Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Ազնաուրյաններ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Ազնաուրյաններ

Ազնաուրյանների բժշկական ընտանիքը Հայաստանին տվել է բժիշկների երեք սերունդ: Այս գերդաստանի բժշկական առաջին ճյուղը սկիզբ է առնում Արտաշես Վարդանի Ազնաուրյանից: Նրա հայրը` Վարդան Ազնաուրյանը, ծնվել է Արևմտյան Հայաստանում: Հայոց ցեղասպանության տարիներին նա 12 տարեկան հասակում քույրերի հետ Արդվին քաղաքից գաղթել է Բաթում: Ծնողազուրկ պատանուն վիճակված էր դժվար ժամանակաշրջան` ապահովել ընտանիքի բարեկեցությունը: 

                                                                   

Վարդան Ազնաուրյանի ցանկությունն էր, որպեսզի իր զավակներն ընտրեն բժշկի մասնագիտությունը: «Մանկությունից գիտեինք, որ պետք է դառնանք բժիշկ: Ես և չորս եղբայրներս, բոլորը մասնագիտությամբ բժիշկ են: Հորաքրոջս որդիները ևս մեծացան հորս հոգածության և խնամակալության ներքո: Նրանցից մեկը` Ստեփան Դիլանյանը, երկար տարիներ ՀՀ առողջապահության նախարարության 4-րդ գլխավոր վարչության հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր»,- ընտանիքի պատմությունը ներկայացնում է Արտաշես Ազնաուրյանը: Նա ծնվել է 1938 թվականին, Վրաստանի Բաթում քաղաքում: 1958թ. ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1964թ.:

                                  

«Կոչումով բժիշկ». ԱզնաուրյաններՄի քանի տարի անց Երևանի բժշկական ինստիտուտի ախտաբանական անատոմիայի ամբիոնում պաշտպանել է թեկնածուական, իսկ 1975թ. դոկտորական ատենախոսությունները: 1977թ. Արտաշես Ազնաուրյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1975-77թթ. եղել է բժշկական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր: Շուրջ 30 տարի ղեկավարել է հյուսվածաբանության ամբիոնը: 1989-90թթ. Արտաշես Ազնաուրյանը զբաղեցրել էՀԽՍՀ առողջապահության նախարարի պաշտոնը: 1988թ. երկրաշարժից հետո առողջապահական գերատեսչության գլխավոր խնդիրն էր` հնարավորինս արագ վերականգնել փլուզված հիվանդանոցները, դրանք հագեցնել բուժսարքավորումներով: «1989 թվականին բացվեց առաջին նորվեգական հիվանդանոցը՝ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի աջակցությամբ: Սարսափելի իրավիճակ էր, երկրաշարժը գետնին հավասարեցրեց 32 հիվանդանոց , 113 ամբուլատորիա: Աղետի գոտում մեր առաջին խնդիրը հակատուբերկուլյոզային դիսպանսերի կառուցումն էր, հոգեբուժական ծառայության, ծննդատների վերականգնումը: Վեց ամսում մեզ հաջողվեց լուծել այդ խնդիրը: Մարզերում բացվեցին ախտորոշիչ կենտրոններ»,-նշում է պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը: Արտաշես Վարդանի Ազնաուրյանը ավելի քան 300 գիտական աշխատանքի, այդ թվում` 5 մենագրության, հայերեն 2 դասագրքերի և մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է: Ազնաուրյանի գիտական աշխատանքները վերաբերում են իմունային խախտումներով շարակցական հյուսվածքի հիվանդությունների ձևաբանությանը, իմունաախտաբանության խնդիրների մշակմանը, մարդու իմանունային համակարգի օրգանների հետազոտմանը, երկարատև գերճնշման պայմաններում կենսաբանական կարևոր օրգանների և իմունային համակարգերի ձևաբանաֆունկցիոնալ փոփոխությունների, իսկ 1988թ. երկրաշարժից հետո երկարատև ճնշման համախտանիշի ախտածնության հիմունքների մշակմանը, դրանց վերացման հնարավոր ուղիներին:

 

«Կոչումով բժիշկ». ԱզնաուրյաններԱրտաշես Ազնաուրյանը Հայաստանի Լենինյան կոմերիտմիության դափնեկիր է, պարգևատրվել է «Հերոսական աշխատանքի համար» և «Մխիթար Հերացի» մեդալներով: 2007թ. ՀՀ նախագահի հրամանով Ա.Վ. Ազնաուրյանին շնորհվել է ՀՀ գիտությունների վաստակավոր գործչի պատվավոր կոչում, 2011թ. ԼՂՀ նախագահի հրամանով ԼՂՀ առողջապահության ոլորտի զարգացմանն աջակցելու համար նրան շնորհվել է «Երախտագիտության» մեդալ: Արտաշես Ազնաուրյանը ԵՊԲՀ հյուսվածաբանության ամբիոնի պրոֆեսոր է, ՀՀ մորֆոլոգների ասոցացիայի նախագահ, մորֆոլոգների միջազգային ասոցացիայի կորդինացիոն խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր, բարձրագույն դպրոցի պատվավոր աշխատակից, ՀՀ հյուսվածաբանների գիտական ընկերության նախագահ, ԱՊՀ երկրների ձևաբանների միջազգային ընկերակցության համակարգող խորհրդի անդա            

                                     

Արտաշես Ազնաուրյանի կինը` Ալլա Ազնաուրյանը, ևս բժիշկ է , նա ախտաբան է, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ: Նա աշխատում է ՀՀ ԱՆ պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում՝ միաժամանակ դասախոսելով Հայ-ռուսական սլավոնական համալսարանում: 

                                         

Բժիշկ դառնալու մասին ծնողների երազանքն Արտաշեսից բացի, իրագործեցին նաև մյուս զավակները: Բժշկական կրթություն ստացան նաև Արտաշես Ազնաուրյանի եղբայրները` Զախար և Հովնան Ազնաուրյանները, նաև քույրը` Թամարա Ազնաուրյանը, որը մանկաբույժ էր Մոսկվայում, նաև գլխավոր հոգեբույժը: Հովնան Ազնաուրյանը քիթ-կոկորդ-ականջաբան էր, աշխատել է՝ որպես 2-րդ հիվանդանոցի բաժանմունքի վարիչ, եղել է Վեդիի հիվանդանոցի վիրաբույժը: Զախար Ազնաուրյանը ընդհանուր վիրաբույժ է: 

 

«Կոչումով բժիշկ». ԱզնաուրյաններԱզնաուրյանների բժշկական ընտանիքի երկրորդ սերունդը ներկայացնում են Արտաշես Ազնաուրյանի որդիները` Սմբատ և Վարդան Ազնաուրյանները: 

 

Արտաշես Ազնաուրյանի ավագ որդին՝ Վարդան Ազնաուրյանը, բժշկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր: Նա ընտրել է քիթ-կոկորդ-ականջաբանի նեղ մասնագիտությունը: Վարդան Ազնաուրյանը 1988թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1988-1990 թթ. քիթ-կոկորդ-ականջաբան մասնագիտությամբ անցել է կլինիկական օրդինատուրա Երևանի հանրապետական հիվանդանոցի բազայի վրա: 2003 թվականին Վարդան Ազնաուրյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Քթի միջնապատի դեստրուկտիվ հիվանդությունների և արտաքին համակցված դեֆորմացիայի բուժման մեթոդը» թեմայով, որը համարվում է քթի վերականգնողական և պլաստիկ վիրաբուժության ոլորտի հիմնարար աշխատանք: Վարդան Ազնաուրյանը 2004 թվականից Մխ. Հերացու անվան բժշկական ինստիտուտի ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր է: Առաջին անգամ բժշկագիտության պրոֆեսորը մշակել և ներդրել է քթի արատի և միջնապատի շտկման միաժամանակյա վիրաբուժական մեթոդը, որը նրա թեկնածուական ատենախոսության թեման է: Հայաստանում առաջին անգամ քթի վերականգնողական և ռինոպլաստիկ վիրահատությունների ժամանակ առաջարկել է քթի ձևի ընտրության համար անտրոպոմետրիկ տվյալների համակարգչային գնահատականը:

 

«Կոչումով բժիշկ». ԱզնաուրյաններՎարդան Ազնաուրյանը բժշկական գործունեություն է ծավալել Մոսկվայի Բոտկինի անվան կլինիկական հիվանդանոցում և Մոսկվայի առողջապահության նախարարության դեպարտամենտի ԼՕՌ գիտագործնական կենտրոնում: Վարդան Ազնաուրյանը Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբույժների որակավորման պաշտպանական խորհրդի անդամ է, ինչպես նաև գլխի և պարանոցի, քիթ-կոկորդ-ականջի վիրաբուժության միջազգային ակադեմիայի իսկական անդամ: ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի բազայի ղեկավարն է: Երկու անգամ պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի Մխիթար Հերացու անվան ոսկե մեդալով: Հրատարակել է ավելի քան 100 գիտական հոդվածներ հայաստանյան և միջազգային ամսագրերում: «Բժշկի մասնագիտությունը շատ բարդ մասնագիտություն է: Բժիշկը պետք է լինի նաև հոգեբան, կարողանա հիվանդի բուժման ճշգրիտ մեթոդի ընտրություն կատարի: Սկզբում ցանկանում էի դառնալ ընդհանուր վիրաբույժ: 4-րդ կուրսից հետո ձեռք բերեցի գործնական հմտություններ: Ընտրություն էի կատարել, քանի որ մորեղբայրս ևս քիթ-կոկորդ-ականջաբան էր, շփվելով նրա հետ, ավելի սիրեցի այդ նեղ մասնագիտությունը: Այդ տարիների ընթացքում և՛ սովորում էի, և՛ ավելի շատ էի մասնագիտական շփումներ ունենում, ինչ թույլ տվեց համալսարանն ավարտելուց հետո ունենալ խորը գիտելիքներ այս ոլորտում, անիջապես էլ ծավալել գործունեություն: Արդեն իսկ ունեմ վիրաբուժական աշխատանքի 27 տարվա փորձ: Վիրահատություններ եմ կատարում նաև Ռուսաստանում»,-նշում է Վարդան Ազնաուրյանը: 

                                           

«Կոչումով բժիշկ». ԱզնաուրյաններԲժիշկ է նաև Վարդան Ազնաուրյանի կինը՝ Ելենա Աղաջանովան, որը ևս սերում է բժշկական ընտանիքից: Բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Աղաջանովան ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչն է, միաժամանակ` ԵՊԲՀ «Մուրացան» հիվանադանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավարն է: Ելենա Աղաջանովան ՀՀ ԱՆ մանկական գլխավոր էնդոկրինոլոգն է: 

 

Ազնաուրյանների բժշկական երկրորդ սերնդից է նաև Արտաշես Ազնաուրյանի մյուս որդին՝ Սմբատ Ազնաուրյանը: «Բժշկական համալսարան ընդունվելու որոշումը ծնողներինս էր: Ես սկզբում ցանկանում էի գնալ հումանիտար ուղղությամբ: Սակայն երբ ապրում ես մի ընտանիքում, որտեղ թե՛ հայրդ է անվանի բժիշկ, թե՛ մայրդ, եղբայրդ, հորեղբայրներդ, հորաքույներդ, զարմուհիներդ, վերջիվերջո գիտակցաբար քեզ վրա ես վերցնում բժիշկ դառնալու մեծ պատասխանատվությունը»,-նշում է Սմբատ Ազնաուրյանը: Նա գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: Սմբատ Ազնաուրյանն այնուհետև ավարտել է օրդինատուրան՝ նյարդաբանության ամբիոնում, ապա մեկնել Մոսկվա, Սեչենովի անվան համալսարանում ընդունվել ասպիրանտուրա՝ ընտրելով հանրային առողջություն, առողջապահություն մասնագիտությունը: Սմբատ Ազնաուրյանը թեկնածուական թեզը պաշտպանել է 1997 թվականին:

 

«Կոչումով բժիշկ». ԱզնաուրյաններՍմբատ Ազնաուրյանը 17 տարի ապրել է Մոսկվայում՝ այնտեղ իսկ ծավալելով իր գիտաբժշկական գործունեությունը: Զուգահեռաբար Ս. Ազնաուրյանը իրականացրել է իր վաղեմի երազանքը և սովորել Մոսկվայի դիվանագիտական ակադեմիայում, ապա նույն բուհում շարունակել ասպիրանտուրան՝ 2007-ին պաշտպանելով պատմական գիտությունների թեկնածուի թեզը, որից հետո 4 տարի աշխատել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի դաշնային խորհրդի միջազգային կոմիտեում: Սմբատ Ազնաուրյանը Հայաստան է վերադարձել 2008թ., այնուհետև՝ 2014թ. պաշտպանել է դոկտորական թեզը և ստացել բժշկական գիտությունների դոկտորի աստիճան: Նա հիմա ղեկավարում է Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսների որակավորման բարձրացման բաժինը: Նրա դուստրը՝Ալլան, ու որդին՝ Արտաշեսը, դեռևս փոքր են և առայժմ դժվար է ասել՝ կընտրե՞ն արդյոք բժշկի մասնագիտությունը, թե՞ ոչ: 

                                           

Ազնաուրյանների բժշկական ընտանիքի երրորդը սերունդը ներկայացնում են Վարդան Ազնաուրյանի որդիները` Արտաշես և Միխայիլ Ազնաուրյանները: Ազնաուրյան ազգանունը կրող ապագա բժիշկներից Վարդան Արտաշեսի Ազնաուրյանի ավագ որդին` Արտաշեսը, որը շարունակում է ընտանեկան մասնագիտական ուղին և կրում է պապիկի անունը, արդեն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: Նա այժմ կլինիկական օրդինատուրա է անցնում «Արմենիա» բժշկական կենտրոնում:

                                                        

 «Կոչումով բժիշկ». Ազնաուրյաններ«Մասնագիտության ընտրություն կատարելիս մեծ դեր ունեցան ծնողներս, որոնք երկուսն էլ բժիշկ են: Փոքր տարիքից արդեն իսկ կար մեր մեջ այս նվիրական գործի հանդեպ նախասիրություն: Ընտրել եմ քիթ-կոկորդ ականջ նեղ մասնագիտական ճյուղը: Ապագայում շատ կցանկանամ արտասահմանում վերապատրաստել, և ձեռք բերած փորձն ու գիտելիքներս ներդնել Հայաստանում» : Կրտսեր Արտաշեսը խոստովանում է, որ Ազնաուրյան ազգանունը կրելը չափազանց մեծ պատասխանատվություն է, ուստի ամեն րոպե աշխատում է բժշկության ոլորտում կատարելագործել փորձն ու գիտելիքները՝ Արտաշես Ազնաուրյանի անունն ու պատիվը բարձր պահելու, բժշկական տոհմիկ ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: Նրա կրտսեր եղբայրը՝ Միխայիլ Ազնաուրյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող է: Տան ամենափոքր որդին՝ Գեորգի Ազնաուրյանը, ընդամենը երկու տարեկան է, չի բացառվում, որ հավանաբար նա ևս ապագայում կընտրի բժշկական ճյուղը՝ ընդլայնելով բժիշկ Ազնաուրյանների գերդաստանը:

                                              

«Ես նրանց ասում էի, որ դժվար մասնագիտություն է, գուցե ընտրեք մասնագիտական այլ այլ ուղի, բայց նրանք, մեծանալով բժիշկների ընտանիքում, ընտրեցին մեզ համար արդեն ավանդական դարձած պատասխանատու այս գործը»,-նշում է բժշկական ընտանիքի ամենաավագ ներկայացուցիչը` Արտաշես Ազնաուրյանը` հավելելով, որ բժշկի մասնագիտությունն ամենալավ մասնագիտությունն է: «Ի՞նչը կարող ա առավել թանկ լինել առողջությունից: Երբ անհրաժեշտության դեպքում օգնում ես մարդուն՝ վերագտնելու այդ առողջությունը, դրանից ավելի գեղեցիկ ու հաճելի պահ բժշկի համար չկա»,-եզրափակում է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ