Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

Բժիշկ լինելու համար պետք է, նախ, լավ մարդ լինել. Աշոտ Գյուլբուդաղյան

Բժիշկ լինելու համար պետք է, նախ, լավ մարդ լինել. Աշոտ Գյուլբուդաղյան

Մեր զրուցակիցը «Արաբկիր»  բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար բ.գ.թ. Աշոտ Գյուլբուդաղյանն է:


–   Մեր ավանդական 1-ին հարցը՝ Ձեր մասնագիտական ուղու մասին…


–   Չեմ ընտրել այս մասնագիտությունը: Ես այն բժիշկներից չեմ, ովքեր դեռ 3 տարեկանից երազել են բժշկի խալաթի մասին, և ընտանի կենդանիների վրա առաջին փորձերն արել (հեղ. ծիծաղումէ): Մաթեմատիկական թեքումով մասնագիտություն էի նախընտրում, ընդունելության տարվա վերջին ամսում եմ որոշել, որ պետք է բժիշկ դառնամ: Հիմա, երբ արդեն 40 տարի աշխատում եմ,հասկանում եմ, որ բժիշկ լինելն իմ կոչումն է:


–   Այնուամենայնիվ, ընտրեցիք բժշկի մասնագիտությունը...


–   Ուզում էի ընդունվել բուժական ֆակուլտետ, բայց, քանի որ բալերս չհերիքեցին, ընդունվեցի մանկաբուժական: Հիմա հասկանում եմ, որ չեմ ափսոսում: Ո՞նց կարող եմ մեծերի հետ աշխատել,երբ կան երեխաները, երբ ներքուստ առանձնակի մոտեցում ունեմ նրանց նկատմամբ:

 

 «Արաբկիր»  բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար բ.գ.թ. Աշոտ ԳյուլբուդաղյանՀիշում եմ, նույն այս կլինիկայում (նախկինում կոչվում էր հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց), իմ ինտերնատուրայի տարիներին չկար ինտենսիվ թերապիայի, վերակենդանացման բաժանմունք՝ընդամենը 4 մահճակալանոց ինտենսիվ սենյակ էր, սակայն ծանր հիվանդների հետ աշխատելը, նրանց կենդանացնելն ու ժպիտ կորզելը դարձավ ամենակարևորն իմ կյանքում:

 

Ինտերնատուրայից հետո 3 տարի աշխատել եմ Դիլիջանում, որտեղ բժիշկների ոչ բավարար քանակի արդյունքում կենրտոնական շրջանային հիվանդանոցում նշանակեցին մանկական բաժանմունքի վարիչ, զուգահեռ՝ բժշկական ուսումնարանում դասավանդում էի մանկական հիվանդություններ և երեխայի խնամք: Ասածս տխուր կհնչի, բայց կային բոլոր նախապայմանները՝ ճանաչելու քո կոչումը և կայանալու՝ բժիշկ:


–   Խոսենք Ձեր՝Զալցբուրգյան ծրագրի մասնակցության և Ձեր մասնագիտական կայացման ճանապարհին նրա դերի մասին:


–   Զալցբուգյան ծրագրին առաջին անգամ մասնակցել եմ ինտենսիվ թերապիայի կուրսով՝ 2005-ին: Լավ է, երբ ունես մասնագիտական կապեր արտասահմանում, ինչը բացառվում էր Խորհրդային Միության տարիներին: Առաջին անգամ միության տարածքից դուրս եկա 1991-ին, երբ վերադարձա՝ հայտնվեցի անկախ Հայաստանում: Այդ տարիներին, թեպետ լեզվի առումով շփման խնդիր կար, ուսումնական առումով՝հասկացա, թե ինչքան բան կա սովորելու, տեսնելու ու Հայաստանում ներդնելու: Ոչ մի գիրք այնքան գիտելիք չի տալիս, որքան պրակտիկան, տեսողական ուսումնառությունը:

 

 «Արաբկիր»  բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար բ.գ.թ. Աշոտ ԳյուլբուդաղյանԵրբ առաջին անգամ վերապատրաստման էի Շվեյցարիայում, հստակ առանձնացրել էի մեզ համար կարևոր խնդիրները, որոնց շուրջ պետք էր նոր գիտելիքներ ձեռք բերել: Օրինակ, արհեստական շնչառության վերաբերյալ մեզ մոտ գրեթե անտեղյակություն էր, գրքերին հետևելով՝պրակտիկայում կիրառելը, գործնականում՝ անհնարին:

 

Վերապատրաստումից վերադառանլուց հետո բաժանմունքում ներդրեցի նոր մոտեցումները: Եթե մինչ այդ շնչառական սարքին միացրած 10-ից 9-ը հիվանդը մահանում էր, ապա այդ թիվը կտրուկ նվազեց՝ ներկայում անգամ 10-ից 1-ը չի մահանում,եթե հիվանդությունն, ինքնին, մահաբեր չէ:


Զալցբուրգյան ծրագրին մասնակցելուց հետո տեղեկացա ՀՕՖ-ի գործունեությանը, որի նախաձեռնությունը թույլ էր տալիս նույն վերապատրաստումներին մարզային բժիշկների մասնակցությունը: Դարձա գիտելիքի փոխանցող…


Արդեն 10 տարի է, ինչ աշխատում եմ ՀՕՖ-ի հետ:Տարբեր շրջաններից մասնագետներ են գալիս՝մասնակցելու մեկ ամսյա դասնթացներին, ինչն արդյունքի հասնելու համար քիչ էր, և անհնար՝ տեղեկանալ մասնագիտական էական փոփոխություններին: Հարկ է շարունակական կրթական համակարգ ստեղծել…Ուստի ծրագիրը գնալով կատարելագործվում է:


–   Աշխատելով մարզային բժիշկների հետ, հավանաբար, լավ տեղեկացված եք համակարգի ներքին թերությունների ու հնարավոր առաջընթացների մասին:


 «Արաբկիր»  բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար բ.գ.թ. Աշոտ Գյուլբուդաղյան–   Կա հետաքրքիր փաստ, որ պակասել է մարզերից Երևան եկող հիվանդների քանակը, ինչն, իհարկե, խոսում է մարզային բժիշկների որակական աճի մասին:  Շատ անելիքներ կան մարզային առողջապահական համակարգում,բայց արդեն արդյունքներ էլ կան:


–   Մասնագիտական պրակտիկայում նոր մեթոդների ներդմանը վերաբերող Ձեր խոսքը Հայաստանաբնակ մասնագետների վերապատրաստման գործընթացում…


–   Մեր ոլորտն անընդհատ շարժման մեջ է, առաջընթացը հիմանականում կապված է տեխնիկայի զարգացման հետ, որը, սակայն երբեք չի կարող ստվերել մասնագիտական փորձին ու կրթությանը:


–   Հատկապես ո՞ր թեման է Ձեր հետաքրքրությունների շրջանակում:


Մասնագիտությամբ թերապևտ ես, թոքաբան, թե՝մանկական բժիշկ, մեր խնդիրն է օգնել երեխաներին առողջանալ: Սա միայն առողջապահական խնդիր չէ, սա սոցիալական, սերնդի խնդիր է: Մեր բոլորի մտահոգությունը պետք է լինի երեխայի առողջությունը: Մասնագիտական առումով անհանգստացնող խնդիր է լաբորատոր տեխնիկայի պակասը, ցանկալի է պարբերաբար նորացնել:Հարկ է ձգտել ունենալ ամենհնարավոր բան՝ կյանքեր փրկելու:  Օրինակ, ազոտիօքսիդի օժանդակությամբ հնարավոր է ծանր հիվանդի շնչառությունը կարգավորել, ինչը Հայաստանում չունենք, տեսել եմ արտասահմանում, ուսումնասիրել, կարդացել դրա մասին ու կարող եմ կիրառել…


–   Օգտվելով առիթից, կարող եք նաև Ձեր խոսքն ուղղել գործընկերներին:


Եթե որևէ գործ եք անում, կամ լավ արեք, կամ՝մի՛արեք, առավելևս՝բժշկության մեջ: Բժիշկ լինելու համար դու պետք է առաջին հերթին լավ մարդ լինել: Ես մանկաբույժ եմ, հնարավոր է մի փոքր ռոմանտիկ եմ արտահայտվում, բայց ոչ մի գիրք, ոչ մի հոդված քեզ չի սովորեցնում լավ մարդ լինել, իսկ իմ խորին համոզմամբ՝ վատ մարդը երբեք լավ բժիշկ չի կարող լինել:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ