Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

Ալեքսանդր Աղավելյան Մինասի (ծննդյան 60 ամյակի կապակցությամբ)

Ալեքսանդր Աղավելյան Մինասի (ծննդյան 60 ամյակի կապակցությամբ)

2011 թվականին լրանում է Առողջապահության ազգային ինստիտուտի պրոկտոլոգիայի բաժնի ղեկավար», Միքայելյան»-ի անվան վիրաբուժության ինստիտուտի կոլոպրոկտոլոգիայի կենտրոնի վարիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, ՀՀ վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր Ալեքսանդր Մինասի Աղավելյանի ծննդյան 60, բժշկական գործունեության 35 և գիտական գործունեության 27 ամյա տարեդարձը:


Ալեքսանդր Աղավելյանը ծնվել է Երևանում 1951 թվականի փետրվարի 14-ին բժիշկների ընտանիքում:1968 թվականին ավարտում է Պուշկինի անվան դպրոցը և նույն տարում ընդունվում Երևանի Պետական Բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը,որն ավարտում է 1974 թվականին: Այնուհետև անցնում է վիրաբուժական ինտրենատուրան Հանրապետական հիվանդանոցում: 1975 թվականին ինտերնատուրան ավարտելուց հետո որպես վիրաբույժ աշխատում է Աշտարակի մարզային հիվանդանոցում այնուհետև Հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր գյուղում: 1975-1979 թվականների ընթացքում ծառայում է Սովետական Հայաստանի բանակում՝ որպես գնդի բուժծառայության պետ: Վերադառնալով՝ սկսած 1980 թվականից, աշխատում է Երևանի թիվ 8- րդ հիվանդանոցի պրոկտոլոգիական բաժանմունքում որպես պրոկտոլոգ:


1980 թվականին մրցույթային կարգով անցնում է սովորելու Մոսկվայի Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի ասպիրանտուրայում, որի ղեկավարը ակադեմիկոս Վ Դ Ֆյոդորվն էր: 1983 թվականին հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը «Ուղիղ աղիքի հետանցքային անդամահատումից հետո հիվանդների ռեկոնստրուկտիվ-վերականգնողական վիրահատությունները» թեմայով,որը համարվում է նմանատիպ հետազոտություններից առաջինը ԽՍՀՄ-ում: Մոսկվայից վերադառնալուց հետո աշխատում է Երևանի Բժիշկների կատարելագործման ինստիտուտի պրոկտոլոգիայի ամբիոնում՝ որպես ասիստենտ հայկական պրոկտոլոգիայի դպրոցի հիմնադիր ակադեմիկոս Լ.ՈՒ. Նազարովի ղեկավարության ներքո: 1985 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի նոյեմբերը միաժամանակ ղեկավարում է ՀՀ Առողջապահության նախարարության պրոկտոլոգիայի բաժնի ամենապատասխանատու բաժիններից մեկը՝ հաստաղիքի վիրաբուժության բաժինը:


1994 թվականին Աղավելյանը պաշտպանում է դոկտորական ատենախոսությունը «Պերիտոնիտի բուժումը լապարոստոմիայի մեթոդով և պոլիմերային նյութերի կիրառման ճանապարհով» թեմայով,որը համարվում է վերջին տարիների ընթացքում Հայստանում տարածված պերիտոնիտ հիվանդության բուժման հիմնական աշխատանքներից մեկը: Աղավելյանը առաջիներից մեկն էր Հայստանում, ով սկսեց կիրառել «բաց որովայն»-ի գաղափարը՝ տարածված թարախային պերիտոնիտի դեպքում,օգտագործելով հատուկ պոլիմերային շերտեր և դրենաժային սպունգեր: Այս եղանակը ստացել է արտոնագիր (N718 от 01.03.2000): Այս ուսումնասիրությունները ներկայացված են նաև նրա ՝պերիտոնիտներին վերաբերող մենագրությունում: Այդ նույն տարում նա ստանում է պրոֆեսորի կոչում:


Ալեքսանդր Աղավելյանի գիտական վաստակը շատ բարձր է գնահատված ոչ միայն մեր հանրապետությունում այլև արտասահմանում: 1998 թվականին նա ընտրվում է Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի անդամ: 1999 թվականին Բնության և հասարակության գիտությունների միջազգային ակդեմիան գիտության բնագավառում հատուկ վաստակի համար նրան շնորհում է «Գիտության և մշակույթի ասպետ» պատվավոր կոչումը:


1998 թվականից Ա. Մ.Աղավելյանը նշանակվում է ՀՀ Առողջապահության նախարարության պրոկտոլոգիայի բաժնի տնօրեն իսկ 2000  թվականից նշանակավում է «Միքայելյան» վիրաբուժական կենտրոնի Կոլոպրոկտոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար, որը ղեկավարում էր Հայաստանի անվանի վիրաբուժ, պրոֆեսոր Հ. Ս.Թամազյանը:
 
1999 թվականին ՀՀ Առողջապահության նախարարությունը նրան ուղարկում է ԱՄՆ՝Գլենդելի հիվանդանոցում երկամսյա պրակտիկայի, որտեղ վերջինս ստանում է մենեջերի դիպլոմ:


Ա. Մ. Աղավելյանի գիտնական և դասախոս դառնալը ուղեկցվել է Հայաստանի և Ռուսաստանի մեծագույն վիրաբույժների ղեկավարությամբ, որոնց թվում են Ս. Խ. Ավդալբեկյանը, Լ .ՈՒ. Նազարովը,Վ. Դ. Ֆյոդորովը, Գ. Ի. Վորոբյովը: Բժշկի բնատուր տաղանդը, նպատակասլացությունը և աշխատասիրությունը նրան հնարավորություն են տվել դառնալ հայտնի գիտնական,փորձառու վիրաբուժ-օնկոպրոկտոլոգ և դասավանդման ու բուժական գործընթացի տաղանդավոր կազմակերպիչ:


Պրոֆեսոր Աղվելյանը ավելի քան  350 (358) գիտական աշխատանքների հեղինակ է,որոնք տպագրվել են ինչպես այստեղ, այնպես էլ արտասահմանում: Նա համարվում է Պետական Բժշկական Համալսարանի մասնագիտացված  վիրաբուժական գիտխորհրդի անդամ,ՀՀ Առողջապահության նախարարության գիտխորհրդի և «Միքայելյան» ինստիտուտի անդամ, ինչպես նաև անդամակցում է «Հայաստանի վիրաբուժության տեղեկատու» ամսագրին և Endoscopic Surgery of Armenia-ին, երկար տարիներ համարվում է Հայաստանի ՆԳՆ հիվանդանոցի խորհրդատու:


1999 թվականից մինչև այսօր հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարության պրոկտոլոգիայի գծով գլխավոր խորհրդատուն իսկ 2000 թվականից նաև Ռուսաստանի Պրոկտոլոգիայի միության անդամ:


Բեղուն աշխատանքի և առողջապահության բնագավառում իր ներդրած վաստակի համար ՀՀ նախագահի կողմից 2007 թվականի մայիսի 26-ին Աղավելյանն արժանացել է Հանրապետության վաստակավոր բժշկի կոչմանը:


Ալեքսանդր Աղավելյանը երաշխավորված կոլոպրոկտոլոգ է, ով տիրապետում է ուղիղ և օղաձև աղիքի ուռուցքների դեպքում փայլուն և եզակի միջամտական տեխնիկային, աղիքի ռեկոնստրուկտիվ և վերականգնողական վիրաբուժությանը: Կոլորեկտալ ուռուցքների և դրանց բարդացումների բուժման մեթոդիակայում նրա կողմից մշակվել և մտցվել են կարևոր կատարելագործումներ, ինչը մանրամասն ներկայացված է նրա մենագրությունում (1), հեղինակային վկայականներում (5), մեթոդիկ երաշխավորագրերում (18), ուսումնական ձեռնարկներում (9), նորարարական առաջարկներում (29) և արտոնագրերում (2):


Պրոֆեսոր Աղավելյանի ղեկավարության ներքո աշխատակազմը կարողացել է ժամանակակից մակարդակում լուծում տալ կոլոպրոկտոլոգիայի հետ կապված բավականաչափ խնդիրների: Դրանց թվին են պատկանում ընդհանուր պրոկտոլոգիկ հիվանդությունների ախտորոշմանը և բուժմանը վերաբերող խնդիրները, կոլորեկտալ քաղցկեղը և դրա բարդացումները: Դրա հետ միասին մեծ ուշադրություն է դարձվում վերականգնողական  հարցերին, հաստաղիքի պլաստիկ վիրահատությանը, հետանցքային սեղմամկանի անբավարարությանը, քրոնիկական փորկապությանը և հաստաղիքի ֆունկցիոնալ բորբոքային հիվանդություններին:


Պրոֆեսոր Աղավելյանի կողմից առաջին անգամ Հայաստանում առաջարկվեց և կատարվեց ուղիղ աղիքի դիստալային հատվածի քաղցկեղի վիրահատություն, որի էությունը կայանում էր ազդրերի մկաններից հատուկ ապարատի ստեղծման մեջ ինչը համարվում էր հեղափոխական երևույթ Հայաստանի կոլորեկտալ վիրաբուժության մեջ:Այս նորարությունը 2001 թվականի ապրիլի 10 ից ստացել է արտոնագիր (№ 882) :

Ավելի քան 35 տարվա բժշկական գործունեության ընթացքում Աղավելյանը կատարել է հազարավոր բարդ վիրաբուժական միջամտություններ՝ փրկելով օնկոպրոկտոլոգիկ պրոֆիլի հիվանդություններով տառապող մարդկանց կյանքը: Իր գործունեության մեջ նա մեծ ուշադրություն է դարձրել հիմնաքարային հետազոտություններին որոնք ուղղված են ուսումնասիրելու կոլորեկտալ ուռուցքների բուժումը,բժշկական, վիրաբուժական և հիվանդների վերականգնողական հարցերի մշակմանը:


Ալեքսանդր Աղավելյանը, որպես Հայսատանում պրոկտոլոգիայի ծառայության հիմնադիրներից մեկը իր ամբողջ գործունեությունը նվիրաբերել է հանրապետությունում պրոկտոլոգիայի հետագա զարգացմանը: Խոսելով պրոֆեսոր Աղավելյանի մասին՝ կարել է համոզվածությամբ ասել, որ նա պարզ,հասանելի, միշտ արձագանքող և բարին կամեցող անձնավորություն է:
 
Սրտանց շնորհավորելով Ալեքսանդր Աղավելյանին հոբելյանի կապակցությամբ,ցանկանում ենք մաղթել նրան քաջ առողջություն, երկար տարիների կյանք,բազում երջանիկ օրեր:


«Հայաստանի վիրաբուժության տեղեկատու» ամսագրի խմբագրական անձնակազմը և խորհուրդը միանում են այդ ջերմ բարեմաղթանքներին:

Հեղինակ. Ամբիոնի անձնակազմ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ
Սկզբնաղբյուր. Հայաստանի վիրաբուժության լրաբեր
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Ձեռք մեկնիր ընկածին». armeniamedicalcenter.am
«Ձեռք մեկնիր ընկածին». armeniamedicalcenter.am

«Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Դավիթ Պատրիկյանը պարգևատրվել է ՊՆ «Ռազմական համագործակցության համար» մեդալով...

ԵՊԲՀ. Նյարդավիրաբուժությունը մեծ ջանքեր է պահանջում ուսման և մասնագիտական գործունեության ընթացքում. Սևակ Բադալյան
ԵՊԲՀ. Նյարդավիրաբուժությունը մեծ ջանքեր է պահանջում ուսման և մասնագիտական գործունեության ընթացքում. Սևակ Բադալյան

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը շատերին է հայտնի որպես երիտասարդ և փորձառու բժիշկ...

Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Արթուր Սոխակյան. armeniamedicalcenter.am
Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Արթուր Սոխակյան. armeniamedicalcenter.am

Արթուր Ռոբերտի Սոխակյան, բժշկական գիտությունների թեկնածու, «Արմենիա» ՀԲԿ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ...

Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Խաչատուր Տիգրանի Էյրամջյան. armeniamedicalcenter.am
Մասնագիտությունը՝ բժիշկ, շարքից. Խաչատուր Տիգրանի Էյրամջյան. armeniamedicalcenter.am

Խաչատուր Տիգրանի Էյրամջյան, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունքի վարիչ

Խաչատուր Էյրամջյանը ծնվել է 1969թ. մարտի 7-ին, ք. Երևանում: Նախնական կրթությունը ստացել է...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեզանից յուրաքանչյուրը ԵՊԲՀ-ի պատմության լույսի մի ճառագայթն է. Սուրեն Ստեփանյան
ԵՊԲՀ. Մեզանից յուրաքանչյուրը ԵՊԲՀ-ի պատմության լույսի մի ճառագայթն է. Սուրեն Ստեփանյան

Վիրաբուժության բնագավառը ինչ-որ չափով խորհրդավոր է, նրա մասին հաճախ հնչում են իրարամերժ կարծիքներ, նույն վիրաբույժի մասին կարող են գրվել գովերգող գրական ստեղծագործություններ և լսվել խիստ քննադատություններ...

Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ
Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ

Մեր զրուցակիցն է ԱՄՆ-ի հայտնի «Քլիվլենդ» կլինիկայի պրոֆեսոր, անեսթեզիոլոգ Րաֆֆի Ավետիսյանը, ում հետ խոսեցինք նեյրոանեսթեզիոլոգիայի, դրա հրատապության, պրոֆեսորի կողմից իրականացված մի շարք ծրագրերի և հետագա պլանների մասին...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Ֆանարջյանների ընտանիքում պահպանվում է բժիշկ դառնալու ավանդույթը
ԵՊԲՀ. Ֆանարջյանների ընտանիքում պահպանվում է բժիշկ դառնալու ավանդույթը

«Ֆանարջյան» ազգանունը մեր երկրում նույնացվում  է բժշկագիտության  հետ։ Ֆանարջյանների ընտանիքը Հայաստանի բժշկական ամենամեծ գերդաստաններից է, որի վառ ներկայացուցիչ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի...

ՀՀ ԱՆ. Պատվոգիր է շնորհվել անմնացորդ աշխատանքի համար
ՀՀ ԱՆ. Պատվոգիր է շնորհվել անմնացորդ աշխատանքի համար

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Իտալիայի Սուրբ Կամիլլո Միաբանության Հայր Մարիո Կուկարոլլոյին: Վերջինս Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում երկարատև...

ԵՊԲՀ. «Եղնիկների» բժշկուհին
ԵՊԲՀ. «Եղնիկների» բժշկուհին

Արցախյան պատերազմին իր մասնակցության մասին Արմինա Նալբանդյանը խոսել չի սիրում: Հարցերի միջոցով փորձում ենք «գաղտնազերծել» բժշկուհու կյանքի կարևոր այդ փուլի մանրամասները: Աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, վիրաբույժ է...

Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան
Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան

Մեդ-Պրակտիկ թիմը` լսելով թիմի անդամներից մեկի դրվատանքի խոսքերն` ուղղված Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբանության բաժանմունքի ամբողջ անձնակազմին, որտեղ վերջին օրերին բուժվում էր իր ծեր մայրը, որոշեց պարզել` ո՞րն էր...

Բժշկի ընդունարանում
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժանմունքի գործունեության, առաջընթացների մասին զրուցեցինք վիրաբույժ- պրոկտոլոգ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պրոկտոլոգիայի...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ
Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ

–   Ինչպիսի՞ն է արյունաբանության ոլորտն այսօր Հայաստանում:


–   Արյունաբանության ոլորտը Հայաստանում հետևում է միջազգային փորձին և ձեռքբերումներին: Մենք ունենք...

Բժշկի ընդունարանում
Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Գևորգյան Անահիտ Գեղամի - բժշկակական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ կոլոպրոկտոլոգ

Ինչպե՞ս որոշեցիք դառնալ բժիշկ-պրոկտոլոգ...

Բժշկի ընդունարանում
Միակ կին պրոկտոլոգ-վիրաբույժը Հայաստանում. մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ. izmirlianmedicalcenter.com
Միակ կին պրոկտոլոգ-վիրաբույժը Հայաստանում. մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ. izmirlianmedicalcenter.com

Անահիտ Գևորգյանը այսօրվա դրությամբ Հայաստանում միակ կին պրոկտոլոգ- վիրաբույժն է։ 1984-ին նա եկել է աշխատելու Պրոկտոլոգիայի նորաբաց ինստիտուտ, որը հետագայում դարձել է «Իզմիրլյան» բուժկենտրոն։ Բժշկի խոսքով՝  իր հիվանդների 80 տոկոսը...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ