Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վեներաբանություն

Հայաստանում արձանագրված սեռավարակների դեպքերը

XX դարի վերջին և XXI դարի սկզբին Հայաստանի Հանրապետությունը զգալի զարգացում ապրեց, սակայն դրան զուգահեռ ավելացավ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների (ՍՎ) թիվը, որին նպաստեցին «սեռական հեղաշրջումը»` կոմերցիոն սեքսի զարգացումը, բնակչության կենսամակարդակի նվազումը:

 

Նմանատիպ պատկեր առկա է ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ երկրներում, Արևելյան Եվրոպայում, միջինասիական հանրապետություններում: Տեղեկատվական տեխնոլոգիաների կտրուկ զարգացումը, ազատ շփման հնարավորությունը,«էրոտիկ» ուղղվածության ծանոթության կայքերը խթանում են պրոմիսկուիտետի (անկանոն սեռական հարաբերություններ մեծ թվով զուգընկերների հետ) տարածումը: Բազմաթիվ գիշերային ակումբները հնարավորություն են ստեղծում անկանոն սեռական կյանքի ակտիվացմանը: Չնայած այն հանգամանքին, որ մաշկավեներաբանական ծառայության կողմից ձեռնարկվում են բազմաթիվ միջոցառումներ` ուղղված սեռավարակների քանակի նվազեցմանը, այնուամենայնիվ, դժվարանում է դրանց աճի կասեցումը (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1 Սեռավարակների արձանագրումը Հայաստանի

Հանրապետությունում 2005-2010թթ. (100.000 բնակչի հաշվով)

 

Ինչպես երևում է աղյուսակից, սեռավարակների ընդհանուր քանակի աճ է արձանագրվել, սակայն որոշ հիվանդությունների տարածումը հնարավոր է եղել ինչ-որ չափով կանխել, երբեմն արձանագրվել է հիվանդացության նվազում: 2005-2010թթ.-ի ընթացքում տեղի է ունեցել սեռավարակների ընդհանուր թվաքանակի աճ (44,1%):

 

Աննշան փոփոխություններ են գրանցվել սիֆիլիսով, տրիխոմոնիազով և սեռական հերպեսով հիվանդների թվաքանակում: Սիֆիլիսի դեպքերի աճը դադարել է 1995-1999թթ-ի համեմատ: 2009 թ.-ի հետ համեմատած տեղի է ունեցել սիֆիլիսի դեպքերի կրկնակի նվազում, սակայն ընդհանուր առմամբ 2005-2010թթ.-ի ընթացքում դիտվել է սիֆիլիսով հիվանդացության աննշան աճ (15,3%): 

 

2005-2010 թթ.-ի ընթացքում գոնոռեայի, լամիդիոզի և ոչ յուրահատուկ միզուկաբորբերի դեպքերը նվազել են 50 և ավելի տոկոսով: Դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ տարեցտարի էլ ավելի շատ մասնագետներ են ընդգրկվում սեռավարակների բուժման գործում: Ուրոլոգները, գինեկոլոգները, անգամ ընտանեկան բժիշկները և դեղատան աշխատողները միզուկաբորբերով հիվանդին բուժում են առանց ճշգրիտ ախտորոշման և արդյունքների արձանագրման: Որպես հետևանք, նվազում է արձանագրված դեպքերի քանակը:«Ոչ յուրահատուկ միզուկաբորբեր» ախտորոշումը օգտագործվում է Հայաստանի այն բոլոր մարզերում, որտեղ հետազոտություններ կատարելու հնարավորություն չկա, նման դեպքերում բուժումը տարվում է, հիմնվելով ախտանիշների վրա: Վերջին տարիներին մարզային հիվանդանոցների, հատկապես լաբորատոր ծառայության զարգացումը հնարավորություն է ստեղծում նորագույն ախտորոշիչ մեթոդների օգտագործմանն ու սեռավարակների հայտնաբերմանը: 

 

Գրեթե մեկ երրորդով նվազել են սեռական գորտնուկների` սրածայր կոնդիլոմաների դեպքերը: Դա պայմանավորված է ինչպես սեռական գորտնուկների բուժման ժամանակակից շատ արդյունավետ եղանակների կիրառմամբ, այնպես էլ«Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման» ազգային ծրագրի շրջանակներում կատարվող հետազոտությունների արդյունքում հիվանդների վաղ հայտնաբերմամբ և բուժմամբ:

 

Ավելացել է կանանց սեռավարակների քանակը (կանդիդոզ և գարդներելոզ): 2005 թ.-ի համեմատ կանդիդոզի դեպքերն ավելացել են 82,7%-ով (21968 դեպք), գարդներելոզի դեպքում աճը կազմել է 135%, 2010թ.-ի ընթացքում արձանագրվել է 9708 դեպք: Այս տվյալները վերցված են գինեկոլոգիական ծառայության արձանագրություններից: Ավելացել է այն կանանց թիվը, ովքեր քաջատեղյակ են սեռավարակներին, որը նպաստել է բժիշկ-մասնագետներին դիմելիությանը: 

 

Լաբորատոր ախտորոշիչ մեթոդների զարգացման շնորհիվ գրեթե 2,5 անգամ ավելացել է միկոպլազմայով և ուրեապլազմայով վարակման դեպքերի հայտնաբերման թիվը:Համարյա նույն բարձր մակարդակի վրա է մնում սեռավարակների արձանագրման տոկոսը կոմերցիոն սեքսի աշխատակիցների շրջանում: 2005-2010 թթ.-ի ընթացքում նրանցից 62,1%-68,0%-ի մոտ հայտնաբերվել է որևէ սեռավարակ, նվազել առաջին սերնդի սեռավարակների (սիֆիլիս, գոնոռեա, տրիխոմոնիազ) քանակը մոտ 2 անգամ, սակայն կրկնապատկվել են երկրորդ սերնդի սեռավարակների (խլամիդիոզ, վիրուսային սեռավարակներ) դեպքերը: Չնայած այն բոլոր միջոցառումներին, որոնք ուղղված են այդ խմբում սեռավարակների քանակի նվազեցմանը (լուսավորադաստիարակչական աշխատանք), հիվանդացության աճի օրինաչափությունները պետք է ոշադրության արժանանան ոչ միայն մաշկավեներաբանական ծառայության, այլև գինեկոլոգների, բոլոր այն մասնագետների և կազմակերպությունների կողմից, որոնք առնչություն ունեն մարմնավաճառության խնդրի հետ:

 

Նվազել է հիվանդացությունը տղամարդկանց շրջանում: Փոխվել է տղամարդ/կին փոխհարաբերությունը: Եթե 2006-ին տղամարդկանց շրջանում սեռավարակների տարածվածությունը երկու և ավելի անգամ գերազանցում էր կանանց ցուցանիշները, ապա 2010-ին այդ հարաբերակցությունը հակում ունի հավասարվելու 1:1-ի (աղյուսակ 2): 

 

Աղյուսակ 2 Վարակի փոխանցումը հետերոսեքսուալ կապով (տղամարդիկ)

Գրեթե 3 անգամ նվազել են սիֆիլիսի և վիրուսային սեռավարակների, 56,7%-ով` խլամիդիոզի դեպքերը (աղյուսակ 3): 

 

Աղյուսակ 3 Վարակի փոխանցումը հետերոսեքսուալ կապով (կանայք)

 

Կանանց շրջանում նույնպես նկատվում է որոշ սեռավարակների քանակի նվազում, սակայն վերջին տարիներին կրկնապատկվել են սեռական հերպեսի դեպքերը: Սիֆիլիսի և գոնոռեայի դեպքերը նվազել են, համապատասխանաբար` 42,2% և 51,2%-ով:

 

Անբավարար կարելի է գնահատել հարակից մասնագետների աշխատանքը սեռավարակների հայտնաբերման հարցում: Օրինակ, ուրոլոգների կողմից հայտնաբերված սեռավարակների քանակը 2005-2010 թթ.-ի ընթացքում չի գերազանցել ընդհանուր արձանագրված սեռավարակների թվաքանակի 1-1,5%-ը: Գինեկոլոգների կողմից արձանագրվում է սեռավարակների մոտ 20%-ը, եթե հաշվի չառնենք այնպիսի սեռավարակներ, ինչպիսիք են կանդիդոզը և գարդներելոզը:

 

Ընդհանուր առմամբ սեռավարակների հետ կապված իրավիճակը դեռ մնում է լարված: Անհրաժեշտ են աշխատանքներ կանխարգելման առավել արդյունավետ միջոցների մշակման, ախտորոշման և բուժման հասանելիության բարձրացման, հարակից մասնագիտական հաստատությունների և մասնագետների հետ համագործակցության ամրապնդման հարցերում:

Հեղինակ. Կ.Ռ. Բաբայան, Հ.Ա. Հովհաննիսյան Մաշկաբանության և ՍՎ բժշկագիտական կենտրոն Երևանի Մ.Հերացու անվան ՊԲՀ մաշկաբանության և սեռավարակների ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am
Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am

Ցիտոմեգալիայի վիրուսը կարող է պատճառ հանդիսանալ տարբեր լուրջ վարակների առաջացման համար: Շատ հիանդություններ, այդ թվում ռետինիտը, կարող է զարգանալ ՄԻԱՎ վարակակիրների և հազվադեպ նաև օրգանների փոխպատվաստում տարած...

Վարակաբանություն
Ախտանշաններ, որոնք կօգնեն վաղ շրջանում հայտնաբերել վեներական հիվանդությունները
Ախտանշաններ, որոնք կօգնեն վաղ շրջանում հայտնաբերել վեներական հիվանդությունները

Գործնականում սեռական կյանքով ապրող յուրաքանչյուրը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության խնդիր ունեցել է: Այդ հիվանդությունները 30-ից ավելի են: Մահացու ՁԻԱՀ-ից մինչև խլամիդիա սեռական ճանապարհով են փոխանցվում...

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ. izmirlianmedicalcenter.com
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ. izmirlianmedicalcenter.com

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները բավականին հաճախ են հանդիպում: ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է մոտավորապես 20 միլիոն նոր դեպք, որոնց կեսը հայտնաբերվում է 15-24 տարեկան անձանց մոտ...

ՄԻԱՎ վարակ
ՄԻԱՎ վարակ

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Ներթափանցելով օրգանիզմ` ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային...

Վարակաբանություն
Վեներական հիվանդություններն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճում են
Վեներական հիվանդություններն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճում են

Վեներական հիվանդություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճման միտում ունեն: Հայաստանում այդ հիվանդությունների, դրանց վիճակագրության, ախտորոշման եւ բուժման մեթոդների մասին NEWS.am Style-ի թղթակիցը զրուցել է Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի...

ՄԻԱՎ (HIV) վարակ
ՄԻԱՎ (HIV) վարակ

ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը...

Վարակաբանություն
ՁԻԱՀ-ն անհետացող վարա՞կ է դառնում

Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...

Վարակաբանություն Առողջապահության լրատու 18-19.2012
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է

Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը...

Մաշկաբանություն Հրատապ թեմա Հայաստանում Առողջապահության լրատու 18-19.2012
ՄԻԱՎ/ԶԻԱՀ. թվեր և փաստեր

  • ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Առողջապահության լրատու 18-19.2012
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տեղեկատվություն

Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...

Առողջապահություն 1.2012
Կանդիդոզը որպես սեռավարակ
Կանդիդոզը որպես սեռավարակ

Կանդիդոզը որպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն` մեր հանրապետությունում բոլոր սեռավարակների մեջ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված դեպքերի թվով զբաղեցրել է առաջին տեղը...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ուրո-անդրոլոգիա Առողջապահություն 1.2012
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես առողջ ապահական համակարգին մարտահրավեր և դրան հակազդումը
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես առողջ  ապահական համակարգին մարտահրավեր և դրան հակազդումը

Դեռևս 1981 թվականին իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն առաջին հերթին մարտահրավեր էր առողջապահական համակարգին, որը համաճարակի սկզբում իր վրա վերցրեց խնդրին դիմակայելու հիմնական ծանրությունը...

Վարակաբանություն Հրատապ թեմա Աշխարհում Առողջապահության լրատու 1.2011
Սեռավարակներ. ինչի կարող է հանգեցնել չիմացությունը
Սեռավարակներ. ինչի կարող է հանգեցնել չիմացությունը

«Ամուսինս նոր է եկել Ռուսաստանից, ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել, որ դիմի բժշկի: Մի քանի տարի առաջ հղիության ընթացքում դիմելով բժշկի` պարզեցի, որ վարակվել եմ վեներական հիվանդությամբ, հիմա...

ՄԱԿ-ի ՄԻԱՎIՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տերմինաբանության ուղեցույց

Փետրվար, 2008թ., Ներածություն 

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի մշակած նախընտրելի տերմինների սույն ցանկը նախատեսված է ծրագրի տասը համահովանավորող կազմակերպությունների աշխատակազմերի...

Վարակաբանություն Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2010

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ