Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թերապիա

Սուր բրոնխիտ

Սուր բրոնխիտ

Ախտանիշներն ու բուժումը: Սուր բրոնխիտը ստորին շնչառական ուղիների հիվանդություն է, որի դեպքում բորբոքվում է բրոնխների լորձաթաղանթը:

 

Սուր բրոնխիտի հարուցիչը կարող է լինել ինչպես մանրէային ֆլորան (պնևմակոկեր, ստրեպտակոկեր, ստաֆիլակոկեր), այնպես էլ վիրուսային ֆլորան (ադենավիրուսներ,  շնչառական սինտիցիալային վիրուսները):

 

Հաճախ սուր բրոնխիտի առաջացման համար միայն հարուցիչների առկայությունը բավական չէ (դրանցից շատերի հետ մարդկային օրգանիզմը գործնականում բախվում է ամեն օր), քանի որ տեղային կամ ընդհանուր իմունիտետը թուլացնող ևս մի քանի գործոններն են պահանջվում, դրանով իսկ պարարտ հող ստեղծելով սուր բրոնխիտ առաջացնող հարուցիչների բազմացման համար: Այդպիսի գործոններին են դասվում` ծխելը, ալկոհոլիզմը, աշխատանքի վտանգավոր պայմանները, թոքերի քրոնիկական հիվանդությունները, մրսածությունը, սրտային անբավարարությունը, հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարային դիաբետը, սրտի արատը, սրտամկանի դիստրոֆիան, ճառագայթումը, քիմիաթերապիան, ՄԻԱՎ-վարակը, ուռուցքաբանական հիվանդությունները և այլն:

 

Երեխաների մոտ սուր բրոնխիտ զարգանում է ավելի հաճախ, քան մեծահասակների մոտ, քանի որ երեխաները, մեծ կոլեկտիվներում (մանկապարտեզ, դպրոց) գտնվելով, ավելի շատ են հակված ՍՇՎ հիվանդություններին, որոնք էլ բարդանում են սուր բրոնխիտով:

 

Սուր բրոնխիտի ախտանիշները

 

Սուր բրոնխիտի  ախտանիշները բաժանվում են երկու խմբի` ընդհանուր և տեղային: Սուր բրոնխիտի ընդհանուր ախտանիշներն են` մարմնի չափավոր արտահայտված ջերմաստիճանը, բարձր հոգնելիությունը, թուլությունը, ախորժակի իջեցումը: Սուր բրոնխիտի տեղային ախտանիշներն են` չոր հազը (հիվանդության սկզբում) կամ խորխով հազը (չոր հազից մի քանի օր հետո):

 

Թաց հազի դեպքում խորխը կարող է լինել լորձային կամ լորձա-թարախային: Սուր բրոնխիտի դեպքում լաբորատոր հետազոտություններն այնքան էլ փոփոխված չեն: Այսպես, օրինակ, արյան ընդհանուր հետազոտության մեջ նշվում է լեյկոտիցոզ` ի հաշիվ նեյտրոֆիլերի մեծացման, լեյկոֆորմուլայի տեղաշարժ դեպի ձախ կողմ, բարձրացած ԷՆԱ (էրիթրոցիտների նստեցման արագությունը):

 

Սուր բրոնխիտի բուժումը

 

Սուր բրոնխիտի բուժումը, ինչպես մի շարք հիվանդությունների դեպքում, բաժանվում է երեք խմբի` էթիոտրոպային (ընդդեմ հիվանդության հարուցչի), ախտածնային (հիվանդության զարգացման մեխանիզմների վրա ազդեցությունը) և ախտանշանային (առաջացած ախտանիշների դեմ պայքար):

 

Սուր բրոնխիտի դեպքում ախտանշանային բուժումն ուղղված է չոր հազի նվազեցմանը, հակահազային պատրաստուկների (սինեկոդ, լիբեկսին, ստոպտուսին, կադելակ, տերպինկոդ և այլն) ընդունման և թաց հազի դեպքում, խորխի դուրսբերման թեթևացման, խորխաբեր պատրաստուկների (լազոլվան, ԱՑՑ, մուկալտին, բրոբգեկսին և այլն) ընդունման ճանապարհով: Մարմնի արտահայտված բարձր ջերմաստիճանի դեպքում նշանակվում են ջերմիջեցնող, ոչ ստերիոդ հակաբորբոքային պատրաստուկներ` պարացետամոլ, իբուպրոֆեն, ասպիրին, անալգին և այլն: Թունավորման ախտանիշների նվազեցման համար հանձնարարվում է նաև առատ հեղուկ (օրական մինչև 2-2,5 լիտր):

 

Քանի որ սուր բրոնխիտը հաճախ  առաջանում է թուլացած իմունիտետի պատկերի վրա, ապա անհրաժեշտ է իմունային համակարգը բարձրացնող պատրաստուկներ ընդունել` իմունալ, վիֆերոն, գենֆերոն և այլն: Իմունային պատասխանը բարձրացնելուն օգնում է նաև A, E, C վիտամինների ընդունումը:

 

Էթիոտրոպային բուժումը պայմանավորված է այն բանով, թե որ հարուցիչն է հրահրել սուր բրոնխիտ: Դրա համար խորխի ցանք է վերցվում: Եվ, քանի դեռ ցանքը հետազոտվում է, կամ, եթե խորխի ցանք ինչ-որ պատճառով չի վերցվել, ապա նշանակվում է էմպիրիկ բուժում:

 

Եթե թունավորման ախտանիշները չափավոր են արտահայտված, արյան ընդհանուր հետազոտության մեջ լեյկոցիտներ չկան (կամ աննշան են) և ԷՆԱ-ն բարձր արտահայտված չէ, իսկ խորխը լորձային բնույթ ունի, ապա այս դեպքում առկա է սուր բրոնխիտի մանրէային պատճառագիտություն: Սուր բրոնխիտի դեպքում վիրուսային պատճառագիտության էթիոտրոպային բուժումը պահանջում է հակամանրէային պատրաստուկների նշանակում` ռեմանտադին, վիֆերոն, գենֆերոն, արբիդոլ և այլն:

 

Եթե թունավորման ախտանիշները նշանակալի են արտահայտված, արյան ընդհանուր հետազոտության մեջ առկա է արտահայտված լեյկոցիտոզ` լեյկոֆորմուլայի ձախ տեղաշարժով, ԷՆԱ-ն մեծացած է, նաև խորխը լորձա-թարախային կամ թարախային բնույթի է, ապա  գործ ունենք  մանրէային ֆլորայի հետ և էթիոտրոպային բուժման համար պահանջվում է հակաբիոտիկների նշանակում:

 

Եթե սուր բրոնխիտը չբուժվի, ապա դրա հաճախակի կրկնվելը կարող է հանգեցնել քրոնիկական բրոնխիտի փոխակերպման, իսկ հետո նաև քրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտի, որի բուժումն ավելի դժվար է, քան սուր բրոնխիտինը:

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. medicalj.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

13.01.2016

Հարգելի Syuzi, բարև Ձեզ: Ստորև ներկայացնում ենք բժշկական կենտրոնների կոնտակտային տվյալներ, որտեղ կարող են օգնել Ձեզ.

 

Արամյանց բժշկական կենտրոն

Հասցե. Ք.Երևան, Կենտրոն, Ձորափի փող. 40 շենք

հեռ. +374 10 58-55-24

         +374 93 43-50-90

 

Միքայելյանի անվ. վիրաբուժական ինստիտուտ

Հասցե. Ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համ., Հասրաթյան փող. 9 շենք

հեռ. +374 10 28-19-70

         +374 10 28-19-90

 

Պրոֆ. Յոլյանի անվ. արյունաբանական ինստիտուտ

Հասցե Ք.Երևան, Հր. Ներսիսյան փող. 7

հեռ. +374 10 28-38-00

         +374 10 28-38-10

syizi

07.01.2016

bjishk jan im harazats uni linfostaz derqi vra bayc hayastanum inch bjshki mot gnacel e hrajarvel en bujumic aselov vor chka hayastanum dran bujum karox eq kam bjishk kam hacse cortex karox en oqnel mez

Մեդ-Պրակտիկ

17.12.2015

Հարգելի Narine, բարև Ձեզ: Երեխաների մոտ սուր բրոնխիտի հիմնական պատճառը վիրուսային ինֆեկցիան է, որոշ դեպքերում նաև միկոպլազման և խլամիդիան: Եթե երեխայի մոտ բրոնխիտը սկսվում է ցուրտ ժամանակ, երբ տարածված են վիրուսայի հիվանդությունները, ապա պատճառը,  ինչպես նշեցի վիրուսային ինֆեկցիան է, նշանակված բուժումն այս դեպքում տեղին է: Եթե երեխայի մոտ բրոնխիտ սկսվում է անկախ եղանակային պայմաններիցմ, ավելի հավանական է երկրորդ տարբերակը: Այս դեպքում հարկավոր է նաև հակաբակտերիալ բուժում: Երկրորդ դեպքում բրոնխիտը կարող է վերածվել խրոնիկի, լիարժեք բուժում չստանալու դեպքում:

narine

14.12.2015

vorjuyn.es unem tari erq amsakan axjik ov shat hajax e hivandanum bronxitov u shat shat djvar e ir mot nahanjum hivandutyunn. bjshki em dimum baci xorxaberic u 0,9 tokosanoc axajrov ingaliacaneric urish vochinch chi nshanakum. es uzum em imanal inch kareli e anel vorpeszi arajin isk simtomneri jamanak karoxanam kanxem da ev ardyoq bronxidi hachaxaki borboqumn u krknveln hetagayum xronik darnalu vtang chuni. shnorhakalityun

Մեդ-Պրակտիկ

30.06.2015

Հարգելի Narine Harutyunyan, բարև Ձեզ: Շնչարգելության պատճառը շնչուղիների սպազմն է և խցանումը խորխով: Եթե լինում են շնչարգելության նոպաներ, հատկապես ուշագնացություն, հարկավոր է բուժումն անցկացնել ստացիոնար պայմաններում: Այդ պահին օգնություն կարող է լինել արագ ազդեցության որևէ բրոնխոլիտիկի օգտագործումը, սփրեյի տեսքով: Ճիշտ չէ առանց հիվանդին տեսնելու և իրավիճակը գնահատելու որևէ բուժում առաջարկելը: Հարկավոր է տեղյակ պահել բուժող բժշկին 

Narine Harutyunyan

26.06.2015

Barev dzez.Amusnus sur bronxit hivandutyan diagnoz en nshel.bayc uni chor haz orva tarber jameri ev ayd hazi jamanak shnchargelutyun e unenum ev korcnum e gitakcutyun@.kaseq inchic klini ev ayd pahin inch ognutyun karox em cuyc tal?bujum@ tnayin paymannerum enq anum.

Մեդ-Պրակտիկ

21.06.2015

Հարգելի Sveta, բարև Ձեզ: Սուր բրոնխիտի դեպքում հարկավոր է համալիր բուժում, միայն բրոնխալայնիչ միջոցներով բուժել հնարավոր չէ, ցանկալի է դիմել թոքաբանի: Սուր բրոնխիտը չբուժելու դեպքում կարող է վերածվել խրոնիկի, որի բուժումն ավելի երկարատև է,  սուր բրոնխիտը կարող է նաև թոքաբորբի պատճառ դառնալ: Որպես բրոնխալայնիչ կարելի է օգտագործել սալբուտամոլը 2մգ-ից օրական 3-4 անգամ: Սալբուտամոլը հակացուցված է առիթմիա կամ տախիկարդիա ունեցող հիվանդներին:

sveta

09.06.2015

barev dez im hayr@ tarapume sur bronxitov uxaki uzumem imanam sh4arutyan jamanak in4 dexahab oktagortenk misht xmume eufilin el 4i ognum gisher@ ha4axaki sh4arutyun@ bac 4i toxnum in4 dexahab kara4arkeik oktagorcel naxapes shnorhakalutyun---

Մեդ-Պրակտիկ

19.05.2015

Հարգելի Sveta, Ձեր հարցը մի փոքր անհասկանալի է, ինչ նկատի ունեք սուր "շնչառություն ասելով": Եթե նկատի ունեք շնչահեղձությունը, պետք է նախ պարզել պատճառը: 

Մեդ-Պրակտիկ

19.05.2015

Հարգելի Sveta, բարև Ձեզ: Լիֆոստազը լիմֆատիկ համակարգի ախտահարում է, երբ խանգարվում է լիմֆայի շրջանառությունը և առաջանում է լիմֆայի պաթոլոգիական կանգ: Պատճառները բազմաթիվ են: Դուք նշում եք, որ նման վիճակ սկսվել է մոծակի խայթոցից հետո, որը լիմֆոստազի ոչ հաճախակի պատճառ է և ավելի շատ հանդիպում է արևադարձային երկրներում: Լիմֆոստազի բուժման նպատակը լիմֆայի հոսքի ապահովումն է, և ճիշտ ընտրված տակտիկայի դեպքում կանխատեսումը բարենպաստ է: Լիմֆոստազի բուժման ժամանակ կիրառվում են դեղորայքային միջոցներ, ինչպես նաև ֆիզիթերապիա, իսկ որոշ դեպքերում նաև վիրաբուժական բուժում: Տնային պայմաններում խնդրին լուծում տալ հնարավոր չէ, հարկավոր է դիմել անոթաբանի, լիարժեք բուժում ստանալու համար: Լիմֆոստազի դեպքում բավականին արդյունավետ է լողը, կրեք կոմպրեսիոն սպիտակեղեն, սննդակարգում նվազեցրեք կամ բացառեք աղի օգտագործումը: Օկտակար են նաև բուժական ֆիզկուլտուրան, լիմֆոդրենաժային մերսումը: Այս ամենը իհարկե պետք է զուգակցվի դեղորայքային բուժման և ֆիզիոթերապիայի հետ, որը ինչպես նշեցի պետք է նշանակի անոթաբանը: Ստորև ներկայացնում ենք հղում, որտեղ կգտնեք լիմֆոստազի բուժման ավանդական միջոցներ.

 

http://www.ayzdorov.ru/lechenie_limfostaz_nar.php

Sveta

13.05.2015

Barev dez es 5 tarie tarapumem linfostaz ivandutyunov chi bujvum chat dexer uvech trchocner em arel nuyne mnacel patchar hxiutyan 1shapatva jamanak ach votis eresic kcele mocak ev minch aysor mnacele aytocvac xndrumem asek inch anem naxapes shnorhakalutyun

Sveta

13.05.2015

sur shncarutyan depkum inch dexahabe anralesht eufelin chi ognum

Մեդ-Պրակտիկ

02.04.2015

Հարգելի Arevik, բարև Ձեզ: Միանշանակ բրոնխիտի երևույթները վերջնականապես չեն վերացել: Լիարժեք բուժում ստանալու համար հարկավոր է որոշել զգայունություն հակաբիոտիկների նկատմամբ, դա որոշվում է խորխի քննությամբ: Քանի որ կերակրում եք, հակաբիոտիկի ընտրությունը սահմանափակ է, հարկավոր է դիմել տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգին համապատասխան բուժում ստանալու համար: 

Arevik

31.03.2015

hxiutyan yntacqum hetevyal dexamijocnern em yndunel... ceftaqsion, eufilin ,b komlex, aynuhetev kali yodit, mulkatsin, CaD3 ,

Arevik

31.03.2015

barev dzez ...indz mot 32 shabatakan hxiutyan yntacqum arajacav haz, grip vory veratsvec sur bronxiti,, hamapatasxan bujumner ctaca bayc apardyun .. aynuhetev indz mot arajacanv aj toqi tsakocner, asacin vor toqaborb e ..tsakocnery ancan , sakayn hazy minchev tsnndaberutyun mnac nayev bronxneris xzocy..hima tsnndaberel em ev krkin haz bronxneri xzzoc ..xndrum em aseq indz inchpisi bujumy kogni indz, nshem vor poqrikis kerakrum em krtsqov?

Կարդացեք նաև

Թոքի քաղցկեղ. որոնք ե՞ն բուժման նոր մոտեցումները
Թոքի քաղցկեղ. որոնք ե՞ն բուժման նոր մոտեցումները

Հայաստանում ամեն տարի գրանցվում է թոքի  քացկեղի 1375 նոր դեպք, ու քաղցկեղի այս տեսակը առաջին տեղում է մեր երկրում մահացության հանգեցնող քաղցկեղային հիվանդությունների թվում: Նման վիճակագրությունը չի կարող չանհանգստացնել թե...

Շնչառական համակարգ
Ի՞նչ հիվանդություններ են բուժվում ցողունային բջիջների օգնությամբ. biostem.am
Ի՞նչ հիվանդություններ են բուժվում ցողունային բջիջների օգնությամբ. biostem.am

ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ապլաստիկ սակավարյունություն, բնածին դիզերիտրոպոետիկ սակավարյունություն, Ֆանկոնի սակավարյունություն...

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am
Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am

Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով...

Հոգեկան առողջություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Մանկական հիվանդություններ Բժշկի ընդունարանում
Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղորայքը. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղորայքը. armeniamedicalcenter.am

Եթե Դուք տարբեր հիվանդությունների պատճառով՝ ալերգիա, շիզոֆրենիա, արթրիտ, խոցային խնդիրներ և այլն, դիմում եք զանազան դեղորայքային միջոցների ընդունման, բայց դրանք ոչ միշտ են օգնում, ապա պատճառն այն է, որ դեղերը ճիշտ չեն ընդունվում...

Դեղամիջոցներ
Մի՛ հապաղեք, դիմեք բժշկի. երիկամներն այնքան էլ «անմեղ» չեն. ՅԱՍԱՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. armeniamedicalcenter.am
Մի՛ հապաղեք, դիմեք բժշկի. երիկամներն այնքան էլ «անմեղ» չեն. ՅԱՍԱՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի երիկամային, զարկերակային հիպերտենզիայի և թոքային բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ ՅԱՍԱՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ...

Բժշկի ընդունարանում
Հիվանդություն ծնող խոսքեր
Հիվանդություն ծնող խոսքեր

Գերմանացի հոգեթերապևտ Նոսրաթ Պեզեշկիանն առաջինն է հայտնաբերել (դրանից հետո սովորել է վնասազերծել) այն խոսքերը, որոնք մարմնի հիվանդության ծրագրավորում են պարունակում: Ժամանակի ընթացքում նա կարողացավ ապացուցել...

Հարցազրույց ցողունային բջիջների կրիոբանկը ներկայացնող Բիոսթեմ ընկերության տնօրեն Տաճատ Ասատուրյանի հետ
Հարցազրույց ցողունային բջիջների կրիոբանկը ներկայացնող Բիոսթեմ ընկերության տնօրեն Տաճատ Ասատուրյանի հետ

Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն...

Բուժում Բժշկի ընդունարանում
Մագնիսական փոթորիկների ազդեցությունը մարդու առողջության վրա. հարցազրույց Գայանե Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Մագնիսական փոթորիկների ազդեցությունը մարդու առողջության վրա. հարցազրույց Գայանե Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Քանի որ բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական փոթորիկներն անտեսանելի են, շատերը չեն հավատում երեւույթի գոյությանը: Մինչդեռ ո՞չ միայն անհրաժեշտ է հավատալ, այլ պետք է առավել զգուշություն դրսեւորել...

Հանրային առողջության պահպանումը` գերակա նպատակ. Ստելլա Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Հանրային առողջության պահպանումը` գերակա նպատակ. Ստելլա Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Ինչպիսի՞ վիրուսային վարակներ են տարածված, ավելացե՞լ է, արդյոք, բժիշկներին դիմող մարդկանց թիվը: Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Ստելլա Հովհաննիսյանը...

Բժշկի ընդունարանում
Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am
Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...

Քուն, քնի խանգարումներ
ՀՀ ԱՆ. Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները հաղթահարելի են
ՀՀ ԱՆ. Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները հաղթահարելի են

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ...

Հրատապ թեմա Հայաստանում Թվեր և փաստեր Հայաստանից
Շատ կարևոր խորհուրդներ տարեցներին. ultraimaging.am
Շատ կարևոր խորհուրդներ տարեցներին. ultraimaging.am

Ծերունական հասակ… սա ոչինչ չի նշանակում, միևնույնն է, պետք է փորձել առողջ լինել: Ոչ-ոք չի ժխտում, որ այդ ժամանակ տեղի է ունենում բջիջների և հյուսվածքների բնական ծերացում: Ինչպես նաև այն, որ դրա հետևանքով սկսվում են...

Ինչու՞ են սառչում ոտքերը: Ի՞նչ անել
Ինչու՞ են սառչում ոտքերը: Ի՞նչ անել

Ակտիվ կենսակերպը, առողջ սննդակարգը և վնասակար սովորություններից հրաժարվելը Ձեզ կօգնեն հաղթահարել սառը ոտքերի խնդիրը: Կառուցվածքային և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով մարմնի մասերից...

Օգտակար խորհուրդներ
Ջերմիջեցնող դեղերի կիրառումը բարձր ջերմության դեպքում. armeniamedicalcenter.am
Ջերմիջեցնող դեղերի կիրառումը բարձր ջերմության դեպքում. armeniamedicalcenter.am

Մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառները բազմազան են՝ տարրական մրսածությունից և վարակից սկսած մինչև ներզատիչ և անոթային համակարգի խնդիրներ: Բարձր ջերմությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ