Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

«Ամենատպավորիչ դեպքերն ինձ համար ուռուցքների կանգը կամ անհետացումն է` առանց որևէ բուժման կամ միջամտության». Վալենտին Դզյուբան

«Ամենատպավորիչ դեպքերն ինձ համար ուռուցքների կանգը կամ անհետացումն է` առանց որևէ բուժման կամ միջամտության». Վալենտին Դզյուբան

Բելառուսի ազգային ուռուցքաբանության կենտրոնի ճառագայթաբանության ծառայության ղեկավար Վալենտին Դզյուբանը մի քանի օր շարունակ «Էրեբունի» բժշկական կենտրոնում համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ իրականացնում էր  ախտորոշիչ հետազոտություններ, ում հետ զրուցեցինք համակարգչային տոմոգրաֆիայի  առանձնահատկությունների, առավելությունների և այդ ուղղության մեջ վերջին մի քանի տարիների ձեռքբերումների մասին:

 

–   Կառանձնացնե՞ք համակարգչային տոմոգրաֆիայի 3 կարևոր առավելություն, եթե այն համեմատենք ախտորոշիչ այլ մեթոդների հետ:

 

–   Առավելություն է, որ համակարգչային շերտագրումը  տալիս  է համապարփակ անատոմիական տեղեկատվություն մարդու ամբողջ օրգանիզմի մասին` ոտնաթաթից մինչև գլուխ: Հաջորդ առավելությունը պատկերի արագ՝ մի քանի վայրկյանում, ստանալն է, որը նպաստում է բուժման օպերատիվ կազմակերպմանը, ինչն օգնում է խուսափել ուշացման դեպքերում հնարավոր մոտակա բարդություններից և բարձրացնում արդյունավետության մակարդակը: Կան հիվանդներ, ում կյանքի համար կարևոր են անգամ վայրկյանները:  3-րդ առավելությունը հստակությունն է: Պատկերի վրա անատոմիական տեղեկատվությունը չափազանց հստակ է: Մենք կարող ենք կետ առ կետ տեսնել մարդու օրգանիզմը` առանց դժվար վերծանության կամ տեխնիկական խնդրի:  

 

–   Ո՞ր հիվանդությունների դեպքում է տոմոգրաֆիան անխուսափելի:

 

–   Դժվար է միանշանակ պատասխանել, քանի որ կան դեպքեր, երբ համակարգչային շերտագրումն անհրաժեշտություն է, և կան դեպքեր, երբ ցանկալի է: Գլխուղեղի արյան շրջանառության խաթարման դեպքում կաթվածը կանխորոշելու համար համակարգչային շերտագրումն անխուսափելի է: Համակարգչային տոմոգրաֆիան անփոխարինելի է թոքային զարկերակի, թրոմբո-էմբոլիաների, վնասվածքների, կոտրվածքների, մի շարք ուռուցքաբանական խնդիրների դեպքում, երբ անհրաժեշտ է ստույգ պատկեր:  Բժշկական շատ քիչ ոլորտներ կան, որտեղ համակարգչային տոմոգրաֆիան լրացուցիչ դեր ունի կամ, առհասարակ, ահրաժեշտությունը չկա: 

 


Բելառուսի ազգային ուռուցքաբանության կենտրոնի ճառագայթաբանության ծառայության ղեկավար Վալենտին Դզյուբան–   Ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել համակարգչային տոմոգրաֆիայի ասպարեզում վերջին տարիներին:

 

–   Համակարգչային տոմոգրաֆիայի պատմությունն այնքան էլ երկար չէ: 1973թ. էր, երբ  Ռեյմոն Դամադյանը գիտության մեջ ներդրեց նոր ախտորոշիչ էլեկտրասարք՝ համակարգչային տոմոգրաֆիա: 1975 թվականից համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով հնարավոր դարձավ քաղցկեղի ախտորոշումից բացի դիտարկել նաև մարդու ամբողջ օրգանիզմը,  սկսվեց համակարգչային տոմոգրաֆիայի զարգացման պատմությունը: Վերջին տարիներին հայտնագործվեց պարույրով աշխատող համակարգչային տոմոգրաֆը, որը թույլ տվեց օրգանիզմն ուսումնասիրել անընդմեջ՝ առանց ընդհատումների: Հետագայում հայտնվեցին մի քանի պարույրանոց տոմոգրաֆները, որոնք ավելի կարճ ու ավելի հստակ դարձրին համակարգչային շերտագրումը: Այսօր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս հետազոտել մարդու ամբողջ օրգանիզմը 2-3 վայրկյանում: 

 

–   Ամբողջ աշխարհում հիվանդներն մտահոգող ամենահրատապ խնդիրը մնում է համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում ճառագայթումը …Ի՞նչ առաջընթաց կա այս հարցում:

 

–   Ամերիկայում յուրաքանչյուր 5-րդ քաղաքացին ամեն տարի համակարգչային շերտագրում է անցնում: Եթե բժշկական ճառագայթման այս թիվը շարունակի աճել, (բժշկական ճառագայթման հիմնական աղբյուրը համակարգչային տոմոգրաֆիան է), ապա 20 տարի հետո ԱՄՆ-ում յուրաքանչյուր 50-րդ քաղցկեղը պայմանավորված կլինի բժշկական ճառագայթումով: Ամբողջ աշխարհում համակարգչային տոմոգրաֆիայի զարգացման հիմքում դրված է լուսային ճառագայթման չափաբաժնի նվազումը: Վերջին տարիների ձեռքբերումներից ամենագլխավորը ճառագայթման մակարդակի նվազումն է, որը, եթե համեմատենք 70-ականների հետ, նվազել է մոտ 50%-ով:

 

–   Ձեր այցի շրջանակներում նկատած կլինեք, թե Հայաստանում մեծամասամբ ի՞նչ գանգատներով պացիենտներ են համակարգչային շերտագրում անցնում: 

 

–   Տարբեր բժշկական հաստատություններում դիմող պացիենտների գանգատները տարբեր են: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գերակշռում են կենտրոնական նյարդային համակարգի, գլխուղեղի, գլխուղեղի անոթների հետազոտությունները: Ինչպես ամբողջ աշխարհում, կարևորությամբ հաջորդում են կրծքավանդակի, թոքերի հետազոտությունները: 

 

–   Համոզված եմ` Ձեր պրակտիկայում եղել են դեպքեր, որոնք տպավորվել են…

 

–   Որպես ուռուցքաբան, իհարկե ամենատպավորիչ դեպքերն ինձ համար ուռուցքների կանգը կամ անհետացումն է` առանց որևէ բուժման կամ միջամտության: Դրանք եզակի դեպքեր են, բայց ապացուցում են մարդու օրգանիզմի անկանխատեսելիությունն ու անսահմանափակ հնարավորությունները: 

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ