Թերապիա
Բերանի լորձաթաղանթի փոփոխությունները տարբեր հիվանդությունների ժամանակ

«Առողջ մարմնում՝ առողջ հոգի»: Այս խոսքերը բազմիցս կրկնված, և նկատված, և անտարբերության մատնված խոսքեր են: Սերնդափոխության հետ փոխվում է նաև վերաբերմունքը բերանի խոռոչի և ատամների նկատմամբ: Գեղեցիկ ժպիտը և առողջ ատամները այսօր այցեքարտ են շատերի համար: Առողջ բերանի խոռոչ ունենալը առողջ օրգանիզմի գրավականն է:
Բերանի խոռոչը հանդիսանում է մեր օրգանիզմի հայելին: Ասենք, որ շատ հիվանդությունների մասին մենք կարող ենք իմանալ բերանի խոռոչի լորձաթաղանթի և ատամների վիճակից: Ատամների մասսայական քայքայումը մեզ կարող է զգուշացնել վահանաձև գեղձի հիվանդությունների մասին, լորձաթաղանթի գույնը և տարբեր փոփոխություններ մեզ զգուշացնում են սիրտ-անոթային, աղեստամոքսային և մի շարք այլ հիվանդությունների մասին, որ դեռ մենք չգիտենք: Այցելելով ատամնաբույժի՝ դուք ոչ միայն պահպանում եք ձեր գեղեցիկ և առողջ ատամնաշարը, այլև կարող եք հայտնաբերել մի շարք հիվանդություններ:
Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ
Հիպերացիդ գաստրիտ, լեզուն պատված է հաստ փառով, մեծացած է այտուցի հաշվին: Սնունդ ընդունելիս՝ լեզուն ցավոտ է, լինում է այրոցի զգացողություն:
Հիպոացիդ գաստրիտի ժամանակ լեզուն փոքրացած է, թելանման պտկիկները ապաճած, լեզվի մեջքի հատվածում փառը բացակայում է: Լեզվի մակերեսը փայլուն է, համային զգացողությունը խանգարված, լորձաթաղանթը չոր է:
Ստամոքսի և 12մատնյա աղիքի խոցային հիվանդությունների ժամանակ լեզուն պատված է մոխրագույն փառով, նկատվում է սնկանման պտկիկների գերաճ (հիպերտրոֆիա), թքարտադրությունը բարձր է , քաղցրի նկատմամբ զգացողությունը նվազած:
Կոլիտի և էնտերիտի ժամանակ համի զգացողությունը խանգարված է: Լորձաթաղանթի վրա հաճախակի առաջանում են աֆտաներ:
Ստամոքսի քաղցկեղի ժամանակ նվազում է քաղցրի և դառի նկատմամբ զգացողությունը, ամբողջ լեզուն պատված է հաստ սպիտակ փառով:
Խրոնիկ հեպատիտի ժամանակ նկատվում է լեզվի և բերանի խոռոչի լորձաթաղանթի պարեսթեզիա, այրոց բերանում: Քիմքի լորձաթաղանթը ունի դեղնավուն երանգավորում :
Լյարդի ցեռոզի ժամանակ լեզուն այտուցված է, կողմնային և ստորին մակերեսները ցիանոտիկ, թելանման պտկիկները ապաճած, լնդերն արյունահոսում են, փափուկ քիմքը դեղնավուն է , հիվանդները գանգատվում են բերանի դառը համից և տհաճ հոտից:
Վիրուսային հեպատիտի ժամանակ բերանի խոռոչի լորձաթաղանթը չոր է, երբեմն այտուցված, լեզվի մակերեսը վառ կարմիր գույնի, փայլուն է, թելանման պտկիկները ապաճած են: Հիվանդները գանգատվում են լեզվի այրոցից:
Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ
Սուր պանկրեատիտի ժամանակ բերանի լորձաթաղանթը արյունալցված է, լավ արտահայտված է անոթային պատկերը: Լեզուն պատված է դեղնասպիտակավուն փառով, թելանման և սնկանման պտկիկները մեծացած են, հաճախ հանդիպում է էպիթելային շերտի շերտազատում լեզվի մեջքային հատվածում, աֆտոզ ստոմատիտ: Հիվանդը գանգատվում է բերանի խոռոչի չորությունից և համի զգացողության խանգարումից:
Խրոնիկ պանկրիատիտի ժամանակ թելանման պտկիկները ապաճած են: Երբեմն զարգանում է բերանի խոռոչի կանդիդոզ: Դրա պատճառով շրթունքի կարմիր եզրագիծը ընդհատված է և բերանի անկյուններում առկա են խրոնիկ ճաքեր:
Շաքարային դիաբետով հիվանդների մաշկային ծածկույթը և լորձաթաղանթը չոր է , լնդերը գերաճած, լորձաթաղանթը և լեզուն մեծամասամբ բորբոքված: Հիվանդները գանգատվում են քորից՝ մարմնի տարբեր հատվածներում: Բթանում է համի զգացողությունը քաղցրի, աղի և թթվի նկատմամբ: Նրանք, ովքեր ունեն շաքարային դիաբետ ,հնարավոր է լորձաթաղանթի բորբոքում, իսկ բարձր ցուցանիշների ժամանակ՝ նույնիսկ նեխանեկրոտիկ խոցերի առաջացում և սպեցիֆիկ տհաճ հոտի առկայություն բերանի խոռոչից, որի պատճառ է հանդիսանում լորձաթաղանթի ծալքերում տեղակայված սնկային օջախները:
Վահանաձև գեղձի հիվանդություններ
Թիրեոտոքսիկոզ հիվանդների մոտ նկատվում են բազմաթիվ կարիոզ խոռոչներ հիմնականում տեղակայված հարվզիկային շրջանում: Թելանման պտկիկները հարթված են, կարող է հանդիպել էպիթելային շերտի անհավասարաչափ շերտազատում: Լեզուն և թշի լորձաթաղանթը , այն հատվածում, որտեղ հպվում է ատամներին, մթագնած է:
Հիպոթիրոզ հիվանդների դեմքը, քիթը, շրթունքները այտուցված են, կոպերը գրեթե ծածկում են ակնային ճեղքը: Դեմքի արտահայտությունը անտարբեր է, դանդաղկոտ, լեզուն մեծացած է (մակրոգլոսիա), մաշկը և լորձաթաղանթը այտուցի հաշվին չոր է: Ատամների վրա բազմաթիվ կարիոզ խոռոչներ են տեղակայված հարվզիկային շրջանում: Մանկական hասակում կարող է ուշանալ ատամների ծկթումը և քմային կարի ոսկրացումը:
Սիրտ-անոթային հիվանդություններ
Սրտի դեկոմպենսացված արատի ժամանակ լորձաթաղանթը այտուցված է, չոր, գունատ, քմային շրջանում և լնդեզրերին նկատվում է ցիանոտիկ երանգավորում, շրթունքները և շրջապատող հյուսվածքները ցիանոզ է: Հնարավոր է կատառալ ստոմատիտ: Լեզվի եզրերը անհավասարաչափ են , իսկ հատակը պատված է մոխրասպիտակավուն փառով, թուքը կպչուն է, լորձոտ է, բնորոշ է տհաճ հոտի առկայություն բերանի խոռոչից: Կարող է լինել մեծ մակերեսներով նեկրոտիկ վնասվածքներ, հեշտ արյունահոսում են:
Միոկարդի ինֆարկտ լորձաթաղանթը ցիանոտիկէ, վառ կարմիր երանգավորմամբ, լեզվի վրա առաջանում է ճաք, որը ցավոտ է, որը դժվարեցնում է խոսքը և սնունդ ընդունելը: Ստոմատոլոգի հետազոտման ժամանակ հայտանաբերվում է ճաքեր, էռոզիաներ, արյունալցված պտկիկներ և ճաքեր միջպտկիկային հյուսվածքներում:
Հիպերտոնիկ հիվանդություն: Հաճախ առաջանում է բշտիկային սինդրոմը: Տարբեր մեծության արյունալցված բշտիկներ առաջանում են փափուկ քիմքի լորձաթաղանթին, լեզվի կողմնային հատվածում, թշերի լորձաթաղանթին, ատամների հպման երկայնքով:Բշտիկներն առաջանում են աննկատ, երբեմն ուտելու ընթացքում, մեծանալով պայթում ՝առաջացնելով էռոզիաներ: Պետք է կարողանալ տարբերակել բշտիկները անգիոմաներից: Երբեմն ենթալեզվային երակները լայնանում են:
Երիկամային հիվանդություններ
Սուր երիկամային անբավարարության ժամանակ լեզուն պատված է հաստ փառով: Հակում ունեն արագ ատամնաքարերի ձևավորման, որը ունի հատուկ շագանակագույն երանգավորում: Բերանի լորձաթաղանթը բորբոքված է, ընկճված է թքարտադրությունը:
Խրոնիկ երիկամային անբավարարության ժամանակ լորձաթաղանթը գունատ է, չոր, փխրուն, արագ վնասվում է խոզանակից կամ կոշտ սննդից: Երբեմն ամբողջ բերանի խոռոչի լորձաթաղանթը ունի դեղնավուն երանգավորում: Լեզուն չոր է, պատված է սպիտակ փառով:Հիվանդը նշում է տհաճ հոտի առկայություն բերանի խոռոչից: Կարող է գոյանալ բազմաթիվ հեմոռագիկ օջախներ լորձաթաղանթի վրա: Երբեմն կարող ենք հանդիպել կանդիդոզ օջախներ և հերպետիկ ցանավորում լորձաթաղանթի և շրթունքի վրա:
Հեղինակ՝ ստոմատոլոգ Ղ, Ալեքսանյան


Կարդացեք նաև

Հայաստանում ամեն տարի գրանցվում է թոքի քացկեղի 1375 նոր դեպք, ու քաղցկեղի այս տեսակը առաջին տեղում է մեր երկրում մահացության հանգեցնող քաղցկեղային հիվանդությունների թվում: Նման վիճակագրությունը չի կարող չանհանգստացնել թե...



ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ապլաստիկ սակավարյունություն, բնածին դիզերիտրոպոետիկ սակավարյունություն, Ֆանկոնի սակավարյունություն...



Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով...



Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...



Եթե Դուք տարբեր հիվանդությունների պատճառով՝ ալերգիա, շիզոֆրենիա, արթրիտ, խոցային խնդիրներ և այլն, դիմում եք զանազան դեղորայքային միջոցների ընդունման, բայց դրանք ոչ միշտ են օգնում, ապա պատճառն այն է, որ դեղերը ճիշտ չեն ընդունվում...



Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի երիկամային, զարկերակային հիպերտենզիայի և թոքային բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ ՅԱՍԱՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ...



Գերմանացի հոգեթերապևտ Նոսրաթ Պեզեշկիանն առաջինն է հայտնաբերել (դրանից հետո սովորել է վնասազերծել) այն խոսքերը, որոնք մարմնի հիվանդության ծրագրավորում են պարունակում: Ժամանակի ընթացքում նա կարողացավ ապացուցել...



Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն...



Քանի որ բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական փոթորիկներն անտեսանելի են, շատերը չեն հավատում երեւույթի գոյությանը: Մինչդեռ ո՞չ միայն անհրաժեշտ է հավատալ, այլ պետք է առավել զգուշություն դրսեւորել...



Ինչպիսի՞ վիրուսային վարակներ են տարածված, ավելացե՞լ է, արդյոք, բժիշկներին դիմող մարդկանց թիվը: Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Ստելլա Հովհաննիսյանը...



Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...



Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ...



Ծերունական հասակ… սա ոչինչ չի նշանակում, միևնույնն է, պետք է փորձել առողջ լինել: Ոչ-ոք չի ժխտում, որ այդ ժամանակ տեղի է ունենում բջիջների և հյուսվածքների բնական ծերացում: Ինչպես նաև այն, որ դրա հետևանքով սկսվում են...



Ակտիվ կենսակերպը, առողջ սննդակարգը և վնասակար սովորություններից հրաժարվելը Ձեզ կօգնեն հաղթահարել սառը ոտքերի խնդիրը: Կառուցվածքային և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով մարմնի մասերից...



Մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառները բազմազան են՝ տարրական մրսածությունից և վարակից սկսած մինչև ներզատիչ և անոթային համակարգի խնդիրներ: Բարձր ջերմությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Դիմակներ` մազերի համար
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Բնական միջոց իմպոտենցիայի դեմ. 1in.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը բարձրացնում է մահացության ռիսկը