Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

Որակյալ բուժսպասարկում մարզային հիվանդանոցում. Երևակ - Առողջապահական համակարգ

Որակյալ բուժսպասարկում մարզային հիվանդանոցում. Երևակ - Առողջապահական համակարգ

Մարզերում գտնվող հիվանդանոցները որոշ դեպքերում անգամ նյութատեխնիկական անհրաժեշտ հագեցվածության պայմաններում չունեն համապատասխան բժշկական կադրեր, աշխատող բժիշկներն էլ հաճախ որակավորման ու վերապատրաստման կարիք ունեն:


Խնդիրը քիչ թե շատ լուծված է Շիրակի մարզում: Երկրաշարժից հետո այստեղ կառուցվեցին մի քանի բժշկական կենտրոններ, որոնք համալրվեցին ժամանակակից բժշկական սարքավորումներով ու անհրաժեշտ կադրերով:  Այդ կենտրոնները ստանձնեցին աղետի գոտու բնակչության բուժսպասարկման առաքելությունը: Դրանցից մեկն էլ Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցն է, որը տարիներ շարունակ սպասարկել է ոչ միայն Շիրակի, այլև հարակից մարզերի և Ջավախքի ու Ռուսաստանի մեր հայրենակիցներին, ընդ որում` երկար ժամանակ բարեգործական հիմունքներով:

 

Մեր զրուցակիցը  «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցի բուժական մասի փոխտնօրեն, օտորինոլարինգոլոգ և պլաստիկ վիրաբույժ Տիգրան Մինասի Տոնականյանն է:
 
–   Հայտնի է, որ մարզում գտնվող հիվանդանոցները սովորաբար ունենում են նյութատեխնիկական և կադրային հագեցվածության խնդիրներ: Ինչպե՞ս է այդ խնդիրը լուծվում Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցում:
 
–   Գյումրուց 30 կմ հեռավորության վրա գտնվող մեր հիվանդանոցը  կառուցվել է երկրաշարժից հետո` 1991 թ.: Նախագծվել է և ֆինանսավորվել Հռոմի պապի` Հովհաննես Պողոս 2-րդի կողմից: Ի սկզբանե հիվանդանոցի նյութատեխնիկական բազան արդիական ու եվրոպական չափանիշներին համապատասխան է եղել: Բացի այդ այստեղ հիմնականում աշխատում են Երևանից, Գյումրուց, Ջավախքից Աշոցք տեղափոխված մասնագետներ, որոնք ունեն բարձր որակավորում իտալական բժշկական կենտրոնների հետ ունեցած մշտական համագործակցության շնորհիվ: Փորձի փոխանակման ու վերապատրաստման ծրագրերը Իտալիայում ու Հայաստանում իրականացնում ենք հիվանդանոցի բացման օրվանից: «Տիրամայր Նարեկիե  հիվանդանոցն առաջինն էր Երևանից դուրս, որ 15 տարի առաջ սկսեց լապարասկոպիկ վիրահատություններ կատարել: Ընդհանրապես Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցում բարձր մակարդակով կատարվում են վիրաբուժական բոլոր տեսակի վիրահատությունները` հատկապես որովայնային, նաև  մանկաբարձագինեկոլոգիական, քիթ-կոկորդի, անգամ քթի և ականջի պլաստիկ վիրահատությունները:
 
–   Հիվանդանոցը սպասարկում է միայն Շիրակի՞ մարզի բնակչությանը:
 
–   Իհարկե ոչ: 100 մահճակալանոց հիվանդանոցը գտնվում է Հայաստան-Վրաստան սահմանին շատ մոտ` տարածքային առումով շատ կարևոր տեղում. հարակից է Ջավախքին, որտեղ ապրում են 80 000-ից ավելի հայեր: Քանի որ այս սահմանամերձ բնակավայրերը հեռու են վրացական բժշկական կենտրոններից, տեղի հայերը հիմնականում դիմում են մեզ: Գյումրու բժշկական կենտրոնը ու Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցը կոտրել են կարծրատիպը, թե մարզերում չեն վստահում տեղի բժշկական հաստատություններին, ձգտում են բուժվել մայրաքաղաքում: Մարզի բնակիչները, նաև հարակից մարզերի բնակիչները գալիս են բուժվելու մեզ մոտ, քանի որ ոչ միայն ավելի մատչելի է (վերջին տարիներին հիվանդանոցը ֆինանսական դժվարությունների պատճառով անցել է վճարովի բուժման համակարգին` բավական մատչելի գներով), այլ նաև կան անհրաժեշտ որակավորում ունեցող բարձրակարգ մասնագետներ:
 
–   Ի՞նչ առավելություններ է տալիս Իտալիայի հետ համագործակցությունը:
 
–   Առաջին հերթին այն ընձեռում է եվրոպական բժշկական փորձին ինտեգրվելու հնարավորություն: 1991թ.` երբ  Հայաստանը դեռ ԽՄ մաս էր կազմում, մեր անձնակազմը արդեն ծանոթանում էր եվրոպական ստանդարտներին, սարքավորումներին ու տեխնոլոգիաներին: Հետագայում այդ շփումներն ավելի ինտենսիվ դարձան: Այս տարիների ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ կոնֆերանսների և վերապատրաստումներ անցել Իտալիայում: Դրանց շնորհիվ մասնագիտացել եմ նաև քթի և ականջի պլաստիկ վիրաբուժության մեջ:  Ի դեպ, Աշոցքի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոց քթի և ականջի ձևի շտկման համար դիմում են ոչ միայն հայաստանաբնակ և ջավախաբնակ հայերը, այլև Ռուսաստանում և այլ օտար երկրներում ապրող մեր հայրենակիցները, ովքեր, իմանալով մեր փորձի մասին, գալիս ու վիրահատվում են հենց մեր հիվանդանոցում:  Իսկ հեռու ապրող հիվանդների հետ խորհրդատվությունը կատարում ենք համացանցով: Նրանց ուղարկած լուսանկարներով մոդելավորում ենք ապագա տեսքը, պացիենտը մի քանի տարբերակից ընտրում է մեկը, նշանակվում է վիրահատության օրը:
 
–   Մի՞թե մարզում էլ է մեծացել պլաստիկ վիրահատությունների պահանջարկը:
 
–   Հատկապես վերջին տարիների՝ այո: Եթե նախկինում հիմնականում աղջիկներն էին վիրահատում, հիմա գրեթե 50-50 տոկոսային հարաբերություն է: Դիմում են նաև տղամարդիկ` ինչպես միջնապատի ծռության, այնպես էլ արտաքին ձևի շտկման համար:


–   Դուք միայն Աշոցքում չէ, որ աշխատում եք: Դժվար չէ՞ համատեղել աշխատանքը Երևանում և Աշոցքում: 
 
–   Դժվար է, իհարկե: Արդեն մոտ 15 տարի է, ինչ համատեղ աշխատում եմ թե՛ Երևանում ու թե՛ Աշոցքում: Ամսվա առաջին կեսը լինում եմ «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցում, իսկ մնացած կեսը Երևանի  «Նյու-մեդե կլինիկայում (նախկին Ուրոլոգիայի կենտրոնում): Չպետք է անտեսել մարզերը: Յուրաքանչյուր բժիշկ իր գործունեության որոշակի հատվածը պետք է նվիրի մարզային բուժօգնությանը` գիտակցելով իր իրական կոչումն ու առաքելությունը կյանքում` նվիրել առողջություն և կյանք:

Սկզբնաղբյուր. Երևակ - Առողջապահական համակարգ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ