Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թերապիա

Մի՛ հապաղեք, դիմեք բժշկի. երիկամներն այնքան էլ «անմեղ» չեն. ՅԱՍԱՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. armeniamedicalcenter.am

Մի՛ հապաղեք, դիմեք բժշկի. երիկամներն այնքան էլ «անմեղ» չեն. ՅԱՍԱՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի երիկամային, զարկերակային հիպերտենզիայի և թոքային բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ ՅԱՍԱՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

–  Տիկի՛ն Մաթևոսյան, ո՞ր հիվանդությունների դեպքում են դիմում երիկամային և թոքային բաժանմունք:

–   Այս բաժանմունքում հետազոտվում են ինչպես երիկամային և թոքային, այնպես էլ սիմպտոմատիկ հիպերտենզիայով տառապող հիվանդները: Հոսպիտալացվում են հիմնականում երիկամային (սուր և քրոնիկական գլոմերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ, միզաքարային հիվանդություն, երիկամների ամիլոիդոզ), ինչպես նաև թոքային ախտահարումներով հիվանդները:

Այսօր բաժանմունքում աշխատում են երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող բարձրակարգ մասնագետներ, որոնցից մի քանիսը վերապատրաստվել են արտերկրի առաջատար կլինիկաներում: Բաժանմունքի բազայի հիման վրա գործում են Երևանի պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների թիվ 2 և թիվ 4 ամբիոնները:

Մեզ մոտ ստացիոնար բուժվում են ինչպես պետպատվերի շրջանակում, այնպես էլ ապահովագրված ու վճարովի հիմունքներով դիմող պացիենտները: Բաժանմունքում մեկ տարվա ընթացքում բուժվում է 1200-ից ավելի հիվանդ: Ցավոք, երիկամային հիվանդություններ ունեցող հիվանդների ընդամենը 20%-ն է հիվանդության վաղ շրջանում դիմում բժշկի, քանի որ այս դեպքում գրեթե բացակայում են արտահայտված ախտանիշները, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել հիվանդության զարգացման և երիկամային անբավարարության:

–   Ինչի՞ հետևանքով են ախտահարվում երիկամները:

–   Բացի առաջնային ախտահարումներից՝ երիկամներն ախտահարվում են նաև մի շարք հիվանդությունների՝ համակարգային վասկուլիտների, արյան համակարգի հիվանդությունների, շաքարային դիաբետի, հոդատապի (պոդագրա), ուռուցքային ախտահարումների, ինչպես նաև` առաջին հայացքից անվտանգ թվացող, հաճախակի օգտագործվող անալգետիկ դեղերի օգտագործման հետևանքով:


«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի երիկամային, զարկերակային հիպերտենզիայի և թոքային բաժանմունք
–   Արյան բարձր ճնշում ունեցողներին հաճախ խորհուրդ է տրվում ստուգել երիկամները: Ի՞նչ կապ կա գերճնշման և երիկամային ախտահարման միջև:

–   Հայտնի է, որ ճնշման բարձրացումը կարող է հանգեցնել գլխուղեղի կաթվածի (ինսուլտ) և սրտի կաթվածի (ինֆարկտ), սակայն քչերը գիտեն, որ գերճնշումը նաև կարող է պայմանավորված լինել երիկամների հիվանդություններով, ինչպես օրինակ՝ գլոմերուլոնեֆրիտը, պիելոնեֆրիտը, երիկամային անոթների նեղացումը և այլն: Նման դեպքերում հիվանդները` առանց ախտորոշման, երկարատև և անարդյունավետ օգտագործում են ճնշման կարգավորմանն ուղղված դեղեր: Գերճնշման դեպքում անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտել նաև երիկամները, քանի որ դրանք արտադրում են հորմոն, որը մասնակցում է ճնշման կարգավորմանը:

Պատահական չէ երիկամների ախտահարման և զարկերակային հիպերտենզիայի միավորումը մեկ բաժնում: Հնարավոր է, որ ախտահարվեն երկարատև զարկերակային հիպերտենզիայով տառապող որոշ հիվանդների երիկամները, ինչը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության: Երբեմն դժվար է որոշել, թե երիկամների ախտահարումը առաջնայի՞ն բնույթի է, թե՞ զարկերակային ճնշման հետևանք է: Միայն փորձառու համապատասխան մասնագետը կարող է պատասխանել այդ հարցին և նշանակել անհրաժեշտ բուժում:

–   Ճնշման ինչպիսի՞ տատանումների դեպքում հիվանդը պետք է դիմի բժշկի:

–   Երբ ճնշումը բարձրանում է մինչև 140-90 (սա կոչվում է սահմանային հիպերտենզիա), պետք է անպայման բժշկի դիմել: Դա հիպերտենզիայի առաջին շրջանն է, և այդ փուլում հետազոտություններից հետո հնարավոր է առանց դեղորայքի կարգավորել ճնշումը: Սակայն, նախ պետք է պարզել ճնշման բարձրացման պատճառը: Եթե հիվանդը երիտասարդ է, ապա առաջին հերթին պետք է հետազոտել նրա երիկամները, մակերիկամները, հիպոֆիզը, հիպոթալամուսը: Եթե այդ օրգաններում հիվանդություններ կան, ապա դրանք բուժելուց հետո ճնշումն ինքնաբերաբար կկարգավորվի: Եթե երիկամային ախտահարում չկա, այլ կան ճնշման տատանումներ (հատկապես այն դեպքում, երբ մարդն ամբողջ օրն անցկացնում է համակարգչի առջև, չարաշահում է աղը, սպորտով չի զբաղվում), ապա սահմանային հիպերտենզիան հնարավոր է կանխել սննդակարգով և ֆիզիկական համապատասխան ծանրաբեռնվածությամբ: Այդպես հնարավոր է լիարժեք ապաքինման հասնել, եթե, իհարկե, հիվանդն առողջական այլ լուրջ խնդիրներ չունի: Եթե ճնշման բարձրացումը երիկամային հիվանդությունների հետևանք է (սուր կամ քրոնիկական նեֆրիտ), ապա կատարվում է դեղորայքային բուժում:

Ճնշման բարձրացում կարող է առաջանալ նաև նյարդային համակարգի գերլարվածության պատճառով: Այս դեպքում արձանագրվում է ճնշման հանկարծակի բարձրացում և նույնքան հանկարծակի իջեցում:


«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի երիկամային, զարկերակային հիպերտենզիայի և թոքային բաժանմունք
–   Շաքարային դիաբետը կարո՞ղ է երիկամների հիվանդության պատճառ դառնալ:

–   Շաքարային դիաբետն աշխարհում ամենատարածված հիվանդություններից է: Այդ հիվանդությունն ունեցող մարդկանց 50 տոկոսի շրջանում զարգանում է երիկամների ախտահարում, որը զգալի բարդացնում է հիվանդության ընթացքը, իսկ 60 տոկոսի դեպքում դառնում է մահվան պատճառ: Դիաբետիկ նեֆրոպատիան արտահայտվում է սպիտամիզությամբ, զարկերակային ճնշման բարձրացումով, այտուցներով, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել երիկամային անբավարարության:

Շաքարային դիաբետով հիվանդների շրջանում երեքից հինգ տարի անց նկատվում է անոթների ախտահարում, իսկ երիկամն անոթների կծիկ է: Հիվանդության առաջին շրջանում հիվանդը որևէ գանգատ չի ունենում: Սակայն հաճախ հիվանդի ճնշումը բարձրանում է: Այս դեպքում պետք է մանրակրկիտ հետազոտել երիկամները: Խոսքն արյան ընդհանուր հետազոտության մասին չէ, որը ցանկացած պոլիկլինիկայում իրականացնում են, այլ միկրոալբումինուրիայի որոշման հատուկ հետազոտություն, որը ցույց կտա մեզում կատարված ամենաչնչին փոփոխությունն անգամ: Հատուկ դեղերի շնորհիվ հնարավոր է պայքարել հիվանդության դեմ, որպեսզի այն չզարգանա ու չհանգեցնի երիկամային անբավարարության: Հետևաբար, եթե մարդը հիվանդացել է շաքարային դիաբետով, երեք տարի անց նա պետք է անցնի այդ հետազոտությունը, անկախ նրանից՝ ախտանիշներ կան, թե` ոչ: Իսկ սկզբնական շրջանում, որպես կանոն, ախտանիշներ չեն լինում:

–   Պարբերական հիվանդությունը կարո՞ղ է հանգեցնել երիկամների ախտահարման:

–   Ցավոք՝ հաճախ: Պարբերական հիվանդության ժամանակ հիվանդների 30 տոկոսի շրջանում ախտահարվում են երիկամները, ինչը խիստ վատացնում է հիվանդության ելքը, և արագ զարգանում է քրոնիկական երիկամային անբավարարություն: Երբեմն այս հիվանդությունն ունեցող մարդկանց ճիշտ չեն ախտորոշում և այլ հիվանդությունների՝ ռևմատիզմի, գաստրիտի, հոդաբորբի, նեֆրիտի դեմ ուղղված բուժում են նշանակում:

Նրանք ժամանակին չեն ստանում համապատասխան բուժում, որը կկանխի երիկամների ծանր ախտահարումը: Պետք է հիշել, որ միայն ժամանակին կատարված ճիշտ ախտորոշումը և բուժումը կարող են կանխել հիվանդության արագ զարգացումը: Նշենք, որ մեր երկարամյա հետազոտությունների արդյունքում մեզ հաջողվել է մշակել բուժման այնպիսի համակարգ, որը նպաստում է արդեն զարգացած երիկամային ամիլոիդոզի հետաճին (ռեգրեսիա):

- Այս բաժանմունքում բուժվում են նաև թոքային տարբեր հիվանդություններ ունեցող հիվանդներ: Հատկապես ո՞ր նշանների առկայության դեպքում մարդը պետք է անհանգստանա և դիմի թոքաբանի:

- Եթե հիվանդը 3-5 օրից ավելի ունենում է ջերմություն, որին ավելանում են սկզբում չոր, ապա խորխարտադրությամբ ուղեկցվող հազը, թուլությունը, քրտնարտադրությունը, կրծքավանդակի ցավերը, ապա պետք է ենթադրել, որ գործ ունենք բրոնխաթոքային համակարգի ախտահարման հետ: Հիվանդը պետք է դիմի բժշկի և ռենտգեն հետազոտություն անցնի:


«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի երիկամային, զարկերակային հիպերտենզիայի և թոքային բաժանմունք
Չբուժված թոքաբորբը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների. պլևրիտ՝ թոքի թաղանթի բորբոքում, էպիմեա՝ թոքի թաղանթի թարախակույտ, սեպսիս, ինչպես նաև արտաթոքային բորբոքումներ՝ սրտի ախտահարում, անգամ` մենինգիտ, որն անցնում է արյան միջոցով:
Եթե մարդը երկար տարիներ ծխում է և խորխարտադրություն ունի, ապա չբուժվելու դեպքում ձեռք է բերում քրոնիկական բրոնխիտ, որը ժամանակի ընթացքում հանգեցնում է շնչառական անբավարարության: Բուժման արդյունքում բրոնխները մաքրվում են, սակայն, եթե հիվանդը նորից սկսում է ծխել, նույն երևույթները կրկնվում են: Դրան նպաստում են նաև մրսածությունը, իմունիտետի անկումը, տարիքը և այլն:

Թոքային հիվանդություններն ակտիվանում են հատկապես ձմռանը, երբ շրջապատում սուր շնչառական հիվանդությունների բռնկում կա:

–   Որոշ դեղեր բացասական հետևանքներ են թողնում երիկամների վրա: Ի՞նչ պետք է անել դրանից խուսափելու համար:

–   Հատկապես ցավազրկող և ոչ սպեցիֆիկ հակաբորբոքային (դիկլոֆենակ, վուրդոն, անալգին, վոլտարեն, ադվիլ, նեմիսիլ և այլն) դեղերի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների ախտահարման: Դա արտահայտվում է հաճախամիզությամբ, մեզի քանակի նվազմամբ, գիշերամիզությամբ, սպիտամիզությամբ, արյան ճնշման բարձրացմամբ և այլն: Այս հիվանդներին հորդորում ենք չչարաշահել վերոնշյալ դեղերը: Խոսքը մեկ-երկու հաբի մասին չէ: Եթե հիվանդին դրանք անհրաժեշտ են, ապա բժիշկն այն պետք է նշանակի կարճ տևողությամբ և անպայման երիկամների վիճակը ստուգելուց հետո: Իսկ եթե այդ դեղերն օգտագործելուց հետո նկատվի արյունամիզություն կամ մեզի քանակի պակաս, ապա դրանց օգտագործումն անմիջապես պետք է դադարեցնել և դիմել երիկամաբանի:

–   Ի՞նչ դիրքորոշում ունեք դեղերի գովազդի հարցում:

–   Իմ կարծիքով, չի կարելի գովազդել այնպիսի դեղեր, ինչպիսիք են հորմոնները, հակաբիոտիկները, հիպոտենզիվ դեղերը և այլն: Խնդիրն այն է, որ մարդիկ, ենթարկվելով գովազդի ազդեցությանը, հաճախ որոշում են առանց բժշկի նշանակման օգտագործել դրանք, ինչն անթույլատրելի է, քանի որ նույն դեղը տարբեր հիվանդների վրա տարբեր կերպ է ազդում, հիվանդության տարբեր փուլերում տարբեր ազդեցություն է ունենում: Ի վերջո, սա մաթեմատիկա չէ, բժշկություն է: Այստեղ երկու անգամ երկուսը կարող է հավասար լինել յոթի, որովհետև մենք գործ ունենք օրգանիզմների հետ, որոնցից յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ունի: Բացի այդ, դեղերի մեծ մասը հակացուցումներ ունի, որոնք կարող են վնասել հիվանդին:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am
Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am

Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով...

Հոգեկան առողջություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Մանկական հիվանդություններ Բժշկի ընդունարանում
Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղորայքը. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղորայքը. armeniamedicalcenter.am

Եթե Դուք տարբեր հիվանդությունների պատճառով՝ ալերգիա, շիզոֆրենիա, արթրիտ, խոցային խնդիրներ և այլն, դիմում եք զանազան դեղորայքային միջոցների ընդունման, բայց դրանք ոչ միշտ են օգնում, ապա պատճառն այն է, որ դեղերը ճիշտ չեն ընդունվում...

Դեղամիջոցներ
Հիվանդություն ծնող խոսքեր
Հիվանդություն ծնող խոսքեր

Գերմանացի հոգեթերապևտ Նոսրաթ Պեզեշկիանն առաջինն է հայտնաբերել (դրանից հետո սովորել է վնասազերծել) այն խոսքերը, որոնք մարմնի հիվանդության ծրագրավորում են պարունակում: Ժամանակի ընթացքում նա կարողացավ ապացուցել...

Հարցազրույց ցողունային բջիջների կրիոբանկը ներկայացնող Բիոսթեմ ընկերության տնօրեն Տաճատ Ասատուրյանի հետ
Հարցազրույց ցողունային բջիջների կրիոբանկը ներկայացնող Բիոսթեմ ընկերության տնօրեն Տաճատ Ասատուրյանի հետ

Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն...

Բուժում Բժշկի ընդունարանում
Մագնիսական փոթորիկների ազդեցությունը մարդու առողջության վրա. հարցազրույց Գայանե Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Մագնիսական փոթորիկների ազդեցությունը մարդու առողջության վրա. հարցազրույց Գայանե Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Քանի որ բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական փոթորիկներն անտեսանելի են, շատերը չեն հավատում երեւույթի գոյությանը: Մինչդեռ ո՞չ միայն անհրաժեշտ է հավատալ, այլ պետք է առավել զգուշություն դրսեւորել...

Հանրային առողջության պահպանումը` գերակա նպատակ. Ստելլա Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Հանրային առողջության պահպանումը` գերակա նպատակ. Ստելլա Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Ինչպիսի՞ վիրուսային վարակներ են տարածված, ավելացե՞լ է, արդյոք, բժիշկներին դիմող մարդկանց թիվը: Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Ստելլա Հովհաննիսյանը...

Բժշկի ընդունարանում
Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am
Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...

Քուն, քնի խանգարումներ
ՀՀ ԱՆ. Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները հաղթահարելի են
ՀՀ ԱՆ. Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները հաղթահարելի են

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ...

Հրատապ թեմա Հայաստանում Թվեր և փաստեր Հայաստանից
Շատ կարևոր խորհուրդներ տարեցներին. ultraimaging.am
Շատ կարևոր խորհուրդներ տարեցներին. ultraimaging.am

Ծերունական հասակ… սա ոչինչ չի նշանակում, միևնույնն է, պետք է փորձել առողջ լինել: Ոչ-ոք չի ժխտում, որ այդ ժամանակ տեղի է ունենում բջիջների և հյուսվածքների բնական ծերացում: Ինչպես նաև այն, որ դրա հետևանքով սկսվում են...

Ինչու՞ են սառչում ոտքերը: Ի՞նչ անել
Ինչու՞ են սառչում ոտքերը: Ի՞նչ անել

Ակտիվ կենսակերպը, առողջ սննդակարգը և վնասակար սովորություններից հրաժարվելը Ձեզ կօգնեն հաղթահարել սառը ոտքերի խնդիրը: Կառուցվածքային և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով մարմնի մասերից...

Օգտակար խորհուրդներ
Ջերմիջեցնող դեղերի կիրառումը բարձր ջերմության դեպքում. armeniamedicalcenter.am
Ջերմիջեցնող դեղերի կիրառումը բարձր ջերմության դեպքում. armeniamedicalcenter.am

Մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառները բազմազան են՝ տարրական մրսածությունից և վարակից սկսած մինչև ներզատիչ և անոթային համակարգի խնդիրներ: Բարձր ջերմությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել...

Դեղամիջոցներ
Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am
Սթրեսի 5 արտասովոր նախանշան. news.am

Գլխացավ, վաղ առավոտից հոգնածություն, գրգռվածություն, վատ տրամադրություն. սրանք ամենեւին էլ սթրեսի միակ նախանշանները չեն: Ստորեւ ներկայացվում է սթրեսի 5 արտասովոր նախանշան...

Հոգեկան առողջություն
Ձեռքերը «պատմում են» օրգանիզմի առողջական վիճակի մասին. 1in.am
Ձեռքերը «պատմում են» օրգանիզմի առողջական վիճակի մասին. 1in.am

Ավելի վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ ձեռքերիի միջոցով կարելի է եզրակացնել քաղցկեղի զարգացման վտանգի մասին՝ գրում է toneto.net-ը: Սակայն պարզվում է, որ ձեռքերը կարող են «պատմել» նաև այլ հիվանդությունների մասին...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ