Բժիշկներ
Ալեքսանդր Աղավելյան Մինասի (ծննդյան 60 ամյակի կապակցությամբ)
2011 թվականին լրանում է Առողջապահության ազգային ինստիտուտի պրոկտոլոգիայի բաժնի ղեկավար», Միքայելյան»-ի անվան վիրաբուժության ինստիտուտի կոլոպրոկտոլոգիայի կենտրոնի վարիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, ՀՀ վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր Ալեքսանդր Մինասի Աղավելյանի ծննդյան 60, բժշկական գործունեության 35 և գիտական գործունեության 27 ամյա տարեդարձը:
Ալեքսանդր Աղավելյանը ծնվել է Երևանում 1951 թվականի փետրվարի 14-ին բժիշկների ընտանիքում:1968 թվականին ավարտում է Պուշկինի անվան դպրոցը և նույն տարում ընդունվում Երևանի Պետական Բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը,որն ավարտում է 1974 թվականին: Այնուհետև անցնում է վիրաբուժական ինտրենատուրան Հանրապետական հիվանդանոցում: 1975 թվականին ինտերնատուրան ավարտելուց հետո որպես վիրաբույժ աշխատում է Աշտարակի մարզային հիվանդանոցում այնուհետև Հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր գյուղում: 1975-1979 թվականների ընթացքում ծառայում է Սովետական Հայաստանի բանակում՝ որպես գնդի բուժծառայության պետ: Վերադառնալով՝ սկսած 1980 թվականից, աշխատում է Երևանի թիվ 8- րդ հիվանդանոցի պրոկտոլոգիական բաժանմունքում որպես պրոկտոլոգ:
1980 թվականին մրցույթային կարգով անցնում է սովորելու Մոսկվայի Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի ասպիրանտուրայում, որի ղեկավարը ակադեմիկոս Վ Դ Ֆյոդորվն էր: 1983 թվականին հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը «Ուղիղ աղիքի հետանցքային անդամահատումից հետո հիվանդների ռեկոնստրուկտիվ-վերականգնողական վիրահատությունները» թեմայով,որը համարվում է նմանատիպ հետազոտություններից առաջինը ԽՍՀՄ-ում: Մոսկվայից վերադառնալուց հետո աշխատում է Երևանի Բժիշկների կատարելագործման ինստիտուտի պրոկտոլոգիայի ամբիոնում՝ որպես ասիստենտ հայկական պրոկտոլոգիայի դպրոցի հիմնադիր ակադեմիկոս Լ.ՈՒ. Նազարովի ղեկավարության ներքո: 1985 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի նոյեմբերը միաժամանակ ղեկավարում է ՀՀ Առողջապահության նախարարության պրոկտոլոգիայի բաժնի ամենապատասխանատու բաժիններից մեկը՝ հաստաղիքի վիրաբուժության բաժինը:
1994 թվականին Աղավելյանը պաշտպանում է դոկտորական ատենախոսությունը «Պերիտոնիտի բուժումը լապարոստոմիայի մեթոդով և պոլիմերային նյութերի կիրառման ճանապարհով» թեմայով,որը համարվում է վերջին տարիների ընթացքում Հայստանում տարածված պերիտոնիտ հիվանդության բուժման հիմնական աշխատանքներից մեկը: Աղավելյանը առաջիներից մեկն էր Հայստանում, ով սկսեց կիրառել «բաց որովայն»-ի գաղափարը՝ տարածված թարախային պերիտոնիտի դեպքում,օգտագործելով հատուկ պոլիմերային շերտեր և դրենաժային սպունգեր: Այս եղանակը ստացել է արտոնագիր (N718 от 01.03.2000): Այս ուսումնասիրությունները ներկայացված են նաև նրա ՝պերիտոնիտներին վերաբերող մենագրությունում: Այդ նույն տարում նա ստանում է պրոֆեսորի կոչում:
Ալեքսանդր Աղավելյանի գիտական վաստակը շատ բարձր է գնահատված ոչ միայն մեր հանրապետությունում այլև արտասահմանում: 1998 թվականին նա ընտրվում է Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի անդամ: 1999 թվականին Բնության և հասարակության գիտությունների միջազգային ակդեմիան գիտության բնագավառում հատուկ վաստակի համար նրան շնորհում է «Գիտության և մշակույթի ասպետ» պատվավոր կոչումը:
1998 թվականից Ա. Մ.Աղավելյանը նշանակվում է ՀՀ Առողջապահության նախարարության պրոկտոլոգիայի բաժնի տնօրեն իսկ 2000 թվականից նշանակավում է «Միքայելյան» վիրաբուժական կենտրոնի Կոլոպրոկտոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար, որը ղեկավարում էր Հայաստանի անվանի վիրաբուժ, պրոֆեսոր Հ. Ս.Թամազյանը:
1999 թվականին ՀՀ Առողջապահության նախարարությունը նրան ուղարկում է ԱՄՆ՝Գլենդելի հիվանդանոցում երկամսյա պրակտիկայի, որտեղ վերջինս ստանում է մենեջերի դիպլոմ:
Ա. Մ. Աղավելյանի գիտնական և դասախոս դառնալը ուղեկցվել է Հայաստանի և Ռուսաստանի մեծագույն վիրաբույժների ղեկավարությամբ, որոնց թվում են Ս. Խ. Ավդալբեկյանը, Լ .ՈՒ. Նազարովը,Վ. Դ. Ֆյոդորովը, Գ. Ի. Վորոբյովը: Բժշկի բնատուր տաղանդը, նպատակասլացությունը և աշխատասիրությունը նրան հնարավորություն են տվել դառնալ հայտնի գիտնական,փորձառու վիրաբուժ-օնկոպրոկտոլոգ և դասավանդման ու բուժական գործընթացի տաղանդավոր կազմակերպիչ:
Պրոֆեսոր Աղվելյանը ավելի քան 350 (358) գիտական աշխատանքների հեղինակ է,որոնք տպագրվել են ինչպես այստեղ, այնպես էլ արտասահմանում: Նա համարվում է Պետական Բժշկական Համալսարանի մասնագիտացված վիրաբուժական գիտխորհրդի անդամ,ՀՀ Առողջապահության նախարարության գիտխորհրդի և «Միքայելյան» ինստիտուտի անդամ, ինչպես նաև անդամակցում է «Հայաստանի վիրաբուժության տեղեկատու» ամսագրին և Endoscopic Surgery of Armenia-ին, երկար տարիներ համարվում է Հայաստանի ՆԳՆ հիվանդանոցի խորհրդատու:
1999 թվականից մինչև այսօր հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարության պրոկտոլոգիայի գծով գլխավոր խորհրդատուն իսկ 2000 թվականից նաև Ռուսաստանի Պրոկտոլոգիայի միության անդամ:
Բեղուն աշխատանքի և առողջապահության բնագավառում իր ներդրած վաստակի համար ՀՀ նախագահի կողմից 2007 թվականի մայիսի 26-ին Աղավելյանն արժանացել է Հանրապետության վաստակավոր բժշկի կոչմանը:
Ալեքսանդր Աղավելյանը երաշխավորված կոլոպրոկտոլոգ է, ով տիրապետում է ուղիղ և օղաձև աղիքի ուռուցքների դեպքում փայլուն և եզակի միջամտական տեխնիկային, աղիքի ռեկոնստրուկտիվ և վերականգնողական վիրաբուժությանը: Կոլորեկտալ ուռուցքների և դրանց բարդացումների բուժման մեթոդիակայում նրա կողմից մշակվել և մտցվել են կարևոր կատարելագործումներ, ինչը մանրամասն ներկայացված է նրա մենագրությունում (1), հեղինակային վկայականներում (5), մեթոդիկ երաշխավորագրերում (18), ուսումնական ձեռնարկներում (9), նորարարական առաջարկներում (29) և արտոնագրերում (2):
Պրոֆեսոր Աղավելյանի ղեկավարության ներքո աշխատակազմը կարողացել է ժամանակակից մակարդակում լուծում տալ կոլոպրոկտոլոգիայի հետ կապված բավականաչափ խնդիրների: Դրանց թվին են պատկանում ընդհանուր պրոկտոլոգիկ հիվանդությունների ախտորոշմանը և բուժմանը վերաբերող խնդիրները, կոլորեկտալ քաղցկեղը և դրա բարդացումները: Դրա հետ միասին մեծ ուշադրություն է դարձվում վերականգնողական հարցերին, հաստաղիքի պլաստիկ վիրահատությանը, հետանցքային սեղմամկանի անբավարարությանը, քրոնիկական փորկապությանը և հաստաղիքի ֆունկցիոնալ բորբոքային հիվանդություններին:
Պրոֆեսոր Աղավելյանի կողմից առաջին անգամ Հայաստանում առաջարկվեց և կատարվեց ուղիղ աղիքի դիստալային հատվածի քաղցկեղի վիրահատություն, որի էությունը կայանում էր ազդրերի մկաններից հատուկ ապարատի ստեղծման մեջ ինչը համարվում էր հեղափոխական երևույթ Հայաստանի կոլորեկտալ վիրաբուժության մեջ:Այս նորարությունը 2001 թվականի ապրիլի 10 ից ստացել է արտոնագիր (№ 882) :
Ավելի քան 35 տարվա բժշկական գործունեության ընթացքում Աղավելյանը կատարել է հազարավոր բարդ վիրաբուժական միջամտություններ՝ փրկելով օնկոպրոկտոլոգիկ պրոֆիլի հիվանդություններով տառապող մարդկանց կյանքը: Իր գործունեության մեջ նա մեծ ուշադրություն է դարձրել հիմնաքարային հետազոտություններին որոնք ուղղված են ուսումնասիրելու կոլորեկտալ ուռուցքների բուժումը,բժշկական, վիրաբուժական և հիվանդների վերականգնողական հարցերի մշակմանը:
Ալեքսանդր Աղավելյանը, որպես Հայսատանում պրոկտոլոգիայի ծառայության հիմնադիրներից մեկը իր ամբողջ գործունեությունը նվիրաբերել է հանրապետությունում պրոկտոլոգիայի հետագա զարգացմանը: Խոսելով պրոֆեսոր Աղավելյանի մասին՝ կարել է համոզվածությամբ ասել, որ նա պարզ,հասանելի, միշտ արձագանքող և բարին կամեցող անձնավորություն է:
Սրտանց շնորհավորելով Ալեքսանդր Աղավելյանին հոբելյանի կապակցությամբ,ցանկանում ենք մաղթել նրան քաջ առողջություն, երկար տարիների կյանք,բազում երջանիկ օրեր:
«Հայաստանի վիրաբուժության տեղեկատու» ամսագրի խմբագրական անձնակազմը և խորհուրդը միանում են այդ ջերմ բարեմաղթանքներին:
30.05.2011 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ