Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Շնչառական համակարգ

5 ախտանշան, որ կարող են հուշել թոքերի քաղցկեղի զարգացման մասին. tert.am

5 ախտանշան, որ կարող են հուշել թոքերի քաղցկեղի զարգացման մասին. tert.am

ԱՄՆ-ում յուրաքանչյուր 14-ից մեկի մոտ կյանքի ընթացքում թոքի քաղցկեղ է ախտորոշվում, որը ավելի հաճախ մահացություն բերող քաղցկեղի տեսակներից է, քան կրծքի, շագանակագեղձի, հաստ աղիքի քաղցկեղը: 

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ քաղցկեղից մահացածների 27 տոկոսը մահացել է թոքերի քաղցկեղից: Ինչպես հաղորդում է healthylivinghouse.com-ը` թոքերի քաղցկեղից մահացողների 90%-ը ծխողներ կամ պասիվ ծխողներ են (նրանք, ովքեր շրջապատված են ծխախոտի ծխով): 

 

Քաղցկեղի ախտորոշումից հետո բուժումն անհամեմատ ավելի բարդ է, այդ իսկ պատճառով յուրաքանչյուրս պետք է լավ ճանաչենք մեր օրգանիզմը և ուշադիր լինենք ցանկացած ախտանշի նկատմամբ, որը կարող է հուշել հետագայում քաղցկեղի առաջացման մասին: Վաղ փուլում թոքերի քաղցկեղը հայտնաբերելու համար պետք է ուշադրություն դարձնել հետևյալ ախտանիշերին:

 

Մշտական հազ

 

Եթե չկա մրսածություն կամ որևէ այլ պատճառ հազի համար, իսկ այն չի դադարում, պետք է ուշադրություն դարձնել դրան, հատկապես, եթե հազն ուղեկցվում է լորձի կամ արյան անսովոր պարունակությամբ:

 

Շնչառական խնդիրներ կամ ցավ կրծքավանդակում

 

Եթե շնչառության հանկարծակի դժվարացում կա` առանց որևէ ակտիվ աշխատանքի, պետք է  որքան հնարավոր է շուտ դիմել բժշկի: Այս ախտանշին ուշադրություն կարելի է չդարձնել, եթե առկա է ասթմա կամ ալերգիա: Մնացած ցանկացած դեպքում շնչառական խնդիր ունենալիս պետք է դիմել բժշկի:

 

Կրծքավանդակի կրկնվող վարակներ

 

Եթե առկա է շնչառական համակարգի բորբոքում, ինչպես բրոնխիտի կամ թոքաբորբի դեպքում, դա ևս անհանգստանալու առիթ է:  Թոքերի քաղցկեղի առաջանալը կարող է հաճախակի հիվանդանալու պատճառ դառնալ:

 

Խռպոտություն և ձայնի փոփոխություն

 

Եթե ձայնի տոնայնության մեջ հանկարծակի փոփոխություն կա, պետք է դարձյալ դիմել բժիշկի օգնությանը:

 

Քաշի նվազում  կամ ախորժակի անկում

 

Այս ախտանշի առկայությունը կարող է այնքան էլ վտանգավոր չլինել, սակայն, եթե ուղեկցվում է որևէ հիվանդությամբ կամ այլ ախտանշով, այն անհանգստանալու առիթ է և խոսում է օրգանիզմում փոփոխությունների մասին:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Թոքի քաղցկեղ. ախտորոշում և հեռանկարներ. oncology.am
Թոքի քաղցկեղ. ախտորոշում և հեռանկարներ. oncology.am

Թոքի քաղցկեղն ամբողջ աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է։ Այս մասին հաճախ զգուշացնում են ծխողներին և կանոնավոր ֆլյուորոգրաֆիայից խուսափող մարդկանց։ Ընդ որում, քչերը գիտեն, թե հետազոտության որ մեթոդներն են...

Ուռուցքաբանություն
Ճարպակալումը և շնչառությունը. izmirlianmedicalcenter.com
Ճարպակալումը և շնչառությունը. izmirlianmedicalcenter.com

Ճարպակալումը խաթարում է շնչառական ֆունկցիան՝ առաջացնելով շնչառական խանգարումներ ինչպես արթուն, այնպես էլ քնած վիճակում: Արթուն վիճակում թոքերը չեն կարող լիարժեք գործել կրծքավանդակի ծանր լինելու պատճառով...

Ճարպակալում
Բրոնխիալ ասթմա. հարցերին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ ալերգոլոգ Աննա Օհանյանը. armeniamedicalcenter.am
Բրոնխիալ ասթմա. հարցերին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ ալերգոլոգ Աննա Օհանյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է բրոնխիալ ասթման:

Տարբերում են բրոնխիալ ասթմայի  երկու ձև` ինֆեկցիոն-ալերգիկ և ատոպիկ: Ատոպիկ կամ ալերգիկ ասթմայի...

Ալերգոլոգիա
Ազատվում ենք հազից. 168.am
Ազատվում ենք հազից. 168.am

Շնչուղիների հիվանդությունները հիմնականում ուղեկցվում են հազով: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ հարկավոր է արագ ազատվել այս խնդրից՝ բարդություններից խուսափելու համար: Հազի դեմ պայքարում կօգնեն նաև բնական միջոցները...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպե՞ս իմանալ, արժե՞, արդյոք, հետազոտվել թոքի քաղցկեղի կապակցությամբ. oncology.am
Ինչպե՞ս իմանալ, արժե՞, արդյոք, հետազոտվել թոքի քաղցկեղի կապակցությամբ. oncology.am

Գիտնականները պնդում են, որ հիվանդների մեծ մասը լիարժեք չի պատկերացնում թոքի քաղցկեղի սքրինինգի իրականացման պոտենցիալ օգուտներն ու ռիսկերը, ինչպես նաև որոշակի գաղափար չունի այն մասին...

Ախտորոշում Ուռուցքաբանություն
Թոքի ոչ մանր բջջային քաղցկեղ. ռիսկի գործոնները և կանխարգելումը. oncology.am
Թոքի ոչ մանր բջջային քաղցկեղ. ռիսկի գործոնները և կանխարգելումը. oncology.am

Ռիսկի գործոնները, սովորաբար, մեծացնում են մարդու մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը: Չնայած այդ փաստին, մեծամասամբ, դրանք ուղղակիորեն չեն առաջացնում քաղցկեղ: Բազմաթիվ ռիսկի գործոններով հանդերձ...

Ուռուցքաբանություն
Ինչպե՞ս բուժել հազը. ժողովրդական միջոց. bestinfo.am
Ինչպե՞ս բուժել հազը. ժողովրդական միջոց. bestinfo.am

Այս հարցը շատերին է անհանգստացնում: Նույնիսկ թանկարժեք դեղերը միշտ չէ, որ օգնում են ազատվել ձանձրացնող հազից: Ձեզ ենք ներկայացնում եզակի ժողովրդական միջոց, որն օգտագործում են հազը բուժելու համար...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am

Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն  նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է...

Ախտորոշում Մանկական հիվանդություններ
Թոքի քաղցկեղ
Թոքի քաղցկեղ

Թոքի քաղցկեղը տղամարդկանց չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում գրավում է առաջին հորիզոնականը և տարեցտարի արձանագրվում է հիվանդացության ցուցանիշների աճ, ընդ որում աճում է նաև...

Ուռուցքաբանություն
Ինչպես 3 օրում մաքրել թոքերը թունավոր նյութերից. tert.am
Ինչպես 3 օրում մաքրել թոքերը թունավոր նյութերից. tert.am

Healthy food team-ը արդյունավետ բաղադրատոմս է առաջարկել, որն օգնում է թոքերը մաքրել թունավոր նյութերից երեք օրում: Թոքերում թունավոր նյութեր հավաքվում են անգամ չծխող անձանց մոտ և պարբերաբար մաքրումն անհրաժեշտ է բոլորին...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Թերապիա
Լավագույն տնային դեղամիջոցը բրոնխիտի դեմ. tert.am
Լավագույն տնային դեղամիջոցը բրոնխիտի դեմ. tert.am

Healthy Life Idea-ն բրոնխիտի բուժման բաղադրատոմս է ներկայացրել, որը շատ է  կիրառվում   ժողովրդական բժշկության մեջ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Նիզիտա (Nisita). քթի չոր լորձաթաղանթին նախատեսված քսուկ և ցողացիր՝ մեծահասակների, երեխաների և նորածինների համար
Նիզիտա (Nisita).  քթի չոր լորձաթաղանթին նախատեսված քսուկ և ցողացիր՝ մեծահասակների, երեխաների և նորածինների համար

Նիզիտա քսուկի 100 գրամը պարունակում է` 2.8 գ նատրիումի քլորիդ և 7.2 գ նատրիումի բիկարբոնատ: Այլ բաղադրիչներ` բրդի սպիրտ, լիմոնի ձեթ, սպիտակ փափուկ պարաֆին, միջին շղթայական տրիգլիցերիդներ, հեղուկ պարաֆին...

Դեղամիջոցներ Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ասթմայի նոպայի ժամանակ անհրաժեշտ է ունենալ գործողությունների ծրագիր. med.news.am
Ասթմայի նոպայի ժամանակ անհրաժեշտ է ունենալ գործողությունների ծրագիր. med.news.am

Աշխարհում 235.000.000 մարդ տառապում է ասթմայով, եւ այն համարվում է բավականին տարածված հիվանդություն երեխաների շրջանում: Բայց ասթմայի նոպայի ժամանակ...

Ալերգոլոգիա
Սուր բրոնխիտ
Սուր բրոնխիտ

Ախտանիշներն ու բուժումը: Սուր բրոնխիտը ստորին շնչառական ուղիների հիվանդություն է, որի դեպքում բորբոքվում է բրոնխների լորձաթաղանթը...

Թերապիա Առողջապահության լրատու 1-2.2013

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ