Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-Մալխասյաններ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-Մալխասյաններ

Մեր երկրում նշանավոր բժշկական ընտանիքներից շատերը միավորելով երկու ազգանուններ հիմք են դնում տոհմիկ բժշկական գերդաստանների ձևավորմանը: Դրա վառ օրինակներից է Մելիք-Ադամյաններ-Մալխասյաններ բժշկական ընտանիքը: Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ախտաբանական անատոմիայի բաժանմունքի ցիտոլոգ Նատալյա Մալխասյանը ընտանիքի պատմության սկսում է իր մայրական կողմի պապից' Արտաշես Մելիք-Ադամյանից: Անվանի պրոֆեսորի անունը կրող փողոցում ընտանիքի բոլոր անդամներով լուսանկարվելը ձևավորված գեղեցիկ ավանդույթ է:

Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյանը ծնվել է 1885թ. Շուլավեր գյուղում: 1906թ. Թիֆլիսում գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1911թ. նշանակվել է նույն համալսարանի ֆակուլտետային թերապիայի կլինիկայի օրդինատոր: Իր գիտամանկավարժական գործունեությունը սկսել է 1916թ. որպես հոսպիտալային թերապիայի ամբիոնի ասիստենտ: 1925թ. հրավիրվել է Երևան և նշանակվել Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի թերապիայի ամբիոնի վարիչ:

 

«Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-Մալխասյաններ1936-37թթ. եղել է բժշկական ինստիտուտի պրոռեկտոր, իսկ 1938թ. կարճ ժամանակով նշանակվել է ինստիտուտի պրոռեկտորի պաշտոնակատար:


«Պապիկիս հրավիրեցին Երևան պետական բժշկական համալսարանի ստեղծման տարիներին: 1927 թվականին նա եկավ Երևան բժշկական ֆակուլտետը կազմավորելու նպատակով: Մինչև այդ Խարկովում թերապևտիկ կլինիկա էր ղեկավարում: Պապիկիս հետ Երևան եկան այնպիսի անվանի բժիշկներ, ինչպիսին են Քեչեկը, Հովհաննիսյանը, Արզումանյանը, Պետրոսյանը, Յոլյանը, շատ ուրիշներ: Տարիներ անց բժշկական ֆակուլտետը վերակազմավորվեց և դարձավ համալսարան»,- ասում է Նատալյա Մալխասյանը:


Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ա. Մելիք-Ադամյանը զգալի աշխատանք է կատարել էվակոհոսպիտալներում վիրավոր և հիվանդ զինծառայողների բուժման ուղղությամբ: 1944թ. նրա ղեկավարությամբ հիմնադրվել է առողջապահության նախարարության գիտաբժշկական խորհուրդը, որի գործունեությունը նա ղեկավարել է մինչև կյանքի վերջը: Գիտնականը 1937թ. պաշտպանել է «Նյութեր հիպոտոնիկ սինդրոմի ուսումնասիրման վերաբերյալ» թեմայով դոկտորական ատենախոսությունը, որտեղ անդրադարձել է հանրապետությունում հաճախակի հանդիպող այդ համախատնիշին:


«Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-ՄալխասյաններՆրա նախաձեռնությամբ գիտաբժշկական խորհրդի կազմում ստեղծվել է հանձնաժողով, որը զգալի աշխատանք է կատարել խպիպի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացման ուղղությամբ:


Մելիք-Ադամյանն անգնահատելի ծառայություններ է մատուցել հանրապետության բուժավայրերի և հանքային ջրերի ուսումնասիրման գործում: Ա. Մելիք-Ադամյանի նախաձեռնությամբ ուսումնասիրվել են Հայաստանի լեռնային առողջարանները։ Ա.Ա. Մելիք-Ադամյանը բազմիցս կազմակերպել է գիտարշավներ Ջերմուկ և մշակել հանձնարարականներ այնտեղ բուժման ցուցումներն ու հակացուցումները և «Ջերմուկ» հանքային ջրի օգտագործելու վերաբերյալ։ Նա ուսումնասիրել է նաև Արագածի, Դարալագյազի, Լոռու բարձրլեռնային կայանների կլիմայաաշխարհագրական և գեոքիմիական պայմանները։ Առաջին անգամ գիտականորեն հիմնավորել է Սևանա լճի մոտակայքում, Արագածում, Ստեփանավանում, Գյուլագարակում առողջարանային հաստատությունների ցանցի կազմակերպման նպատակահարմարությունը։ Բարձրլեռնային շրջաններում էնդեմիկ խպիպի տարածվածության ուսումնասիրության, հողում և ջրում յոդի պակասուրդի հայտնաբերման հիման վրա գիտնականը մշակել է համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ մասնավորապես ազգաբնակչությանը յոդացված կերակրի աղով ապահովելու ուղղությամբ։


«Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-ՄալխասյաններՈրոշակի տեղ հատկացնելով կլիմայաբուժությանը' առաջարկել է մալարիայի բուժման նպատակով լայնորեն օգտվել հանրապետության լեռնակլիմայական ռեսուրսներից:


Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կլիմայաբուժությանը և խաղողաբուժությանը, սրտամկանի ինֆակտի ախտորոշման, ռևմատիզմի և ներքին հիվանդությունների ուսումնասիրության հարցերին։ Եղել է հանրապետական բժշկական ընկերության, առժողկոմատի բժշկական գիտական խորհրդի, թերապևտների ընկերության և հանրապետական ռևմատիկ կոմիտեի նախագահ։ Մեծ են Մելիք-Ադամյանի ծառայությունները Հայաստանում բժշկագիտության և բժշկական կադրերի պատարստման գործում: Գիտնականը ղեկավարել է Հայաստանի բժիշկների գիտական ընկերությունը, 24 տարի եղել է բժշկական ինստիտուտի թերապիայի ամբիոնի վարիչ, թերապևտների համամիութենական գիտական ընկերության վարչության անդամ: Նրա անունն է կրում Երևանի կենտրոնական փողոցերից մեկը և քաղաքային N 1 կլինիկական հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքը:


Անվանի բժիշկի ղեկավարած ամբիոնի գիտական գործունեության շրջանակում էին սրտանոթային հիվանդությունների, մալարիայի ժամանակ ներքին օրգանների ախտահարման տարբեր խնդիրների և ներքին հիվանդությունների առողջարանային բուժման հնարավորությունների ուսումնասիրությունը։

«Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-ՄալխասյաններՖրանսիա կատարած գործուղումից (1929թ.) և արտասահմանյան առաջատար բժշկական կենտրոններում սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման ձեռքբերումներին ծանոթանալուց հետո վերադառնալով իր կլինիկան՝ Ա.Ա. Մելիք-Ադամյանը ներդրում է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման մի շարք նոր եղանակներ, փոփոխություններ կատարում ուսումնական ծրագրերում։ Դեռևս այդ ժամանակ նա հատուկ ուշադրություն է դարձնում սրտագրության ներդրմանը ներքին բժշկության պրակտիկայում։ Ձեռքբերված փորձի և գիտական արգասավոր պրպտումների արդյունքում պ«Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-Մալխասյաններաշտպանել է «Հիպերտոնիկ համախտանիշի ուսումնասիրության նյութերը» թեմայով դոկտորական թեզը (1937թ.), որը Հայաստանում սրտաբանության գծով հիմնարար առաջին աշխատություններից էր։

 

Պրոֆեսոր Ա. Մելիք-Ադամյանը մշակել է սրտամկանի ինֆարկտի կլինիկայի և տարբերակիչ ախտորոշման, ստամոքսի խոցային ախտահարումների, սակավարյունության, մալարիայով հիվանդների կոմատոզ վիճակների բուժման և խաղողաբուժության հարցերը։ Նրա ջանքերի շնորհիվ հայրենական գիտնականների մի քանի սերնդի ուշադրության կենտրոնում են եղել լեռնային բժշկությունը, կլիմայաթերապիան և բալնեոթերապիան։


Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Նատալյա Մալխասյանն ընտանեկան արխիվում խնամքով պահպանում է պապի' Ֆրանսիայում տպագրված այցեքարտը, որը փաստացի ժամանակակից այցեքարտերի նախատիպն է:

«Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-Մալխասյաններ«Պապիկս մինչ կյանքի վերջ ղեկավարում էր թերապիայի բաժանմունքը: Մեծ սեր և հարգանք էլ վայելում: Բժշկական համալսարանում առ այսօր նրա անունով կրթաթոշակ է տրվում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, որոնց թվում էր նաև հարազատ եղբայրս»,- ասում է Նատալյա Մալխասյանը:


Պրոֆեսոր Ա.Ա. Մելիք-Ադամյանի անմիջական մասնակցությամբ իրակացվել են մի շարք նորամուծություններ հանրապետության թերապևտիկ ծառայության ոլորտում. հիմնվեց կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ԳՀԻ (1932), բացվեցին ԱՆ բժշկագիտական խորհուրդը (1944), այդ խորհրդին կից խպիպի ուսումնասիրման հանձնաժողովը (1946), Հանրապետական հակառևմատիկ կոմիտեն, ռևմատաբանական կաբինետներ պոլիկլինիկաներում և բաժանմունքներ հիվանդանոցներում։ Անվանի բժիշկի գիտական գործունեության շարունակողը նրա դուստրն էր' Անաիդա Մելիք-Ադամյանը:

 

Անվանի բժիշկի գիտական գործունեության շարունակողը նրա դուստրն էր' Անաիդա Մելիք-Ադամյանը     Անվանի բժիշկի գիտական գործունեության շարունակողը նրա դուստրն էր' Անաիդա Մելիք-Ադամյանը


«Պապիկիս կինը Ելենա Ֆիլատովան էր: Նրանց աղջիկը' իմ մայրիկը' Անաիդա Մելիք-Ադամյանն էր, ով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանի քիմիական ֆակուլտետը: Մայրս ամբողջ կյանքում աշխատել է ԵՊԲՀ ոչ օրգանական քիմիայի ֆակուլտետում որպես դասախոս-ասիստենտ և նույնպես անմասն չէր առողջապահության ոլորտից»,- շարունակում է բժշկական ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչը:


«Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-ՄալխասյաններԲժիշկ էր նաև նրա հայրական կողմի պապիկը' Արամայիս Մալխասյանը: Նա ծնվել է 1894թ. մայիսի 15-ին, Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլ քաղաքում' դատական պաշտոնյա Հովհաննես Մալխասյանցի բազմանդամ ընտանիքում: Արամայիսը սովորել է Ելիզավետպոլի գիմնազիայում, ասակայն «վատ վարքի» պատճառով հեռացվել է: Հարություն Միասյանը 2006թ. «Բռնադատված հայ բժիշկները» կենսագրական բառարանում ներկայացնելով Մալխասյանների բժշկական ճյուղը գրում է, որ 1914թ. Արամայիս Մալխասյանը ավարտել է Լենքորանի պրոգիմնազիան (6 դասարան), նույն թվականին զորակոչվել է ցարական բանակ որպես շարքային զինվոր: 1914թ. նոյեմբերին ծառայության ընթացքում ցուցաբերած անձնվիրության համար պարգևատրվել է զինվորական Գեորգիևյան խաչով և ուղարկվել սովորելու Թիֆլիսի պրապորշչիկների դպրոց:


1915թ. հունիսի 1-ին ավարտել է Թիֆլիսի պրապորշիչկների 6-ամյա դպրոցը, ստացել պրապորշչիկի կոչում և հունիսի 14-ին Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարության հրամանով նշանակվել է ցարական բանակի Կովկասյան ռազմաճակատի 23-րդ Թուրքմենստանյան հետևակ գնդի 9-րդ վաշտի կրտսեր սպա: Նույն թվականին վիրավորվել է և ուղարկվել զինվորական լազարեթ' բուժման, ապա վերադարձել նախկին ծառայության: 1917թ. հոկտեմբերյան հեղափոխությոան ավարտից և ցարական բանակը կազմալուծումից հետո Թիֆլիսում զորացրվել է որպես ռուսական բանակի պահեստի սպա: Զորացրվելուց հետո պարգևատրվել է մարտական սխրանքների համար ստացած շքանշաններով: Ցարական բանակում ծառայելու ընթացքում պարգևատրվել է մի շարք' այդ թվում սբ. Աննայի IV, III և II աստիճանների, սբ. Վլադիմիրի 2 աստիճանների և սբ. Գեորգիի շքանշաններով:

«Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-Մալխասյաններ1928-32թթ. սովորել է Երևանի պետական համալասրանի բժշկական ֆակուլտետում, դառնալով դրա առաջին շրջանավարտը: Համալսարանում (ապա ինստիտուտում) ուսանելու տարիերին եղել է հարվածային ծառայող: 1931թ. ամռան արձակուրդի ընթացքում աշխատել է Դիլիջանի առողջարանի արևաբուժարանի վարիչը: 1931թ. եղել է ԵրՊԲԻ կից հայաստանի Կարմիր խաչի էվակոընդունարանի պետի օգնականը և աշխատանքնները գերազանց կազմակերպելու համար պարգևատրվել շնորհակալագներորվ:


Մասնագիտությամն թերապևտը 1932-35թթ. աշխատել է Ղամարլուի' այժմ Արտաշատ շրջանի բժիշկ և շրջանային հավատարմատար բժիշկ: 1935-38թթ. աշխատել է ԽՍՀ Կոտայքի շրջանի առողջապահության բաժնի Քանաքեռ գյուղի կենտրոնական ամբուլատորիայի բժիշկ:
Բնակվել է Կոտայքի շրջանի Քանաքեռ գյուղում: Համատեղությամբ աշխատել է Դիլիջանի տուբերկուլոզային առողջարանի խորհրդատու: Համատեղությամբ աշխատել է նաև հանրապետական զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովի թերապևտ: Մշտապես կրել է զինվորական համազգեստ:


Լինելով իր գործի նվիրյալ' հաճախ հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի հեռավոր գյուղերը մեկնել է ձիակառքով:


«Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-Մալխասյաններ1938թ. բժշկի բարեկամներից մեկը' Ա. Գ. «Մանյա» ծանկանունով, մատնագիր է գրել ՆԳԺԿ այն մասին, որ բժիշկի եղբայր ՀԽՍՀ առժողկոմի տեղակալ Արմենակ Մալխասյանը եղբորը երկու ամսով գործուղել է Մոսկվա բժշկության գծով վերապատրաստվելու և առժողկոմատի միջոցներով նրա համար այնտեղ բնակարան է վարձել, դաշնամուր, կահույք գնել, այդպիսով պետությանը պատճառելով 15 000 ռուբլու վնաս:


1938թ. փետրվարին ստորագրվել է ձերբակալման և խուզարկության օրդերը, դրան հաջորդել են ձերբակալությունը և բնակարանի խուզարկությունը: Մեղադրվել է նախկինում դենիկինյան և ցարական բանակներում ծառայած լինելու, հակահեղափոխական տրամադրություններ ունենալու, 1921թ. «դաշնակցական ավանտյուրային» մասնակցելու և հակահեղափոխական թռուցիկներ տպագրելու, այլ մեղքերի մեջ:


1938թ. դատապարտվել է գնդակահարության, անձնական գույքի բռնագրավումով: Բռնագրավել են ոսկեղեն, անձնական իրեր, շքանշաններ, փաստաթղթեր, լուսանկարներ, ընտանիքին պատկանող թանկարժեք իրեր, որոնք հետագայում նույնիսկ արդարացվելուց հետո չեն վերադարձվել հարազատներին:


«Նա ոչնչացրել էր իր ողջ իրերը: Միայն մեկ թուր էր մնացել, որը կոտրել էր, որպեսզի չտանեն»,- մեջբերում է Նատալյա Մալխասյանը:
1938թ. մարտի 3-ին Մալխասյանը գնդակահարվել է, իսկ հարազատներին հայտնել է, թե աքսորվել է անհայտ ուղղությամբ, առանց նամակագրության իրավունքի: 1955թ. Արամայիս Մալխասյանի գործը վերանայելու հարցով հարցաքննվելու են նրա նախկին ընկերներից մի քանիսը, որոնք բոլորը տվել են դրական բնութագրեր: Նրանցից էլի ԵՊԲՀ-ի սանիտարահիգիենիկ ֆակուլտետի դեկան Ռուբեն Աղասարյանը, Գրիգոր Դոնդարովը, մանկության ընկեր, բժիշկ Վաղինակ Մռավյանը, բժիշկ Միքայել Նարիմանովը:


1956թ. հոկտեմբերի 16-ին արդարացվել է ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի վճռով' մեղադրանքի անապացուցելիության պատճառով:


Ամուսնացած է եղել Հռիփսիմե Խաչատրյանի հետ, ունեցել երկու երեխա' Վիգենին և Լիլիային: 1988թ. Վիգեն Մալխասյանի դիմումով նրան են վերադարձրել մի քանի փաստաթղթեր' Հայաստանի առողջապահության նախարարության և զինկոմիսարիատի մի քանի հրամանների, պատվոգրերի, աշխատանքային գրքույկների պատճենները:


«Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-ՄալխասյաններՄալխասյանների բժշկական ճյուղը ներկայացրել են նաև Արմենակ Մալխասյանը: Նա Հայաստանի խորհրդայնացման տարիներին աշխատել է Առժողկոմատում, եղել է Երևանի քաղաքային առողջապահության վարչության պետը, ապա առժողկոմի տեղակալը, հետո' աշխատել Հայաստանի Կարմիր խաչի նախագահ:


Վիգեն Մալխասյանը' ընտանիքի երկրորդ սերնդի վառ ներկայացուցիչն է: Հայ խորհրդային վիրաբույժ, բժշկական գիտության դոկտոր (1960), պրոֆեսորը 1939թ. միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ:

«Հայրս Վիգեն Մալխասյանը 16 տարեկան էր, երբ արժանացավ «Ժողովրդի թշնամի» կարգավիճակին: Նա Մոսկվայում ընդունվել էր բժշկական համալսարան, ապա ստիպված էր եղել լքել Մոսկվան, որովհետև ժողովրդի թշնամու որդի էր համարվում: Այնուհետև տեղափոխվում է Դոնի Ռոստով' քեռու մոտ: Այդ ժամանակ այնտեղ էր տեղակայված Վարշավայի բժշկական համալսարանը: Մեկ տարի հաղորդակցվելով խոշոր մասնագետների հետ նա սիրահարվեց բժշկությանը: Այնուհետև հայրս եկավ Երևանի պետական բժշկական համալսարան և պատերազմը սկսելուն պես անցնում է արագացված դասընթաց: Զինվորական հոսպիտալներում է աշխատում մինչև պատերազմի ավարտը, հետագայում աշխատանքի է անցնում անվանի վիրաբույժ Շարիմանյանի մոտ' որպես բժիշկ օրդինանտ: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Շարիմանյանը շատ էր գնահատում հորս, թեպետ քննության ժամանակ, վիրահատությունից երեք էր նշանակել»,-ժպիտով պատմում է բժշկուհին:

«Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-ՄալխասյաններՆորավարտ բժիշկը գործուղվել է Բասարգեչարի շրջան (Վարդենիս), որտեղ աշխատել է մինչև 1944թ. աշուն' զբաղեցնելով էվակոհոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետի պաշտոնը, միաժամանակ կատարել բազմաթիվ վիրահատություններ, ներդրել համակցված բուժման եղանակներ:


1945թ. զորացրվելով' աշխատանքի է անցել հնարապետական կլինիկական հիվանդանոցում: 1951թ. պաշտպանել է «Ասկարիդոզի բարդությունների մասին» թեմայով թեկնածուական ատենախոսությունը, ապացուցել, որ ասկարիդոզը կարող է դառնել աղիքների հետվիրահատական տարբեր բարդությունների պատճառ:


Փորձարարական աշխատաքի շնորհիվ նա ցույց է տվել, որ ասկարիդների թույնը խթանում է աղիների տոնուսը և շարժունակությունը, միաժամանակ առաջացնում նյարդառեֆլեկտոր տեղաշարժեր:


Նա առաջինն է Հայաստանում կատարել էզոֆագոպլաստիկա և, խուսափելով բազմափուլ վիրահատությունից, այն ավարտել երկու փուլով, ֆիզիոլոգիական տեսակետից ստանալով բավարար արդյունք:


Պարզել է, որ վիրահատությունների ժամանակ ողնուղեղային լրացուցիչ անզգայացմամբ ցավազրկող դեղի կոտորակային ներարկման դեպքում օգտագործվում է ավելի քիչ դեղ, քան' միանվագ ներարկման:


1952թ. Վ. Մալխասյանը նշանակվել է բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ասիստենտ, միաժամանակ զբաղվել ստամոքսի խոցային հիվանդության վիրահատման հարցերով:


«Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-ՄալխասյաններԱմփոփելով իր ուսումնասիրությունների արդյունքները' 1959թ. պաշտպանել է «Ստամոքսի մասնահատումից հետո բերանակցման որոշ հարցեր» թեմայով դոկտորական ատենախոսությունը: Նկատի ունենալով, որ ստամոքսի մասնահատումը զերծ չէ թերություններից և հաճախ են առաջանում հետվիրահատական բարդություններ, նա առաջարկել է ստամոքսը մասնատել ստորին բերանակցումով, որը կատարման տեսակետից հասարակ է ու պարզ:


1960թ. գիտնականը ղեկավարել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի վիրաբուժության ամբիոնը: Հեղինակ է 90 աշխատանքների, այդ թվում' «Ստամոքսի տիպային վիրահատության տեխնիկան», «Տասներկումատնյա աղիքային ծայրատ», «Ավշային խոշոր ծորանի դրենավորումը վիրաբուժական կլինիկայում» մենագրությունների:
ԽՄԿԿ անդամ էր 1962 թ.:


«Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-ՄալխասյաններՄասնագիտական շրջանակներում լայն տարածում է ստացել և բարձր գնահատականի արժանացել Վիգեն Մալխասյանի' «Վիրաբույժի անձի առանձնահատկությունները դեոնթոլոգիական տեսանկյունից» աշխատությունը («Oсобенности личности хирурга с деонтологической точки зрения»):

Վիգեն Մալխասյանի երեխաները' Նատալյա և Անդրեյ Մալխասյանները ևս որպես կոչում ընտրեցին բժշկությունը:


«Եղբայրս' Անդրեյ Մալխասյանը գերեզանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Մասնագիտանալով ուրոլոգիայի ոլորտում սովորել է Լապատկինի, Պիտալի մոտ: Մինչ ողբերգական մահը' 44 տարեկան հասակում նա ղեկավարել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքը»,- շարունակում է Մալխասյանների ընտանիքի ներկայացուցիչը:

«Ես նույնպես որոշեցի բժիշկ դառնալ: Բժշկական համալսարանն ավարտելուց հետո որպես վիրաբույժ ավարտել եմ ինտերնատուրան և մասնագիտացել մարֆոլոգիայի բնագավառում: 1977 թվականից աշխատել եմ նախկին Բժշկիների կատարելագործման ինստիտուտում:
«Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-ՄալխասյաններՊաշտպանել եմ թեկնածուական ատեսախոսությունը «Սքրինինգային ցիտոլոգիա» թեմայով»,- ասում է Նատալյա Մալխասյանը, ով սկզբում ցանկացել է մասնագիտանալ վիրաբուժության ոլորտում, սակայն ամուսնությունը ազդեցություն է ունեցել նրա նեղ մասնագիտացման վրա:
Նատալյայի ամուսինը' Գասպար Ավետիսյանը ստոմատոլոգ է, այժմ աշխատում և բնակվում է Մոսկվայում: Նա հիշում է, թե ինչպես իրենց ընտանեկան համատեղ կյանքի սկզբին մեկնել էին Ալժիր աշխատելու:

Նրա դստրերը չընտրեցին բժիշկի մասնագիտությունը: Մարիանան' ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, Իրինան' ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է, ֆինասական մենեջմենթի մասնագետ: Քույրերն այժմ բնակվում և հաջողությամբ իրենց մասնագիտական գործունեությունը շարունակում են Հոլանդիայում:

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ախտաբանական անատոմիայի բաժանմունքի երկարամյա ցիտոլոգի գնահատմամբ' բժիշկի մասնագիտությունը բարդ է և պատախանատու: Նրա համոզմամբ' անտարբեր մարդը չի կարող բժիշկ դառնալ:


«Մեր իրականության մեջ բժիշկը պետք է սատարի հիվանդի հարազատներին: Այնպես է ստացվում, որ էմոցիաները, ապրումները ներգրավում են ողջ ընտանիքին, այդ պատճառով բժիշկն առաջին հերթին պետք է կարողանա խոսել և լսել հիվանդներին, նրանց հարազատներին: Բժշկությունը պետք է լինի արյան մեջ»,- պարզաբանում է բժշկուհին' հավելելով, որ մարդկանց լսելը մեծ կարողություն է, որը բոլորին չէ տրված:

«Կոչումով բժիշկ». Մելիք-Ադամյաններ-Մալխասյաններ«Ուռուցքաբանության կենտրոնում աշխատելը բավականին բարդ է: Բժիշկն առաջին հերթին պետք է ունենա սիրտ, հոգի և համբերություն: Դա անշահախնդիր ծառայություն է մարդկանց: Բժիշկը մահանում և վերածնվում է յուրաքանչյուր հիվանդի հետ, այսպիսին է մեր աշխատանքը»,- ավելացնում է Նատալյա Մալխասյանը' հույս ունենալով, որ թոռները' մասնավորապես Ալեքսանդրը կշարունակի ընտանիքի բժշկական գիծը:

Անդրեյ Մալխասյանի երկու որդիներից մեկը' Վիգենը' գնաց հոր ճանապարհով: Վիգեն Մալխասյան կրտսերը հպարտությամբ է կրում անվանի պապի անունը:


«Վիգեն Արամայիսովիչը ոչ միայն փայլուն վիրաբույժ էր, այլև բազմակողմանի զարգացած մարդ, լավ խոհարար, ոչ վատ նկարիչ: Քչերը գիտեն« որ պապիկիս նաև Հայաստանում բռնցքամարտի ֆեդերացիայի համանախագահն էր»,- հիշում է Վիգեն Մալխասյան կրտսերը, ով հաջողված ուրոլոգ է Մոսկվայում:


Նա կարմիր դիպլոմով ավարտել է Սանկտ Պետերբուրգիի պետական բժշկական համալսարանը: Անցել է վիրաբուժական գծով ինտերնատուրա, ուրոլոգիայի գծով կլինիկական օրդինատուրա, որից հետո շուրջ մեկ տարի Ռուսատանի Պսկով քաղաքում կատարել է իր առաջին քայլերը: Այնուհետև Վիգեն Մալխասյանը տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել ասպիրանտուրա, ՌԴ գլխավոր ուրոլոգ, պրոֆեսոր Դմիտրի Պուշկարյովի ղեկավարության ներքո:


«Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո այժմ աշխատում է տեղի 3-րդ հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքում»,- պատմում է երիտասարդ մասնագետը:


Խոսելով իր մասնագիտական ընտրության մասին նա կես կատակ կես լուրջ նշում է, որ բացի բժիշկ դառնալուց այլընտրանք չուներ, քանի որ թե՛ հորական, թե ՛ մորական կողմից պապերը բժիշկներ են եղել:


«Բացարձակ նվիրվածություն մասնագիտությանը». այս խոսքերով է բնութագրում հորը Վիգենը: Նա հաճախ է լցվում հպարտության զգացումով, երբ այս կամ այն միջազգային գիտաժողովի ժամանակ իրեն մոտենում են անվանի մասնագետներ' նշելով, որ առիթ են ունեցել ճանաչելու և աշխատելու Անդրեյ Մալխասյանի հետ:


«Հայրս իսկապես նվիրված էր իր մասնագիտությանը, օրվա թե գիշերվա ցանկացած ժամին հասանելի էր հիվանդի համար: Եթե կար օգնության կարիք, ապա նա մեկնումը չէր քննարկվում» ,- հիշում է Վիգենը:


Այսօր նա մեկն է այն բժիշկներից, ով ապրելով Ռուսաստանում մշտապես ձգտում է պահպանել կապը հայրենիքի հետ: Մասնագիտական միավորումը, որը ստեղծել են մոսկվայաբնակ հայ բժիշկները գործում է Ռուսաստանի հայերի միությանն առընթեր:

«Այսօր շատ կարևոր է օգտագործել սփյուռքի ներուժը և օգտակար լինել հայրենիքի առողջապահության զարգացմանը»,- նկատում է բժիշկը:

Արամայիսը ի տարբերություն ավագ եղբոր չընտրեց բժիշկի մասնագիտությունը: Նա ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը: Այնուհետև աշխատանքի է անցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար համարվող «Յանդեքս» ընկերությունում:


Ճակատագրի բերումով ստիպված լինելով սովորել և աշխատել հայրենիքի սահմաններից հեռու, եղբայրները և հատկապես Վիգենը առաջիկայում չի բացառում, որ մի օր կվերադառնա Հայաստան:

 

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ