Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թերապիա

Թրոմբոզ. մարտյան խնդիր

Թրոմբոզ. մարտյան խնդիր

Անոթների ու երակների մասին խոսելիս ավելորդ չէ հիշել մի լուրջ հիվանդության մասին, որն աննկատ է առաջանում ու առանց  ախտանշանների զարգանում: Սակայն, եթե չկարողանանք ժամանակին ճանաչել այն ու համապատասխան միջոցներ ձեռնարկել, ապա հետևանքները կարող են տխուր լինել, ընդհուպ մինչև մահվան ելքը: Այդ հիվանդությունը թրոմբոզն է:

 

Թրոմբոզի դեպքում արյան  անոթների մակերեսին գոյանում են արյան մակարդուկներ (թրոմբներ), որոնք խանգարում են արյան նորմալ հոսքին ու ժամանակի ընթացքում կարող են լրիվ խցանել անոթը կամ տեղից պոկվել ու անկանխատեսելի հետևանքների հանգեցնել: Արյան շրջանառության խանգարման հետևանքով  երբեմն կատարվում է թրոմբի գտնվելու հատվածի  հյուսվածքների մեռուկացում: Եթե թրոմբը ինչ-ինչ պատճառներով պոկվում է զարկերակից ու արյան հոսքի հետ հայտնվում սրտում, ապա սրտից էլ այն կարող է արյան հոսքով ընկնել թոքեր ու հանգեցնել լուրջ բարդության, ինչպիսին է թոքերի զարկերակի թրոմբոէմբոլիան է, որը լավագույն դեպքում կարող է թոքի մի հատվածի մեռուկացում առաջացնել, իսկ վատագույն դեպքում վայրկենական մահվան պատճառ դառնալ: Մեծ վտանգ է ներկայացնում նաև պոկված թրոմբի` գլխուղեղի անոթում հայտնվելու փաստը, որը հղի է կաթվածի վտանգով, լրիվ կամ մասնակի անդամալուծությամբ ու, որ ամենավատն է, կարող է ակնթարթային մահվան պատճառ դառնալ:

 

Մարդու զարկերակային համակարգը լրիվ ընդգրկում է մարմինը, այդ է պատճառը, որ թրոմբոզի նախանշանները տարբերելը խիստ դժվարանում է: Ամենատարածվածը ներքին վերջույթների խորադիր անոթների թրոմբոզն է, որի հատվածում կարող է փոխվել մաշկի գույնը: Սա շատ վտանգավոր է, քանի որ հիվանդությունն աննկատ է զարգանում, առանց հատուկ ախտանշանների:

 

Բոլորը չէ, որ ուշադրություն են դարձնում ձկնանման մկանների ցավին: Նման անտարբերությունը երբեմն տխուր ավարտ է ունենում:

Թրոմբոզի առաջացման գլխավոր պատճառը խորադիր անոթների  արյան բարձր մակարդելիությունն է:  Բժշկական հետազոտությունների համաձայն` թրոմբոզի զարգացման հավանականությունը տարիքի հետ, հղիությունից հետո (հատկապես կեսարյան հատումից), բարդ վնասվածքների, հոդերի վիրահատությունների, ավելորդ քաշի առկայության, երկարատև ինքնաթիռով թռիչքների կամ էլ հակառակը` նստակյաց վիճակի, ծխելու ու որոշ դեղամիջոցների կիրառման պարագայում  էականորեն մեծանում է:

 

Եթե բժիշկն ախտորոշել է խորանիստ անոթների թրոմբ, ապա բուժումը հետաձգել չի կարելի: Այն սկսվում է հստակ ախտորոշումից` հիվանդության զարգացման մակարդակը պարզելուց, թրոմբի չափսն ու տեղադրությունը, անոթի պատին ամրակայման աստիճանը (շատ կարևոր է  պարզել թրոմբը պոկվելու հավանականության աստիճանը) որոշելուց: Բժիշկների կարծիքով` այսօր լավագույն ախտորոշումը կատարվում է ֆլոբոգրաֆով (զարկերակագրով): Այդ գործողության ժամանակ հիվանդի անոթի մեջ է մտցվում  հատուկ գունանյութ, որի միջոցով մասնագետը հայտնաբերում է խնդրահարույց հատվածն ու թրոմբը:

 

Հիմնականում հիվանդության բուժման նպատակով կիրառվում է  դեղորայքային թերապիան, թրոմբոլիզը, վիրաբուժական միջամտությունը կամ էլ զտիչի տեղադրումը:

 

Դեղորայքային թերապիան ենթադրում է արյան մակարդելիությունը նվազեցնող որոշակի  դեղորայքի կիրառում (դեղորայքը չի նշվում` տվյալ հիվանդության պարագայում  սխալ ինքնաբուժման ծանր հետևանքներ չունենալու համար):

 

Հաջորդ եղանակի` թրոմբոլիզի ժամանակ զարկերակի մեջ է ներարկվում մի նյութ, որը լուծում է թրոմբը: Ցավոք, այս եղանակը կարող է արյունահոսության պատճառ դառնալ, ուստի այն նշանակվում է ծայրահեղ դեպքերում, երբ հյուսվածքների մեռուկացման վտանգ է առաջանում:

 

Զտիչներն էլ տեղադրվում են  մեծացող, կուտակվող մակարդուկների տեղում, որոնք մի կողմից են կպած զարկերակի պատին ու ցանկացած պահի կարող են պոկվել ու լուրջ բարդություններ առաջացնել:

 

Արդեն ասվեց, որ խորադիր անոթների թրոմբոզը լուրջ ու վտանգավոր հիվանդություն է: Մարտ ամսին ակտիվորեն ողջ աշխարհում խոսում են  այս հիվանդության  մասին:

 

2003-ին Իրաքի ռազմական գործողությունները լուսաբանող NBC-ի լրագրող Դևիդ Բլյումը ոչ թե  մարտի թեժ կետերում սպանվեց, այլ մահացավ ինքնաթիռում, տուն վերադառնալիս: Մահվան պատճառը խորադիր զարկերակից պոկված թրոմբն էր: Նրա կինը որոշեց իր կյանքը նվիրել հասարակայնության ուշադրությունն այդ խնդրին սևեռելով: Նրա ջանքերի շնորհիվ մարտ ամիսը համարվում է  թրոմբոզի առաջացման խնդրի նկատմամբ հատուկ ուշադրության շրջան: Այս օրերին ողջ աշխարհում մի շարք միջոցառումներ են անցկացվում մարդկանց պատասխանատվությունը սեփական առողջության հանդեպ բարձրացնելու նպատակով:

 

Մասնագետների կարծիքով` թրոմբոզից խուսափելու համար խորհուրդ է տրվում նախապես հոգ տանել, որ ռիսկի խմբում չհայտնվենք: Ծխելը, շատակերությունը, ֆիզիկական նվազ ակտիվությունը (ոչ պարբերական բնույթը), մեծացնում են հիվանդության առաջացման հավանականությունը: Հորմոնալ դեղամիջոցները ևս հարկավոր է ընդունել միայն բժշկի ցուցմամբ: Սուրճը (կոֆեին) և ալկոհոլը հարկավոր է նվազեցնել: Ոտքերում ցավի, շնչարգելության դեպքում էլ հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:

 

Կանխարգելման համար հարկավոր է շատ հեղուկ խմել հատկապես  նստած դիրքով երկարատև ուղևորությունների ժամանակ: Հոլանդացի գիտնականների ուսումնասիրության համաձայն` թրոմբի առաջացմանը նպաստում է  4 ժամից ավելի տևողությամբ ուղևորությունը: Ուստի, նման ճամփորդության ժամանակ ձեզ հետ թեյ կամ հանքային ջուր վերցրեք: Իսկ սուրճ խմելուց խուսափեք, քանի որ այն նպաստում է անոթների սեղմմանը, հետևաբար` նպաստում  թրոմբի առաջացմանը:

 

Երակների վարիկոզ լայնացումից տառապող կանանց մոտ արյան շրջանառությունը  կանոնավոր չէ, ուստի նրանց առաջարկվում է խմել ացետիլսալիցինաթթու պարունակող դեղամիջոցներ:

 

Ծխողները պետք է հիշեն, որ ծխելու և աթերոսկլերոզի միջև անմիջական կապ գոյություն ունի: Նիկոտինը սեղմում է անոթները, ինչն էլ թրոմբառաջացման պատճառ է դառնում: Ուստի, եթե չեք ծխում, մի էլ սկսեք, իսկ եթե ծխում եք, ապա թողեք:

 

Տագնապալի մարդիկ. նրանք, ովքեր միշտ չարացած են, վիրավորված ինչ-որ  մեկից, էմոցիոնալ սթրեսների հակում  և ընդհանրապես բացասական վերաբերմունք ունեն շրջապատի նկատմամբ, նրանց մոտ ադրենալինի մեծ քանակությամբ արտանետում է կատարվում անոթներում, ինչի հետևանքով դրանք նեղանում են: Փորձեք կյանքին լավատեսորեն նայել ու սիրով վերաբերվել շրջապատողներին: Սթրեսային վիճակները կարող են հանգեցնել ինֆարկտի, կաթվածի ու ճնշման բարձրացման` ենթադրվող հետևանքներով:

 

Ուռուցքային, բորբոքային հիվանդությունները, ինչպես նաև հորմոնալ դեղամիջոցները հանգեցնում են արյան մակարդելիության բարձրացման, հետևաբար հիմնական դեղորայքին զուգահեռ հարկավոր է ընդունել արյունը ջրիկացնող դեղամիջոց:

 

Եվ, վերջապես, հետաքրքիր փաստ են  հայտնաբերել հոլանդացի գիտնականները. պարզվում է` թրոմբոզով ավելի հաճախ հիվանդանում են  այն մարդիկ, որոնց հասակը գերազանցում է 1,90 սմ-ը, կամ նրանք, որոնց բոյը  հասնում է մինչև 1,60 սմ-ի:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՐՓԻՆԵ

09.02.2016

ԲԱՐև ՁԵԶ․ԳԻՏԵՄ ՈՐ ՏՐՈՄԲՈՎ ՀԻՎԱՆԴԸ,ԵԹԵ ՀՂԻԱՆԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԿՍՐԱՆԱ,ԻՍԿ ԻՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂՆՈՒՄ ՏՐՈՄԲԸ ԴԵՌ ՉԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ՎՐԱ,ԱՌՈՂՋ ԿԾՆՎԻ ԹԵ ՈՉ,ՇՆՈՐԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Մեդ-Պրակտիկ

25.01.2016

Հարգելի Կարինե, բարև Ձեզ: Թրոմբոզի դեպքում բուժման եղանակը կախված է դրա աստիճանից: Թեթև դեպքերում դեղորայքային բուժումը բավական է: Բարդացած դեպքերում հիմնականում վիրահատական բուժման կարիք է լինում: Բուժման մեթոդն ընտրում է բժիշկ-անոթաբանը, ելնելով ընթացքից:

կարինե

17.01.2016

բարեվ ձեզ, եթե արդեն տրոմբ ունեմ․որ բուժումն եք համարում արդյունավետ․դեղորայքային թե վիրահատական․ 25 տարեկան եմ

Մեդ-Պրակտիկ

25.12.2015

Հարգելի GOHAR, բարև Ձեզ:  Կոճերի առաջացման հիմնական պատճառը, անհարմար կոշիկներն են, դրանց  պատճառով ոտնաթաթը դեֆորմացվում է, որի հետևանքով առաջանում են կոճեր, որոն էլ հենց ոտնաթաթերի ցավերի պատճառ է դառնում: Կարող եք ձեռք բերել հատուկ սիլիկոնե միջադիրներ, նախատեսված հատուկ կոճերի համար, դրանք ամրանում են բթամատին և որոշ ժամանակ օգտագործելիուց հետո վերականգնում են ոտնաթաթի նորմալ անատոմիան: Կարող եք ձեռք բերել դեղատներից:

Մեդ-Պրակտիկ

25.12.2015

Հարգելի Lilit, բարև Ձեզ: Վարիկոզի ժամանակ ցավերը  հիմնականում լինում են սրունքների շրջանում: Ծնկների հատվածում ցավերը ավելի շատ կապված են հոդերի հետ:

Մեդ-Պրակտիկ

25.12.2015

Հարգելի LAURA, բարև Ձեզ: Ցավերը կարող են կապված լինել անոթների, նյարդեր, մկանների հետ, բացի այդ հնարավոր է որևէ համակարգային հիվանդության նշան լինեն: Կարևոր է ցավերի կոնկրետ տեղակայումը, բնույթը, օրվա որ ժամերին են առաջանում: Կողմնորոշվել խնդրի մասին միայն ոտքերի ցավերով, դժվար է: Ինչ վերաբերում է գլացավերին, դրանց պատճառն այլ է: Եթե գլխացավերը մշտական են, ուղեկվցում են այլ կլինիկական ախտանիշներով կամ ցավազրկող միջոցնեից չեն անցնում, հարկավոր է դիմել նյարդաբանի:

GOHAR

21.12.2015

BAREV DZES XNDRUMEM PATASXANEQ VOTNATATERS CAVUNEN ERB NSTACEM ISK ERB QAYLUNEM HANGISTEN BTAMATIS MOT KOCHE ARAJACEL CAVOTE KASEQ VOREVE MIJOC VOR OGNI U INCHIC KAROXE CAV ARAJANAL

Lilit

19.12.2015

Barev dzez kesaryan hatumic heto skzbum cnkeri hatvacum caver chunei isk hima cnkners ahavor cavum e,, da ardyoq karox e varikozi nshanneric lini??

LAURA

01.12.2015

BAREV DZES ES 19 TAREKAN EM ARDEN kLINI 3 AMIS VOTQERI CAVEREM UNENUM LINUME GISERNERNER AVELI SATE CAVUM LINUME MI OR KAM MI QANI OR CHI CAVUM HETO ELI CAVUME HACAX NAev GLXACAVEREN LINUM VOR XNDREM KASEQ INCHICH KLINI NAXAPES SNORAKALUTYUNn

Մեդ-Պրակտիկ

30.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Մեդ-Պրակտիկ

28.07.2015

Հարգելի HASMIK, բարև Ձեզ: Ոտքերի այտուցվածության պատճառները տարբեր են, հարկավոր է նախ պարզել պատճառը: Խնդրում եմ նշեք, բացի այտուցից ունեք այլ գանգատներ թե, ոչ. օրինակ զարկերակային ճնշման բարձրացում, գանգատներ սրտի կողմից և այլն: Հաճախ այտուցի պատճառը երակների վարիկոզ լայնացումն է: Վիճակը մի փոքր կարող են մեղմացնել հեպարին կամ տրոքսեռուտին պարունակող քսուքները, սակայն դրանք ընդամենը սիմպտոմատիկ միջոցներ են: Հարկավոր է հետազոտվել և պատճառը, լիարժեք բուժում ստանալու համար: 

HASMIK

07.07.2015

BAREV DZEZ HARGELI BJISHK UNEM HARC KAPVAC VOTQERIS HET......ES 47 TAREKAN EM UNEM VOTQERI AHAVOR CAV....CAVI HET MEK TEX VOTQERS URACEN....XNDRUM EM XURHURD TVEQ INCH KARELI E ANEL?SHNORHAKALUTYUN

Մեդ-Պրակտիկ

19.03.2015

Հարգելի Հարություն, բարև Ձեզ: Մի փոքր դժվար է ախտորոշել թե ինչ խնդիր է, քանի որ Ձեր նկարագրածը ավելի շատ սուբյեկտիվ զգացողություն է, քան կլինիկական ախտանիշ: Նկարագրվածը ավելի շատ նման է նյարդային կամ անոթային բնույթի ցավերի, սակայն միանշանակ ասել դժվար է: Ցանկալի է դիմել անոթաբանի և նյարդաբանի խորհրդատվության:

Հարություն

17.03.2015

Բարև Ձեզ.. շատ մտատանջող հարց ունեմ. Հայրիկիս մոտ մի ցավ է առաջացել. գիշերը աջ ոտքում ջղաձգում է տեղի ունենում. իր բառերով ասեմ՝ գիշերն քնած ժամանակ մի կոշտուկ է գոյանում աջ ոտքի աճուկի սահմանում ու եթե Իսկույն վեր չկենա ու սկսի արագ քայլել ապա այն իջնում է ոտքի մատներ՝ պատճառելով անտանելի ցավ..իսկ երբ արագ քայլում քայլում է ապա անցնում է

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի  Gayane, Ձեր տարիքում ոտքերի ցավ կարող է առաջանալ տարբեր պատճառներից: Հարկավոր է ճշտել`ցավի բնույթը, կա՞ արդյոք ցավի կոնկրետ տեղակայում, ճառագայթում է այն: Կա՞ արդյոք որևէ այլ ախտանիշ, որը կօգնի ավելի ճիշտ ախտորոշել ցավի առաջացման պատճառը: Ցավ կարող է լինել անոթային խդիրների դեպքում, հոդերի, ոսկրերի ախտահարումների դեպքում, կարող է լինել նաև այլ հիվանդության երկրորդային ախտանիշ: Ժամանակավոր Ձեր ցավերը մեղմելու համար կարող եք օգտագործել տեղային ցավազրկող, հակաբորբոքային քսուկներ: Օրինակ` դիկլոֆենակ կամ իբուպրոֆեն պարունակող քսուկներ:

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի Qnarik, Ձեր մայրիկի մոտ սկսվել է, ամենայն հավանականությամբ, թրոմբոֆլեբիտ: ճիշտ կլինի ոտքը փաթաթել էլաստիկ բինտով՝ չափավոր սեղմվածության աստիճանի և դիմել անոթաբանի: Հարկավոր է արյան անալիզ հանձնել՝ կոագուլոգրամման ստուգելու համար և անցնել անոթների դուպլեքս սքանավորում:

Մեդ-Պրակտիկ

04.11.2014

Հարգելի Eranik, նախ փորձենք հասկանալ գլխավոր երակ ասելով ինչ ինկատի ունեք: Մեր օրգանիզմում բոլոր երակներն ու զարկերակները գլխավոր և կարևոր են: Եթե խոսքը մեծ ենթամաշկային երակին է վերաբերում, ապա այստեղ խնդիրը, միանշանակ, պետք է լուծել վիրահատական եղանակով: Սա էլ երկու տարբերակ ունի՝ կամ լազերային կոագուլյացիա տվյալ անոթի, կամ՝ ամբողջական անոթի հեռացում: Ինչ վերաբերում է քայլելուն,  առանձնապես քայլելու սահմանափակումներ հետվիրահատական շրջանում չեն լինի:  

Gayane

01.11.2014

Barev dzez es uniem mi harc.Es 64 tarekan kin em. 1 shabat e inch dzax votqs ujex cavum e bayc es chem karoxanum haskanal mkanayin cav e te anotayin. xndrum em patasxaneq inch anem vor caver@ hangstana.

Qnarik

25.10.2014

Barev dzez.Xndrum em patasxaneq im hetevyal harcin.Mayrikis votqi vra,votnatatic mi poqr verev nkateci erakneri artahaytvac linel@.Votqi mshtakan cav ka.Kaseq da inch e? Inchpes kanxel dra zargacum@.Ev inch masnageti e petq dimel.Naxapes shnorhakalutyun.

Eranik

13.10.2014

kxndrei patasxanel harcis

Eranik

25.09.2014

Barev dzez.uxaki xndrum em patasxaneq.im @nker@ uni votqi glxavor eraki tromb na 20 tarekan e.hajaxaki aryan analiz enq anum ev aryun@ xtanum e ev hima el enq arel eli mi poqr xtacele.aspirin kardio e xmum 100% anoc@ ere misht amen aravot oktagorci bayc 70%anoc@ vorpusi @ ndacqum chxtana miguce vnas lini??ev hnaravore virahatel??ete ayo vorqane havanakanutyun@ normal qaylelu??es xndirne hima ir kyanqi. Vtang sparnum e??naxapes shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

22.07.2014

Հարգելի Mari, Ձեր խնդիրը պայմանավորված է ստորին վերջույթներում զարգացած երակային կանգով, առավել ևս եթե դուք ունեք երակների լայնացում: Ճիշտ կլինի անցնեք ստորին վերջույթների անոթների դուպլեքս հետազոտություն և ստանաք մասնագիտացված բուժօգնություն անոթային վիրաբույժների կողմից:

Mari

18.07.2014

barev dez .xndrumem patasxanek harcis.votkers cnknerics nerkev cavum en ev tetevaki urchum isk verevi masum laynacac erak ka .inchic karox e linel .shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

25.06.2014

Հարգելի Sona, բարև Ձեզ, անպայման պետք է հսկվել բժշկի կողմից, հետազոտվել, ստանալ համապատասխան բուժում: Եթե հնարավոր եղավ թրոմբոզի սուր երևույթները կասեցնել, կարելի կլինի մտածել բնական ծննդաբերության մասին, հակառակ դեպքում ապահով տարերակը մնում է կեսարյան հատումը:

Sona

12.06.2014

xndrum em patasxaneq isk ete unem votqi xoranist tromb (38tarekan em)ev spasum em 3rd erexayis...da vtangavor e im kam erexayi kyanqi hamar...hxiutyun@ 3 amsakan e ....inch vtang uni da

Կարդացեք նաև

Թոքի քաղցկեղ. որոնք ե՞ն բուժման նոր մոտեցումները
Թոքի քաղցկեղ. որոնք ե՞ն բուժման նոր մոտեցումները

Հայաստանում ամեն տարի գրանցվում է թոքի  քացկեղի 1375 նոր դեպք, ու քաղցկեղի այս տեսակը առաջին տեղում է մեր երկրում մահացության հանգեցնող քաղցկեղային հիվանդությունների թվում: Նման վիճակագրությունը չի կարող չանհանգստացնել թե...

Շնչառական համակարգ
Ի՞նչ հիվանդություններ են բուժվում ցողունային բջիջների օգնությամբ. biostem.am
Ի՞նչ հիվանդություններ են բուժվում ցողունային բջիջների օգնությամբ. biostem.am

ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ապլաստիկ սակավարյունություն, բնածին դիզերիտրոպոետիկ սակավարյունություն, Ֆանկոնի սակավարյունություն...

Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am
Հոգեկան ապրումների կապը հիվանդությունների հետ. armeniamedicalcenter.am

Մարդու կյանքը, իհարկե գունավորվում է վառ էմոցիաներով, ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական, հատկապես սթրեսներով և ապրումներով...

Հոգեկան առողջություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Մանկական հիվանդություններ Բժշկի ընդունարանում
Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղորայքը. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղորայքը. armeniamedicalcenter.am

Եթե Դուք տարբեր հիվանդությունների պատճառով՝ ալերգիա, շիզոֆրենիա, արթրիտ, խոցային խնդիրներ և այլն, դիմում եք զանազան դեղորայքային միջոցների ընդունման, բայց դրանք ոչ միշտ են օգնում, ապա պատճառն այն է, որ դեղերը ճիշտ չեն ընդունվում...

Դեղամիջոցներ
Մի՛ հապաղեք, դիմեք բժշկի. երիկամներն այնքան էլ «անմեղ» չեն. ՅԱՍԱՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. armeniamedicalcenter.am
Մի՛ հապաղեք, դիմեք բժշկի. երիկամներն այնքան էլ «անմեղ» չեն. ՅԱՍԱՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի երիկամային, զարկերակային հիպերտենզիայի և թոքային բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ ՅԱՍԱՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ...

Բժշկի ընդունարանում
Հիվանդություն ծնող խոսքեր
Հիվանդություն ծնող խոսքեր

Գերմանացի հոգեթերապևտ Նոսրաթ Պեզեշկիանն առաջինն է հայտնաբերել (դրանից հետո սովորել է վնասազերծել) այն խոսքերը, որոնք մարմնի հիվանդության ծրագրավորում են պարունակում: Ժամանակի ընթացքում նա կարողացավ ապացուցել...

Հարցազրույց ցողունային բջիջների կրիոբանկը ներկայացնող Բիոսթեմ ընկերության տնօրեն Տաճատ Ասատուրյանի հետ
Հարցազրույց ցողունային բջիջների կրիոբանկը ներկայացնող Բիոսթեմ ընկերության տնօրեն Տաճատ Ասատուրյանի հետ

Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն...

Բուժում Բժշկի ընդունարանում
Մագնիսական փոթորիկների ազդեցությունը մարդու առողջության վրա. հարցազրույց Գայանե Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Մագնիսական փոթորիկների ազդեցությունը մարդու առողջության վրա. հարցազրույց Գայանե Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Քանի որ բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական փոթորիկներն անտեսանելի են, շատերը չեն հավատում երեւույթի գոյությանը: Մինչդեռ ո՞չ միայն անհրաժեշտ է հավատալ, այլ պետք է առավել զգուշություն դրսեւորել...

Հանրային առողջության պահպանումը` գերակա նպատակ. Ստելլա Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Հանրային առողջության պահպանումը` գերակա նպատակ. Ստելլա Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Ինչպիսի՞ վիրուսային վարակներ են տարածված, ավելացե՞լ է, արդյոք, բժիշկներին դիմող մարդկանց թիվը: Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Ստելլա Հովհաննիսյանը...

Բժշկի ընդունարանում
Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am
Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...

Քուն, քնի խանգարումներ
ՀՀ ԱՆ. Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները հաղթահարելի են
ՀՀ ԱՆ. Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները հաղթահարելի են

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ...

Հրատապ թեմա Հայաստանում Թվեր և փաստեր Հայաստանից
Շատ կարևոր խորհուրդներ տարեցներին. ultraimaging.am
Շատ կարևոր խորհուրդներ տարեցներին. ultraimaging.am

Ծերունական հասակ… սա ոչինչ չի նշանակում, միևնույնն է, պետք է փորձել առողջ լինել: Ոչ-ոք չի ժխտում, որ այդ ժամանակ տեղի է ունենում բջիջների և հյուսվածքների բնական ծերացում: Ինչպես նաև այն, որ դրա հետևանքով սկսվում են...

Ինչու՞ են սառչում ոտքերը: Ի՞նչ անել
Ինչու՞ են սառչում ոտքերը: Ի՞նչ անել

Ակտիվ կենսակերպը, առողջ սննդակարգը և վնասակար սովորություններից հրաժարվելը Ձեզ կօգնեն հաղթահարել սառը ոտքերի խնդիրը: Կառուցվածքային և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով մարմնի մասերից...

Օգտակար խորհուրդներ
Ջերմիջեցնող դեղերի կիրառումը բարձր ջերմության դեպքում. armeniamedicalcenter.am
Ջերմիջեցնող դեղերի կիրառումը բարձր ջերմության դեպքում. armeniamedicalcenter.am

Մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառները բազմազան են՝ տարրական մրսածությունից և վարակից սկսած մինչև ներզատիչ և անոթային համակարգի խնդիրներ: Բարձր ջերմությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ