Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պլաստիկ վիրաբուժություն

Եթե պլանավորում եք քթի պլաստիկ վիրահատություն. խորհուրդներ մասնագետից

Եթե պլանավորում եք քթի պլաստիկ վիրահատություն. խորհուրդներ մասնագետից

Գեղեցիկ արտաքինի մասին պատկերացումները շատ տարբեր են: Յուրաքանչյուր ոք տարբեր կերպ է փորձում ընդգծել իր անհատականությունը: Այս առումով պլաստիկ վիրահատությունը բավականին մեծ հնարավորություններ է ընձեռում: Տարբեր մասնագետներ տարբեր մոտեցումներ են առաջարկում, հատկապես՝ մեր օրերում, երբ պլաստիկ վիրաբուժության շնորհիվ կարող եք ունենալ այնպիսի արտաքին տեսք, ինչպիսին նախընտրում եք:  Եվ այսպես, պլաստիկ վիրահատության առավելությունների, դրա ընձեռած հնարավորությունների, քթի պլաստիկ վիրահատության (ռինոպլաստիկա), օտոպլաստիկայի (լոշտակության շտկման վիրահատություն), դրանց հետ կապված մտավախությունների, հնարավոր բարդությունների մասին “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցել է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, «Արթմեդ» բժշկա-վերականգնողական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Կարեն Մանվելյանի հետ:

Եթե պլանավորում եք քթի պլաստիկ վիրահատություն. Խորհուրդներ մասնագետից–   Պարոն Մանվելյան, ի՞նչ է գեղեցիկը Ձեզ համար, որո՞նք են գեղեցկության և կատարելության մասին Ձեր պատկերացումները: Արդյո՞ք պլաստիկ վիրաբուժությունը կարող է օգնել կատարյալ արտաքին տեսք ունենալ:


–   Իրականում պլաստիկ վիրաբուժությունը ևս մեկ քայլ է՝ դեպի կատարելություն տանող անվերջ ճանապարհին: Գեղեցկության մասին իմ պատկերացումներն, իհարկե, սուբյեկտիվ են: Սակայն մի բան վստահ կարող եմ ասել՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Արտաքինի հարցում կատարյալի ձգտելը ևս հարաբերական է: Չեմ կարող նշել հստակ չափանիշներ, որոնց առկայության դեպքում մարդուն կհամարեմ միանշանակ գեղեցիկ: Եթե խոսքը գնում է գեղեցիկ դեմքի մասին, ապա կարող եմ ասել, որ գեղեցիկ դեմք է համարվում այն դեմքը, որի բոլոր բաղկացուցիչ մասերը հավասարապես գտնվում են ներդաշնակութան մեջ: Կան բժշկական չափորոշիչներ` արտահայտված հատուկ աղյուսակներով, ըստ որոնց որոշվում է, թե որն է համարվում իդեալական դեմք, բայց կրկնվեմ, դա շատ սուբյեկտիվ է: Ավելի հեշտ է ասել` չկա իդեալական դեմք, յուրաքանչուր դեմք որոշակի փոփոխությունների շնորհիվ կարող է ստանալ իր լավագույնը տարբերակը: Իսկ եթե պացիենտը ցանկանում է պլաստիկ վիրահատության միջոցով նմանվել ինչ որ մեկին, մենք հաշվի ենք առնում պացիենտի ցանկությունը, սակայն փորձում ենք օբյեկտիվ բացատրել իրավիճակը՝ խորհուրդ տալով վիրահատության միջոցով ոչ թե փորձել նմանվել  որևէ մեկին, այլ շտկել մարմնի անհամաչափությունները՝ ընդգծելով իր սեփական գեղեցկությունը:


Եթե պլանավորում եք քթի պլաստիկ վիրահատություն. Խորհուրդներ մասնագետից–   Հայտնի է, որ Հայաստանում տարածված է քթի պլաստիկ վիրաբուժությունը կամ ռինոպլաստիկան. արդյո՞ք այն շարունակում է մնալ կանանց «մենաշնորհ», թե՞ տղամարդիկ ևս սկսել են դիմել քթի պլաստիկ վիրահատության:


–   Ցանկանում եմ նշել, որ այժմ մի հետաքրքիր միտում է նկատվում՝ քթի էսթետիկ վիրահատության արդեն դիմում են ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ: Ամեն դեպքում հաճելի է արձանագրելը, որ հայ տղամարդիկ ևս սկսել են մտածել իրենց արտաքին տեսքի մասին:


–   Իսկ ի՞նչ մեթոդներով է կատարվում ռինոպլաստիկան: Որպես վիրաբույժ՝ դուք ո՞ր մեթոդն եք նախընտրում և ինչու՞:


–   Ռինոպլաստիկայի  իրականացման  երկու հիմնական եղանակ կա՝ բաց և փակ: Բաց եղանակով վիրահատության դեպքում կտրվածքն արվում է քթի ստորին հատվածում (կոլումելա) ՝ տեսանելի և հասանելի դարձնելով քթի ամբողջ անատոմիական բաղադրիչները: Այս եղանակը թույլ է տալիս կատարել ցանկացած բարդության վիրահատություն: Ցանկալի է, որ նման վիրահատություն կատարող վիրաբույժը նաև միկրովիրաբուժական հմտություններ ունենա:


Փակ եղանակով վիրահատության դեպքում կտրվածքն արվում է քթանցքների ներսի կողմից: Փոքրածավալ կորեկցիաների, առաջնային ռինոպլաստիկայի դեպքում և փոքր խնդիրների շտկման համար այս միջոցն ավելի նախընտրելի է: Երկու մեթոդներն էլ, իհարկե, ունեն իրենց առավելությունները և ցուցումները, ինքս երկուսն էլ կիրառում եմ՝ կախված փոփոխությունների չափից և տեսակից: Որպես վիրաբույժ՝ ես չեմ կարող նախընտրել այս կամ այն մեթոդը, դա կախված է վիրահատության բարդությունից և մի շարք այլ հանգամանքներից:


Եթե պլանավորում եք քթի պլաստիկ վիրահատություն. Խորհուրդներ մասնագետից–   Հայտնի է, որ շատերը խուսափում են ընդհանուր անզգայացումից կամ ընդհանուր անզգայացումը ոմանց պարզապես հակացուցված է՝ առողջական ինչ-ինչ խնդիրների պատճառով: Այս դեպքում հնարավո՞ր է տեղային անզգայացմամբ ռինոպլաստիկա կատարել:


–   Տեղային անզգայացմամբ ռինոպլաստիկայի հնարավոր է իրականացնել, եթե վիրահատությունը շատ ծավալուն չէ, համեմատաբար կարճատև է, իսկ պացիենտը հոգեբանորեն պատրաստ է և ադեկվատ գնահատում է իր քայլերը: Տեղային ցավազրկմամբ չի նշանակում ցավոտ: Ճիշտ ցավազրկումը կարող է լիովին ապահովել անցավ ընթացք: Կարելի է իրականացնել ինչպես փակ եղանակով, այնպես էլ բաց եղանակով: Իսկ եթե վիրահատությունը  վերականգնողական է, կրկնակի է կամ աճառների տրանսպլանտացիայի կարիք կա և կատարվելու է բաց եղանակով, միանշանակ ճիշտ է ընդհանուր անզգայացումը:


–   Իսկ, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի լավ վիրահատված քիթը:


–   Նախևառաջ, այն պետք է համապատասխանի արտաքինին: Հաճախ պացիենտները ցանկանում են փոքր քիթ ունենալ՝ առանց հաշվի առնելու, թե դա որքանո՞վ համահունչ կլինի իրենց դեմքի մյուս հատվածներին: Չգիտեմ ինչու շատերը կարծում են, որ միայն փոքր քթերն են գեղեցիկ, այնինչ այդ հարցում պլաստիկ վիրաբույժները միանգամայն այլ կարծիքի են: Բժիշկը նախ պետք է կարողանա ճիշտ խորհրդատվություն տալ պացինետին, անհրաժեշտության դեպքում բացատրել, որ, օրինակ, շատ փոքր քիթն այնքան էլ համադրելի չի լինի իր արտաքինին: Վիրահատության արդյունքից պետք է գոհ լինեն և՛ բժիշկը, և՛ պացիենտը: Պետք չէ վիրահատել միայն որովհետև պացիենտն է այդպես ցանկանում:

Եթե պլանավորում եք քթի պլաստիկ վիրահատություն. Խորհուրդներ մասնագետից–   Արդյո՞ք քթի վիրահատությունն ունի ռիսկային գործոններ և ո՞ր դեպքերում չի կարելի դիմել քթի վիրահատության: Խոսեք մի փոքր հետվիրահատական շրջանից՝ ինչպե՞ս է այն անցնում, ե՞րբ է քիթն իր վերջնական տեսքը ստանում:


–   Ռինոպլաստիկայի կամ քթի վիրահատության աղջիկները կարող են դիմել 16 տարեկանից հետո, տղաները՝ մի փոքր ավելի ուշ: Իսկ վիրահատությունը կարող է խորհուրդ չտրվել, եթե պացիենտը կենսական կարևոր օրգանների հետ կապված խնդիրներ ունի կամ արյան մակարդելիությանը հետ որոշակի խնդիրներ կան և այլն: Այսինքն՝ այս պարագայում պատճառը ոչ թե վիրահատության վտանգավորությունն է, այլ անզգայացման հնարավոր կամ անհնար լինելը. որոշ խնդիրներ ունեցող մարդկանց անզգայացումը պարզապես հակացուցված կարող է լինել:

 

Հիասթափեցնելով քթի վիրահատության «վտանգավորության» մասին տեղեկություններ տարածողներին՝ ասեմ, որ այն լիովին անվտանգ է, եթե, իհարկե, նախապես հաշվարկված են բոլոր ցուցումները և հակացուցումները: Բացի այդ, հետվիրահատական շրջանում բարդություններ չեն լինում եթե պացիենտը խիստ հետևում է բժշկի խորհուրդներին: Վիրահատությունից հետո վաղ վերականգնման շրջանում պացիենտը սեզոնային գրիպի զգացողություններ կարող է ունենալ, սակայն չորս-հինգ օր անց դրանք վերանում են: Իսկ մեկ շաբաթ անց անհետանում են գրեթե բոլոր այտուցները դեմքի շրջանում: Ֆիկսացիոն կապերը հեռացնելուց հետո քիթը  այտուցված է լինում, սակայն դա ևս ժամանակի խնդիր է: Վերջնական արդյունքը կարելի է գնահատել միայն ամիսներ անց:


Եթե պլանավորում եք քթի պլաստիկ վիրահատություն. Խորհուրդներ մասնագետից–   Պատահում է, որ վիրահատությունից հետո պացիենտն այնքան էլ գոհ չի լինում դրա արդյունքից: Որքանո՞վ են օբյեկտիվ պացիենտի դժգոհությունները: Այս պարագայում ի՞նչ պետք է անել, կարելի՞ է դիմել կրկնակի վիրահատության:


–   Իհարկե չի կարելի բացառել կրկնակի միջամտության անհրաժեշտությունը, դա կարող է փաստել ցանկացած պլաստիկ վիրաբույժ աշխարհի ցանկացած երկրում: Սակայն ճիշտ իրականացված վիրահատության դեպքում դրա հավանականությունը չնչին է: Շատ գործոններ կախված չեն վիրաբույժից և նույնիսկ անթերի իրականացված վիրահատությունից հետո նույնիսկ չեն բացառվում կորեկցիոն միջամտությունների անհրաժեշտությունը: Կրկնակի վիրահատություն կամ ինչպես մենք ենք ասում կորեկցիա ցանկալի է կատարի կրկնակի վիրահատությունների փորձ  ունեցող վիրաբույժը: Իմ պրակտիկայում եղել են շատ դեպքեր, երբ վիրահատել եմ արդեն մի քանի անգամ վիրահատված քիթ և արդյունքը բարեբախտաբար դրական է ստացվել: Կրկնակի վիրահատության անհրաժեշտության դեպքերում պացիենտները հաճախ են հուսահատվում  և խուճապի մատնվում: Սակայն պետք չէ ընկճվել, հիմնակում բոլոր խնդիրները շտկելի են, իսկ լավատեսական մոտեցումը վիրահատությունը շատ ավելի դյուրին է դարձնում:


Եվ բացի այդ, վիրահատության արդյունքներից գոհ կամ դժգոհ լինելը ևս հարաբերական է: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, երբ պացիենտը շնչառական խնդիրներ ունի կամ երբ ոչ այնքան լավ վիրահատված քիթը ինչ-ինչ խնդիրներ է առաջացնում: Խոսքն այն մասին է, երբ պացիենտի մոտ խնդիրը հոգեբանական է: Նա կարող է շատ գեղեցիկ արտաքին ունենալ, սակայն մի շարք պլաստիկ վիրահատությունների դիմել, որովհետև այնքան էլ բավարարված չէ իր արտաքինով: Այս դեպքում նրա քիթը կարող են նորից ու նորից վիրահատել, սակայն միևնույն է, պացիենտը վիրահատության արդյունքը բավարար չի համարելու: Ուստի, լավ բժիշկը պետք է նաև լավ հոգեբան լինի, որպեսզի հնարավորության դեպքում կարողանա պացիենտի հետ այս ուղղությամբ ևս աշխատանք տանել:


Եթե պլանավորում եք քթի պլաստիկ վիրահատություն. Խորհուրդներ մասնագետից–   Պարոն Մանվելյան, մի փոքր կխոսե՞ք օտոպլաստիկայի կամ լոշտակության շտկման վիրահատության մասին: Որքա՞ն տարածված է այժմ այդ խնդիրը և որքա՞ն հաճախ են դիմում նման վիրահատության:


–   Օտոպլաստիկան  կատարվում է լոշտակության շտկման նպատակով: Այս վիրահատությունը կարելի է նաև կատարել նախադպրոցական տարիքում, քանի որ այս դեպքում դպրոցական տարիքում երեխան կարող է զերծ մնալ հոգեբանական բարդույթից: Ինչ վերաբերում է վիրահատությանը, ապա ցանկանում եմ ընդգծել, որ այս վիրահատությունը համեմատաբար քիչ հակացուցումներ ունի, իսկ հետվիրահատական շրջանը շատ կարճ է տևում: Այն շատ հաճախ կատարվում է տեղային ցավազրկմամբ: Սպիների մասին ևս կարող եք չանհանգստանալ. դրանք ականջի հետին մասում են լինում և գրեթե աննկատ են:

–   Եվ վերջում, մի փոքր Ձեր մասին:


–   Ծնվել եմ բժշկի ընտանիքում: Դե, եթե բժիշկների ընտանիքում ես ծնվում, ապագա մասնագիտությունդ արդեն ինչ-որ չափով կանխորոշված է լինում:

 

Մանկուց բժշկությունը եղել է իմ առօրյաի մի մաս և սիրել եմ օգնել մարդկանց վերադարձնել առողջությունն ու, ինչու ոչ, նաև գեղեցկությունը:

 

Միգուցե հենց այդ պատճառով ընտրեցի ոչ միայն միկրովիրաբուժությունը, այլև պլաստիկ վիրաբուժությունը: Իսկ սկսածդ գործը պետք է լավ արդյունք տա:


–   Ի՞նչ է անհրաժեշտ լավ բժիշկ լինելու համար:


–   Լավ բժիշկ լինելու համար անհրաժեշտ է ոչ միայն բարձր որակավորում և շարունակական մասնագիտական փորձ ունենալ, ինչը շատ կարևոր է, այլև պատասխանատու մարդ լինել: Բացի այդ, կա մի չգրված օրենք, որը պարտադիր է և՛ բժշկի և՛ պացիենտի համար՝ դրական տրամադրվածությունը, փոխվստահությունը  ու լավատեսությունը միշտ աշխատում են հօգուտ պացիենտի: Լավ բժիշկը հիվանդին պետք է օգնի ապաքինվել ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես և արտաքնապես:

 

Եթե պլանավորում եք քթի պլաստիկ վիրահատություն. Խորհուրդներ մասնագետից

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ. nairimed.com
Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը ձեռք է բերել ուլտրաձայնային ժամանակակից սարք` PIEZO, որի օգնությամբ հնարավոր է կատարել քթի ոսկրերի մշակում` առանց վնասվածք պատճառելու (ոսկրի մշակում ուլտրաձայնի միջոցով)...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում
Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն Մուրադյանը
Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն Մուրադյանը

Ավելի պատասխանատու՝ ավելի արդյունավետ: Այդպես է իր աշխատանքին վերաբերվում Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի...

Էսթետիկ բժշկություն
Պլաստիկ վիրաբույժին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Պլաստիկ վիրաբույժին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞րն  է կոսմետիկ վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության տարբերությունը:

Կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժությունների մեջև տարբերություն չկա. դրանք նույնն են...

Էսթետիկ բժշկություն
Ազատվել առկա արատից` այդ կերպ ձերբազատվելով նաեւ հոգեբանական խնդիրներից. պլաստիկ վիրաբուժությունն այդ հնարավորությունը տալիս է, սակայն այդքանով չի սահմանափակվում. arabkirjmc.am
Ազատվել առկա արատից` այդ կերպ ձերբազատվելով նաեւ հոգեբանական խնդիրներից. պլաստիկ վիրաբուժությունն այդ հնարավորությունը տալիս է, սակայն այդքանով չի սահմանափակվում. arabkirjmc.am

Պլաստիկ վիրաբուժության ստեղծման, զարգացման, արդի վիճակի, կենտրոնում առաջարկվող ծառայությունների, ցուցաբերվող մոտեցման եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արաբկիր» ԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության եւ պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի...

Բժշկի ընդունարանում Էսթետիկ բժշկություն
Կրծքի պլաստիկ վիրահատություն.խորհուրդներ պլաստիկ վիրաբույժից
Կրծքի պլաստիկ վիրահատություն.խորհուրդներ պլաստիկ վիրաբույժից

Կուրծքը մայրության, գեղեցկության և առհասարակ կանացիության խորհրդանիշն է: Գեղեցիկ կուրծքը ոչ միայն ցանկացած կնոջ երազանքն է այլ նաև նրա հպարտությունը, սակայն միշտ չէ որ այն գոհացնում է կնոջը: Եթե նախկինում կանայք ստիպված էին համակերպվել դրա հետ...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ի՞նչ է պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը
Ի՞նչ է պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում է անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Բժշկության ոլորտում երբեմն նեղ մասնագետների...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Էսթետիկ բժշկություն
Միշտ հաշվի եմ առնում դեմքի առանձնահատկությունները. Աշոտ Հարությունյան
Միշտ հաշվի եմ առնում դեմքի առանձնահատկությունները. Աշոտ Հարությունյան

Պլաստիկ վիրահատությունից հետո հայելու մեջ իր արտացոլումը տեսնելով՝ պացիենտը խանդավառվում է: Նա այլևս ազատ է այն բարդույթներից ու խնդիրներից, որոնք ուղեկցել են նրան ամբողջ կյանքում...

Բժշկի ընդունարանում Էսթետիկ բժշկություն
Նիհարեցում և կրծքի չափերի մեծացում միաժամանակ.լիպոֆիլլինգ
Նիհարեցում և կրծքի չափերի մեծացում միաժամանակ.լիպոֆիլլինգ

Մեծ կուրծքը շարունակում է նորաձև մնալ, հետևաբար կրծքագեղձի մեծացումը շարունակում է մնալ ամենահաճախ կատարվող պլաստիկ վիրահատությունների թվում: Ամենատարածված եղանակը սիլիկոնե...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Առյուծի հոշոտած ձեռքը տղամարդը մեկ տարի անց կարողանում է օգտագործել (լուսանկարներ). news.am
Առյուծի հոշոտած ձեռքը տղամարդը մեկ տարի անց կարողանում է օգտագործել (լուսանկարներ). news.am

Ձեռքի ամբողջ մակերեւույթին ճանկերի եւ ատամների հասցրած հսկայական վերքեր, պոկված մկաններ, կտրված անոթներ… Վերքերը տեսնելով՝ Վարդանը մտածում էր, որ կամ կկորցնի ձախ ձեռքը, կամ չի կարողանա...

Կլինիկական դեպքեր
Աշխարհում կոսմետիկ վիրաբուժության հինգ անսովոր միտում. news.am
Աշխարհում կոսմետիկ վիրաբուժության հինգ անսովոր միտում. news.am

Փորձագետները նշել են աշխարհի տարբեր երկրներում կոսմետիկ վիրաբուժության 5 ամենազարմանալի միտումները: Այդ ցուցակում է հայտնվել հետույքի բրազիլական լիֆթինգը, ոտքերի երկարացումը...

Աշխարհում կոսմետիկ վիրաբուժության հինգ անսովոր միտում. news.am
Աշխարհում կոսմետիկ վիրաբուժության հինգ անսովոր միտում. news.am

Փորձագետները նշել են աշխարհի տարբեր երկրներում կոսմետիկ վիրաբուժության 5 ամենազարմանալի միտումները: Այդ ցուցակում է հայտնվել հետույքի բրազիլական լիֆթինգը, ոտքերի երկարացումը...

Ինչ է պետք իմանալ կրծքի իմպլանտների մասին 40 տարեկանից հետո. med.news.am
Ինչ է պետք իմանալ կրծքի իմպլանտների մասին 40 տարեկանից հետո. med.news.am

40-անց շատ կանայք մտածում են կուրծքը մեծացնելու մասին: Երեխաների նրանք արդեն լույս աշխարհ բերել եւ կերակրել են, իսկ առջեւում դաշտանադադարն է: Պլաստիկ վիրաբույժ...

Առողջ կին Էսթետիկ բժշկություն
Հայ էսթետիկ վիրաբույժները գիտությունն ու արվեստը կարողանում են համադրել. hhpress.am
Հայ էսթետիկ վիրաբույժները գիտությունն ու արվեստը կարողանում են համադրել. hhpress.am

Բնությանն էլ հնարավոր է ուղղել։ Էսթետիկ բժշկության շնորհիվ բնության թերացումը կամ գեների դրսեւորումներն այլեւս «ճակատագիր» չեն։ Գիտության հնարավորություններից օգտվելով, այսօր իրենց «ճակատագիրը» շատերն են շտկում...

Առողջ և գեղեցիկ
Հայերը դժգոհում են սեփական քթի մեծությունից. պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
Հայերը դժգոհում են սեփական քթի մեծությունից. պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյան  (տեսանյութ)

Պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը պնդում է, որ առայժմ բոլոր պլաստիկ վիրահատություններից թերևս ամենապահանջվածը ռինոպլաստիկան է՝ (քթի պլաստիկ վիրահատությունը)...

Բժշկի ընդունարանում Առողջ և գեղեցիկ Բժիշկներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ