոգ
Ինչպե՞ս որոշեցիք դառնալ բժիշկ-պրոկտոլոգ...



Անահիտ Գևորգյանը այսօրվա դրությամբ Հայաստանում միակ կին պրոկտոլոգ- վիրաբույժն է։ 1984-ին նա եկել է աշխատելու Պրոկտոլոգիայի նորաբաց ինստիտուտ, որը հետագայում դարձել է «Իզմիրլյան» բուժկենտրոն։ Բժշկի խոսքով՝ իր հիվանդների 80 տոկոսը...



Ղրղզստանի Առողջապահության նախարարության ակադեմիկոս Միրսաիդ Միրախիմովի անվան սրտաբանության և թերապիայի ազգային կենտրոնի և Ներքին հիվանդություններով զբաղվող բժիշկների ասոցիացիայի կողմից ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ...



Այնտեղ՝ Արցախում ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը: Այն նախատեսված է ոչ թե հակառակորդի չեզոքացման, այլ ոչնչացման համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգ...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Դիմակներ` մազերի համար
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Բնական միջոց իմպոտենցիայի դեմ. 1in.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը բարձրացնում է մահացության ռիսկը