Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

ՀՀ ԱՆ. Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդ

ՀՀ ԱՆ. Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդ

Զոհրաբյանների բժշկական առաջին ճյուղի ներկայացուցիչը Գևորգ Զոհրաբյանն է: Ընդամենը մեկ տարվա աշխատանքի արդյունքում նրան հաջողվում է ձեռք բերել հմուտ բժիշկի հեղինակություն: Որպես քիթ-կոկորդ-ականջաբան հրավիրվելով աշխատանքի Երևանի 2-րդ հիվանդանոցում, նա դառնում է մեր երկրի լարինգիոլոգիայի հիմնադիրներից մեկը: Այնուհետև բժիշկին վստահում են արդեն 3-րդ հիվանդանոցի իր իսկ հիմնադրած քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր մինչև 72 տարեկանը:


Պրակտիկ գործունեությանը զուգահեռ Զոհրաբյանը քայլեր էր անում նաև գիտության մեջ, զբավում գիտական աշխատանքով: Նա հեղինակել է 25 հետազոտություն:

Մասնագիտությամբ բժիշկ է եղել նաև Գևորգ Զոհրաբյանի կինը' Ելենա Ավագյանը: Նրան էր վստահվել մայրաքաղաքի 4-րդ մանկական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկի պաշտոնը: Հաջորդիվ նա մասնագիտական գործունեությունը շարունակել է 8-րդ մանկական պոլիկլինիկայում, որը ևս մեծ նվիրվածությամբ ղեկավարել է մինչև 78 տարեկանը: Մասնագիտական կարողություններով աչքի ընկնող բժշկական այս զույգն ունենում է չորս երեխա:

 

Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդԲժշկուհի կնոջ' Ելենա Ավագյանի հետ միասին Գևորգ Զոհրաբյանը դաստիարակել և բժշկի մասնագիտությունը փոխանցել է չորս զավակներից երկուսին: Ավագ որդին' Յուրին, ուրոլոգ է, Հովհաննեսը' մանկական սրտաբան:

 

Եղբայրները բժշկական գիտությունների թեկնածու են, դոցենտ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի իսկական անդամ: Յուրի Զոհրաբյանը նաև վերոնշյալ կառույցի փոխնախագահն է:

«Բժշկականի չորրորդ կուրս էի տեղափոխվել, երբ հրամանագրվեցի 3-րդ հիվանդանոց որպես ֆելդշեր Հայաստանում նոր բացված ուրոլոգիական բաժանմունք, որը ղեկավարում էր հանրաճանաչ մասնագետ Ավետիք Միդոյանը: Հենց նրա շնորհիվ սիրեցի այս մասնագիտությունը: Այնուհետև գործուղվեցի Կամո»,- հիշում է Յուրի Զոհրաբյանը:

Հինգ շրջանների ուրոլոգիական ծառայությունը ինքնուրույն ղեկավարելը հեշտ աշխատանք չէր, սակայն հենց այդ ժամանակահատվածում նա հմտացավ, ձեռք բերեց գիտելիքների մեծ պաշար: Այդ տարիներին մարզում աշխատելը պատվաբեր էր սկսնակ բժիշկի համար: Յուրի

 

Զոհրաբյանն բուհը ավարտելուց հետո աշխատանքի է անցնում Ախթայի շրջանում:

 

Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդ Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդ


Հաջորդիվ Զոհրաբյանն աշխատանքի է անցնում մայրաքաղաքի 3-րդ հիվանդանոցում կամ ինչպես ինքն է բնորոշում «իր հայրական օջախում» որպես բժիշկ-օրդինատոր:

Նա մրցույթով ասիստենտ է ընտրվում այն ժամանակվա բժիշկների կատարելագործման ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնում' զուգահեռ տեղափոխվելով նաև 1-ին հիվանդանոց: Թեկնածուական թեզը Յուրի Զոհրաբյանը պաշտպանել է Լենինգրադում, ապա անցել դասախոսական աշխատանքի' ստանալով նաև դոկտորի կոչում:


Այնուհետև անվանի մասնագետը հրավիրվում է բժշկական համալսարան' ստանձնելով ուրոլոգիայի բաժնի վարիչի պարտականությունները:

 

Այդ ամբիոնի բազան «Արմենիա» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան էր, որի ղեկավարումը նույնպես վստահված էր Յուրի Զոհրաբյանին: Հենց այստեղ է ճանաչված ուրոլոգին հաջողվում մեր երկրում ներդրնել աշխարհի առաջատար փորձը, կիրառել նորարարությունները, համագործակցել արտերկրի հեղինակավոր բժշկական կենտրոնների հետ:

 

Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդ Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդ


Դրանից է ներմիզուկային մասնատման նոր մեթոդը, որ հայ մասնագետներին փոխանցվել է ԱՄՆ-ում բնակվող անվանի ուրոլոգ, բարերար Կարո Դերձակյանից, մասնավորապես' հայրենիք նրա այցելությունների շնորհիվ: Այս մեթոդը կիրառվում է Հայաստանի մի քանի կլինիկաներում բացառում է երկրորդ վիրահատությունը տղամարդու միզապարկի քարերի, ուռուցքների և շականակագեղձի' ադենոմայի ժամանակ: Կլինիկական գործունեությանը զուգահեռ նա աշխատել է նաև գիտահետազոտական ոլորտում: Նա կարողացել է հաջողությամբ համատեղել կլինիկական և գիտահետազոտական գործունեությունը' հեղինակելով ավելի քան 100 գիտական աշխատություն:

 

Յուրի Զոհրաբյանը բազում բարդ վիրահատություններ է կատարել: Նա երկրորդ կյանք է պարգևել մոտոցիկլի վթարից երիկամը վնասած մի երիտասարդի:

«Իմ հիշողության մեջ վառ է մնացել մի դրվագ, երբ կլինիկա բերեցին 17-ամյա մի պատանու, որի ամորձիները տեղում չէին, այսինքն կյանքի ու մահվան սահմանագծում էր, արյունրը չէր մակարդվոմ: Տղան 80 օր պառկեց, 10 լիտր արյուն ներարկեցին և փրկեցին: Հետագայում մտերմացանք, ես դարձա նրա հարսանիքի քավորը»,- հիշում է բժիշկը:

Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղի փոխնախագահը եռանդուն գործունեության համար արժանացել է ակադեմիայի սահմանած «Գիտության և արվեստի ասպետ» կոչմանը և պարգևատրվել է Գեորգի Հաղթաբերի դիմանկարով արծաթե շքանշանով:

Պատահական չէ, որ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի' 15-րդ տարեկան համագումարն նվիրված էր Յուրի Զոհրաբյանի 75-ամյա հոբելյանին: Գործընկերները նրան բնորոշում են որպես ուրոլոգիայի հիմնադիր, փորձառու մանկավարժ, ականավոր ղեկավար և լավ մարդ: Հենց այս միջոցոռման ընթացքում նրան փոխանցվեց նաև «Ուրոլոգիայի նահապետ» պատվավոր կոչումը:

 

Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդ Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդ


Բազմաթիվ բարձր պարգևների կողքին «Ուրոլոգիայի կենտրոն» ՓԲԸ-ի գիտապրակտիկ ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Զոհրաբյանի հարուստ դարանում առանձնանում է 2013թ. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանրապետության տոնի առթիվ իրեն շնորհված «Մխիթար Հերացի» մեդալը:

Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդՅուրի Զոհրաբյանի կինը' Ինա Մարտիրոսյանը, ավագ գիտաշխատող է, աշխատել է արյան փոխներարկման ինստիտուտի իմունոլոգիայի լաբորատորիայում: Նա 28 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում հեղինակել է ավելի քան 100 հոդվածներ:

«Մեզ հաճախ ասում են, որ ես և կինս բժիշկներ ենք: Մենք իրար հասկանում ենք մեկ խոսքից: Այսպես ավելի հետաքրքիր է, քանի որ կարողանում ենք միմյանց արժեքավոր խորհուրդներ տալ»,- նկատում է Յուրի Զոհրաբյանը:

Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդԻննա Մարտիրոսյանը ևս բժշկական վառ ընտանիքի ներկայացուցիչ է: Նրա մայրը' Կամելիա Տեր-Գրիգորյանը ծնվել է 1909 թվականին: Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Աշխատել որպես թերապևտ մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններում: 20 տարի աշխատել է թերապևտ ՀՍՍՀ առողջապահության նախարարության առնընթեր գլխավոր գործակալությունում: Արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր բժշկի կոչման: Կամելիայի հայրը' Արամ Տեր-Գրիգորյանն ավարտել է Մոսկվայի պետական համալսրանի բժշկական ֆակուլտետը: Ուսումն ավարտելուց հետո վերապատրաստման նպատակով մեկնել է Փարիզ:

 

Վերադառնալով Երևան երկար տարիներ աշխատել է որպես բժիշկ' մասնագիտականով տարբեր ոլորտներում: Նա Հայաստանի առաջին բժիշկներից մեկն էր:

Բժիշկների երկրորդ սերնդի վառ ներկայացուցիչ է նաև Հովհաննես Զոհրաբյանը, որ գործունեությունը սկսել է Վանաձորի քաղաքային հիվանդանոցից:


Այստեղ հինգ տարի որպես մանկաբույժ աշխատելուց հետո հրավիրվում է առողջապահության ազգային ինստիտուտ ավագ լաբորանտի պաշտոնում, ապա նշանակվում է մանկաբուժության ամբիոնի ասիստենտ:

Մոսկվայում հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական թեզը, ստանում դոցենտի կոչում:


Ամբիոնեի բազան Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոնն է, որտեղ աշխատելով հանրահայտ սրտաբան Հրայր Հովակիմյանի հետ' տնօրինում է երեխաների սրտի նախավիրահատական և վիրահատական բուժման գործը:

Կենտրոնի բուժանձնակազմի համար միշտ օրակարգային է եղել զարգացումն ապահովելու, եվրոպական չափանիշներից հետ չմնալու ձգտումը: Սրտաբանական կենտրոնում առաջին վիրահատությունը կատարվել է 1994թ. հունիսին: Քսանամյա բժշկական կառույցն այսօր ամենամեծն է Անդրկովկասում: Այստեղ տարեկան հետազոտվում և բուժվում է ավելի քան 14 000 հիվանդ: Կատարվում է ավելի քան 800 վիրահատություններ, իրականցվում ավելի քան 700 ստենտավորում:


Հանրապետության բոլոր սրտաբանների հեր սերտ կապի մեջ գտնվող մասնագետը պարբերաբար կատարում է մարզային այցելություններ' տեղի մասնագետների հետ բնածին սրտային արատ ունեցող երեխաներին հայտնաբերելու, հետազոտելու և անհրաժեշտության դեպքում մայրաքաղաք տեղափոխելու, փորձի արդյունավետ փոխանակում ապահովելու նպատակով:


Հովհաննես Զոհրաբյանը պրակտիկ գործունեությանը զուգահեռ ակտիվ մասնակցում է մասնագիտական միավորումների կողմից նախաձեռնած միջոցառումներին: Նրա հոդվածներն արժանի տեղ են գտնում Երևանի և մարզերի լավագույն հրատարակություններում:

 

Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդԱշխատելով մանուկների հետ' Հովհաննես Զոհրաբյանը խոստովանում է, որ ամենանուրբ փոքրիկ էակների հայացքում էլ, ինչպես իրենց ծնողների դեպքում, հաճախ բարեհաջող անցած վիրահատությունից, ապաքինման բարդ շրջափուլից հետո կարելի է նկատել շնորհակալության, գնահատանքի անթաքույց զգացում:


Նա մասնագիտության մեջ բարձր է գնահատում բարդ դեպքերում բժիշկների միյմանց օգնելու, հիվանդի վարման պլանը մշակելու, այլ կարևոր հարցերի շուրջ կոլեգիալ մոտեցումը:

Բժիշկ է նաև Հովհաննես Զոհրաբյանի կինը, ով աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն կլինիկայում: Կատարելագործվելով ԱՄՆ-ում, աշխատանքի հրավերներ է ստացել Անգլիայից:

Ընտանիքի բժշկական երրորդ սրենդի վառ ներկայացուցիչներից է Յուրի Զոհրաբյանի որդին' Արամ Զոհրաբյանը:

Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդ«Մեր ընտանիքում բոլորը բժիշկներ են: Հորս կողմից ես ներկայացնում եմ ընտանիքի երրորդ, իսկ մորս կողմից չորրորդ բժշկական սերունդը»,- ասում է Արամ Զոհրաբյանը, ով որպես նեղ մասնագիտացում նույնպես ընտրեց ուրոլոգիան:

 

Առաջին քայլերը Կրտսեր Զոհրաբյանը սկսել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում:

Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդԱրամ Զոհրաբյանը 2006թ. Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համլսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի դասախոս էր, ասիստենտ: 1993թ. աշխատում է «Արմենիա» հանրեպատական բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայում: Այսօր նրա ձեռքով հմտորեն կատարվում են բարդագույն վիրահատություններ: Երկար տարիների փորձ ունեցող մասնագետը վայելում է հիվանդների սերն ու հարգանքը:

Բժշկի ուղին է ընտրել նաև Յուրի Զոհրաբյանի դուստրը' Արուս Զոհրաբյանը:


Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդԲժշկական մայր բուհը գերազանցությամբ ավարտելուց հետո նա մասնագիտական գործունեությունը շարունակում է Միացյալ նահանգներում: Հայ բժշկուհուն հաջողվել է անգամ օվկիանոսից այն կողմ բարձր պահել Զոհրաբյանների բժշկական ընտանիքի պատիվը և մասնագիտանալ գինեկոլոգիայի ոլորտում: Նա նաև ղեկավարում է «Hollywood Presbyterian» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքը:

Հովհաննես Զոհրաբյանի երկու որդիներից Ալբերտը' նույնպես բժիշկ է դարձել: 1998-2005թթ. սովորել և ավարտել է ԵՊԲՀ, 2005-2008թթ. անցել է կլինիկական օրդինատւրա «Սրտաբանութուն» մասնագիտությամբ, 2008-2010թթ. ծառայել է ք.Սիսիանի Զինվորական

 

Հոսպիտալում ՝ ախտորոշման բաժանմունքի պետ, 2010-2012թթ. աշխատել է «Զեյթունի Սիրտ-Անոթ» ԲԿ-ում' ինտերվենցիոն սրտաբան, 2012թ-ի ապրիլից առ այսօր ինվազիվ սրտաբան է Երևանի «Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնում: Երիտասարդ մասնագետի ձեռքերով վիրահատվել են բազում փոքրիկների սրտներ:

Յուրի Զոհրաբյանի մյուս եղբոր' Լեոնիդի որդին Կարենը և իր կինը Տաթևիկը նույնպես համալրեցին բժշկական այս մեծ ընտանիքի շարքերը, երկուսն էլ մասնագիտացել են սրտաբանության ոլորտում: Կարենն աշխատում է «Նորք Մարաշ» սրտաբանանական, իսկ Տաթևիկը' «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում:

Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդ«Մեզ ոչ ոք չի ստիպել, սակայն մանուկ հասակից տեսնելով մասնագիտության շուրջ քննարկումները, ընտանիքի անդամների վերաբերմունքը այս մասնագիտությանը, նրանց դիմացինին օգնելու մշտական մեծ ձգտումը, մենք նույնպես որոշեցինք բժիշկ դառնալ»,- իր և եղբոր անունից ասում է Կարեն Զոհրաբյանը:


Նրա խոսքով' բժիշկ դառնալու ուղին որքան դժվար էր, նույնքան և պատասխանատու: Կայացման ճանապարհին շատ խնդիրների հաղթահարման գործում օգնության է են եկել ընտանիքի ավագ ադամների արժեքավոր խորհուրդները, բարդ դեպքերը նրանց հետ քննարկելու հնարավորությունը:

Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդՉորս եղբայր ենք, և չորսիս տանն էլ բժիշկ կա»,- ամփոփելով զրույցը կատակում է Յուրի Զոհրաբյանը: Զոհրաբյանների ընտանիքում առաջիկայում նախատեսվում է նաև բժշկական ևս մեկ սերնդի ավելացում: Յուրի Զոհրաբյան կրտսերը' Արամ Զոհրաբյանի 12-ամյա որդին, բժիշկ դառնալու հարցում հաստատակամ է:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Խաչատուր Տիգրանի Էյրամջյան. armeniamedicalcenter.am
Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Խաչատուր Տիգրանի Էյրամջյան. armeniamedicalcenter.am

Խաչատուր Տիգրանի Էյրամջյան, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքի վարիչ

Խաչատուր Էյրամջյանը ծնվել է 1969թ. մարտի 7-ին, ք. Երևանում: Նախնական կրթությունը ստացել է...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեզանից յուրաքանչյուրը ԵՊԲՀ-ի պատմության լույսի մի ճառագայթն է. Սուրեն Ստեփանյան
ԵՊԲՀ. Մեզանից յուրաքանչյուրը ԵՊԲՀ-ի պատմության լույսի մի ճառագայթն է. Սուրեն Ստեփանյան

Վիրաբուժության բնագավառը ինչ-որ չափով խորհրդավոր է, նրա մասին հաճախ հնչում են իրարամերժ կարծիքներ, նույն վիրաբույժի մասին կարող են գրվել գովերգող գրական ստեղծագործություններ և լսվել խիստ քննադատություններ...

Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ
Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ

Մեր զրուցակիցն է ԱՄՆ-ի հայտնի «Քլիվլենդ» կլինիկայի պրոֆեսոր, անեսթեզիոլոգ Րաֆֆի Ավետիսյանը, ում հետ խոսեցինք նեյրոանեսթեզիոլոգիայի, դրա հրատապության, պրոֆեսորի կողմից իրականացված մի շարք ծրագրերի և հետագա պլանների մասին...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Ֆանարջյանների ընտանիքում պահպանվում է բժիշկ դառնալու ավանդույթը
ԵՊԲՀ. Ֆանարջյանների ընտանիքում պահպանվում է բժիշկ դառնալու ավանդույթը

«Ֆանարջյան» ազգանունը մեր երկրում նույնացվում  է բժշկագիտության  հետ։ Ֆանարջյանների ընտանիքը Հայաստանի բժշկական ամենամեծ գերդաստաններից է, որի վառ ներկայացուցիչ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի...

ՀՀ ԱՆ. Պատվոգիր է շնորհվել անմնացորդ աշխատանքի համար
ՀՀ ԱՆ. Պատվոգիր է շնորհվել անմնացորդ աշխատանքի համար

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Իտալիայի Սուրբ Կամիլլո Միաբանության Հայր Մարիո Կուկարոլլոյին: Վերջինս Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում երկարատև...

ԵՊԲՀ. «Եղնիկների» բժշկուհին
ԵՊԲՀ. «Եղնիկների» բժշկուհին

Արցախյան պատերազմին իր մասնակցության մասին Արմինա Նալբանդյանը խոսել չի սիրում: Հարցերի միջոցով փորձում ենք «գաղտնազերծել» բժշկուհու կյանքի կարևոր այդ փուլի մանրամասները: Աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, վիրաբույժ է...

Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան
Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան

Մեդ-Պրակտիկ թիմը` լսելով թիմի անդամներից մեկի դրվատանքի խոսքերն` ուղղված Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբանության բաժանմունքի ամբողջ անձնակազմին, որտեղ վերջին օրերին բուժվում էր իր ծեր մայրը, որոշեց պարզել` ո՞րն էր...

Բժշկի ընդունարանում
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժանմունքի գործունեության, առաջընթացների մասին զրուցեցինք վիրաբույժ- պրոկտոլոգ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պրոկտոլոգիայի...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ
Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ

–   Ինչպիսի՞ն է արյունաբանության ոլորտն այսօր Հայաստանում:


–   Արյունաբանության ոլորտը Հայաստանում հետևում է միջազգային փորձին և ձեռքբերումներին: Մենք ունենք...

Բժշկի ընդունարանում
Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Գևորգյան Անահիտ Գեղամի - բժշկակական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ կոլոպրոկտոլոգ

Ինչպե՞ս որոշեցիք դառնալ բժիշկ-պրոկտոլոգ...

Բժշկի ընդունարանում
Միակ կին պրոկտոլոգ-վիրաբույժը Հայաստանում. մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ. izmirlianmedicalcenter.com
Միակ կին պրոկտոլոգ-վիրաբույժը Հայաստանում. մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ. izmirlianmedicalcenter.com

Անահիտ Գևորգյանը այսօրվա դրությամբ Հայաստանում միակ կին պրոկտոլոգ- վիրաբույժն է։ 1984-ին նա եկել է աշխատելու Պրոկտոլոգիայի նորաբաց ինստիտուտ, որը հետագայում դարձել է «Իզմիրլյան» բուժկենտրոն։ Բժշկի խոսքով՝  իր հիվանդների 80 տոկոսը...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Անվանի սրտաբան Կառլեն Ադամյանն արժանացել է ակադեմիկոս Միրախիմովի անվան մեդալի
ԵՊԲՀ. Անվանի սրտաբան Կառլեն Ադամյանն արժանացել է ակադեմիկոս Միրախիմովի անվան մեդալի

Ղրղզստանի Առողջապահության նախարարության ակադեմիկոս Միրսաիդ Միրախիմովի անվան սրտաբանության և թերապիայի ազգային կենտրոնի և Ներքին հիվանդություններով զբաղվող բժիշկների ասոցիացիայի կողմից ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ...

Ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը. բժշկի հիշողությունները ապրիլյան պատերազմի մասին. izmirlianmedicalcenter.com
Ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը. բժշկի հիշողությունները ապրիլյան պատերազմի մասին. izmirlianmedicalcenter.com

Այնտեղ՝ Արցախում ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը: Այն նախատեսված է ոչ թե հակառակորդի չեզոքացման, այլ ոչնչացման համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ