Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Հիվանդություն ծնող խոսքեր

Հիվանդություն ծնող խոսքեր

Գերմանացի հոգեթերապևտ Նոսրաթ Պեզեշկիանն առաջինն է հայտնաբերել (դրանից հետո սովորել է վնասազերծել) այն խոսքերը, որոնք մարմնի հիվանդության ծրագրավորում են պարունակում: Ժամանակի ընթացքում նա կարողացավ ապացուցել, որ այդ խոսքերն իրականում բոլոր մարդկանց բառապաշարում առկա են:

Այսինքն` չկա մեկը, որն ապահովագրված լինի այդ խոսքերի կրած բացասական ազդեցությունից: Դրանք նյութական են դառնում մարմնի մեջ ու չեն թողնում, որ մարդը բուժվի: Պեզեշկիանն այդ խոսքերն անվանել է «օրգանական»:

Ի՞նչ է օրգանական խոսքը

Ըստ Պեզեշկիանի` օրգանական են այն խոսքերն ու արտահայտությունները, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում ֆիզիոլոգիական օրգանների վրա: Այդ խոսքերն ու արտահայտությունները հայտնի են բոլոր մարդկանց և իրականում շատ վտանգավոր ու ավերիչ էներգիա են պարունակում, որը կարող է անգամ ամենաամուր առողջությունը քայքայել:

Ուշադրություն դարձրեք, թե ինչ վարպետորեն են քողարկված ավերիչ էներգիայով խոսքերը: Ի սկզբանե չես կարող գլխի ընկնել, որ այդ անմեղ խոսքերն իրականում կարող են այդքան մեծ վնաս հասցնել առողջությանը:

Օրինակ.

  • համբերությունս հատեց,
  • ես գլուխ եմ ջարդում,
  • ներսից ինչ-որ բան ինձ կրծում է,
  • թթվածինս փակել են (այսօր շատ նորաձև արտահայտություն է սա)
  • չեմ մարսում (սրան կամ նրան կամ ինչ-որ բան),
  • հյութերս քամել են,
  • շատ արյուն եմ պղտորել,
  • սրտխառնուքի չափ ձանձրացել եմ,
  • ոնց որ սրտիս մեջ դանակ խրած լինեն,
  • ես արդեն ցնցվում եմ,
  • մինչև կոկորդս կուշտ եմ,
  • շունչս կտրվեց,
  • նյարդերս չեն դիմանում,
  • սիրտս կանգնեց,
  • ոտքերս թուլացան,
  • մահու չափ հոգնած եմ,
  • ինձ խեղդում են և այլն:


Երկար կարելի է շարունակել: Իսկապես, լավ քողարկում է: Մեզ թվում է, թե իրականում շատ դիպուկ համեմատություններ ենք անում` նկարագրելով իրավիճակն ու դրությունը, սակայն պարզվում է, որ այդ կերպ մեր մարմնին հստակ հրահանգներ ենք տալիս, որոնք մարմինը պարզապես չի կարող չկատարել:

Ուրեմն ի՞նչ է ստացվում, մեր կյանքի որակը կախված է մեր իսկ մտքերի որակի՞ց:

Օրգանական խոսքերը, փաստորեն, հիվանդություն են ստեղծում կամ էլ հաղորդում դրանց մասին:

Առողջության վրա օրգանական խոսքերի ազդեցության մասին Պեզեշկիանը հանդես է եկել վերջերս, սակայն արդեն բազմիցս է ստուգվել հետևանքը: Հատկապես ուսումնասիրվել է այն հարցը, թե իրականում խոսքը հիվանդությո՞ւն է ծնում, թե՞ հաղորդում է դրա մասին: Ու պարզվեց, որ խոսքն է ծնում: Դեռևս չի հաստատվել, խոսքի մյուս` երկրորդ ազդեցությունը:

Հիմա մասնագետները հստակ ներկայացրել են օրգանական խոսքերի ազդեցության մեխանիզմը. սկզբում մարդն իր ակտիվ բառապաշարի մեջ է ներառում ավերիչ խոսքերը, որից հետո հիվանդություն է առաջանում: Սակայն ոչ թե պատահական մի հիվանդություն, այլ այն, որի մասին վաղօրոք հայտարարվել է:

Ու ինչն է հատկանշական, որ ավերիչ բառերն ավելի ու ավելի են արմատավորվում ակտիվ խոսքում ու ոչ թե նրա համար, որ հիվանդության մասին հաղորդեն (ազդանշան տան), այլ «աջակցեն» հիվանդությանն ու հնարավորություն տան դրան զարգանալու:

Բանն այն է, որ օրգանական խոսքն ինքնուրույն հոգեբանական ծրագրավորում է, որը լրիվ հիմնավորված «առաքելություն» ունի` պաշտպանելու այն` ինչը ստեղծվել է:

Մեխանիզմը շատ հասարակ ու հասկանալի է: Եթե հայտնաբերում ես, կնշանակի մերկացնում, բացահայտում ես այն, հետևաբար` զինաթափ ես անում, վնասազերծում: Այսինքն, երբ ավերիչ խոսքերը հեռանում են, հեռանում են նաև հիվանդությունները:

Ահա օրգանական խոսքերի ու հիվանդությունների շղթաները.

«Սրտխառնուքի չափ զզվեցրել է, կուշտ եմ մինչև կոկորդս» արտահայտությունները նյարդային անորեքսիա են ազդարարում:

«Խաչս կրեմ, ուսերիս բեռ է լցվել, վզիս նստած խնդիրներ կան» արտահայտությունները` օսթեոխոնդրոզ են կանխագուշակում:

«Ինչ-որ բան ներսից կրծում է, թունավորում կյանքս, ինքս ինձ չեմ պատկանում, ձանձրացրել է մահու չափ» արտահայտությունները, զգուշացեք, կարող են քաղցկեղ առաջացնել:

«Ինքս ինձ ուտում եմ, խոցվում եմ, ինչ-որ մեկին (կամ ինչ-որ բան) չեմ մարսում» արտահայտությունները խոցի մասին են հուշում:

«Ուժ չունեմ, մահու չափ հոգնած եմ» արտահայտությունները նաև ուռոլոգիական խնդիրների մասին են հուշում:

«Զայրույթս դուրս գցեմ, թթվածինս փակել են, թքած ունեմ ինչ-որ մեկի վրա» արտահայտությունները բրոնխիալ ասթմա են նախագուշակում:

«Արյունը կամ հյութերը քամել, դա (խնդիրը) իմ արյան մեջ է ներծծվել» արտահայտություններն արյան հիվանդություն են հուշում:

«Սրտին մոտ ընդունել, սիրտս պայթում է, ուղիղ սրտիս են խփել» արտահայտություններն էլ` միոկարդի ինֆարկտի նախագուշակ են:

«Չէի ցանկանա նրա տեղը լինել, կաշվի մեջ մտնել, հեշտ խոցվել» խոսքերը մաշկային խնդիրների ու ալերգիաների մասին են խոսում:

«Գլուխս կոտրում եմ, իսկական գլխացավ է» արտահայտությունները միգրենի ու եղանակային կախվածության հիվանդություններ են հուշում:

«Երկու ոտքից կաղալ, անկայուն, երերուն, անելանելի» արտահայտությունները քրոնիկ ցնցումների ու հոդատապի մասին են հուշում:

«Համբերությունս հատավ, կապկպված լինել» արտահայտություններն արյան բարձր ճնշում են հուշում:

«Դառն է, ոչ մի երջանություն ու ուրախություն»-ը` լյարդի, լեղաքարային հիվանդության ու գիրության մասին է նախազգուշացնում:

«Աչքերս չտեսնեին, քոռանամ, նայելն անգամ սարսափելի է, օր ու արև չտեսա» արտահայտությունները, հասկանալի է արդեն, աչքերի հիվանդություն են հուշում:

«Չեմ ուզում դրա մասին լսել, մի ասա, լռիր, բերանդ փակիր»-ը` լսողության վատացման կամ հենց խլության ազդանշան է:

«Ցնցում է, կատաղեցնում է, համբերությունս հատավ»-ը ընկճախտի հուշումներ են:

Ի դեպ, տարբերություն չկա, թե ում են ուղղված այս խոսքերն ու արտահայտությունները: Ձեր ակտիվ բառապաշարում դրանց առկայությունն արդեն հիվանդության ծրագրավորման կրիչներ են:

Ուրեմն պետք է եզրակացություն անել այս ուսումնասիրությունից ու հետևել խոսքին: Դա, իհարկե, հեշտ բան չէ, սակայն պետք է փորձել: Ինչպես օրգանիզմն ենք մաքրում խարամներից, այնպես էլ բառապաշարը պետք է մաքրել օրգանական խարամներից, որ այդ խոսքերի բերած հիվանդություններից պաշտպանված լինենք:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ