Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47)

Ակնաբանական հիվանդների բժշկասոցիալական փորձաքննության առանձնահատկությունները

Բանալի բառեր. տեսողական օրգանի ախտահարում, ակնաբանական հիվանդներ, հաշմանդամություն

Տեսողական օրգանի ախտահարումով անձանց բժշկասոցիալական փորձաքննությունը և վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. հունիսի 13-ի Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները հաստատելու մասին թիվ 780 որոշման հիման վրա: Ակնաբանական հիվանդների բժշկասոցիլական փորձաքննությունը և վերականգնումն ունի որոշակի առանձնահատկություններ:

 

Տեսողությունը բարդ հոգեֆիզիոլոգիական երևույթ է, որի լիարժեքությունը խիստ անհրաժեշտ է մարդու նորմալ կենսագործունեության համար, քանզի արտաքին աշխարհի վերաբերյալ տեղեկության 90%-ը մարդը ստանում է տեսողական զգայարանի միջոցով: Կենսագործունեության սահմանափակմանը հանգեցնող տեսողական խանգարումները կարող են պայմանավորված լինել բազմազան ախտահարումներով, ինչը հետևանք է հիվանդությունների, զարգացման արատների, ակնագնդի և նրա հավելումների վնասվածքների, ինչպես նաև տեսողական զգայարանի կենտրոնական հատվածի ախտահարման:

 

Տեսողական խանգարումների պատճառով առաջացած կենսագործունեության սահմանափակումների գնահատման ժամանակ հիմնարար նշանակություն ունեն ճիշտ կլինիկա-ֆունկցիոնալ ախտորոշումը, կլինիկական կանխատեսման որոշումը, տեսողական արատին հարմարվողականության աստիճանի գնահատումը, ինչպես նաև տեսողական ֆունկցիայի խանգարման կոմպենսացիայի կամ մասնակի փոխարինման համար կարևոր այլ զգայարանների վիճակի գնահատումը:

 

Ակնաբանական հիվանդներին փորձաքննելիս կլինիկաֆունկցիոնալ ախտորոշումն ու կանխատեսումը որոշվում է հաշվի առնելով հետևյալ գործոնները.

 

  • ժառանգական բարդացվածությունը ակնաբանական հիվանդություններով,
  • հիվանդության անամնեզը և կատանամնեզը, դրա ընթացքի առանձնահատկությունները,
  • տեսողական խանգարումների վաղեմությունը,
  • տեսողական օրգանի ախտահարման ձևը,
  • տեսողական օրգանի կառուցվածքային փոփոխությունների մանրամասն բնութագիրը,
  • տեսողական ֆունկցիայի վիճակը և դինամիկան,
  • տեսողական օրգանի էլեկտրաֆիզիոլոգիական բնութագիրը,
  • տեսողական աշխատունակության վերաբերյալ տվյալները,
  • օրգանիզմի այլ օրգան-համակարգերի ուղեկցող ախտահարումների առկայությունը,
  • տեսողության շտկման, վերականգնողական բուժման հնարավորության արդյունավետության գնահատման արդյունքները:

 

Սոցիալական գործոններից անհրաժեշտ է հաշվի առնել տարիքը, ընտանեկան դրությունը, կենցաղային պայմանները, կրթությունը, մասնագիտությունը, աշխատանքային ստաժը, հոգեբանական առանձնահատկությունները և սոցիալական օգնության տարբեր տեսկների անհրաժեշտությունը:

 

Նման համապարփակ վերլուծության հիման վրա եզրակացություն է արվում կենսագործունեության սահմանափակման աստիճանի և հաշմանդամության առկայության վերաբերյալ:

 

Տեսողության խանգարումներն անբարենպաստ են ազդում կենսագործունեության գրեթե բոլոր դրսևորումների վրա, սակայն այդ ազդեցության աստիճանը տարբեր կաող է լինել:

 

Մարդու տեղաշարժման, ինքնասպասարկման, կողմնորոշման, շփման կարողությունները կախված են առավելապես տեսողական հիմնական ֆունկցիաների վիճակից` սրությունից և տեսադաշտից: Տեսողական ֆունկցիաները որոշում են միակնանի (մոնօկուլյար) և երկակնանի (բինօկուլյար) հետազոտման ընթացքում, սակայն բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ ֆունկցիոնալ խանգարման ծանրությունը գնահատում են լավ տեսնող աչքի ֆունկցիայի վիճակով` տանելի (օպտիմալ) շտկման պայմաններում:

 

Ավելի բարդ է տեսողական զգայարանի հնարավորությունների գնահատումը աշխատանքային գործունեության առանձնահատուկ խնդիրների և ուսումնառության նկատմամբ: Բացի կենսագործունեության բոլոր տեսակների համար առաջնային հանդիսացող տեսողական հիմնական ֆունկցիաների (տեսողության սրություն և տեսադաշտ) ստուգումից, անհրաժեշտ է գնահատել տեսողական զգայարանի այլ ֆունկցիաների վիճակը ևս, որոնք հատուկ նշանակություն ունեն տեսողական ուղղվածության գործունեության որոշ տեսակների համար, ինչպես նաև շփման ու մասնագիտական ուսուցման համար: Այդ ֆունկցիաներն են. լուսազգացողությունը, գունազգացողությունը, երկակնանի տեսողությունը, տեսողության սրությունը մոտ տարածությունից, հարմարումը (ակոմոդացիա), տեսողական հոգնածությունը, տեսողական արդյունավետությունը և այլ օֆթալմոէրգոնոմիական (ակնաաշխատունակաչափական) բնութագրերը: Երբեմն ամետրոպիաների, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների, աչքի մկանների ֆունկցիայի խանգարումների տեսանյարդային ապարատի ախտահարման ժամանակ, նույնիսկ տեսողության սրության և տեսադաշտի համեմատաբար բարվոք ցուցանիշների պարագայում ախտաբանական տեսողական հոգնածությունը խոչընդոտում է տեսողական բնույթի որոշ տեսակների աշխատանքների կատարմանը, մասնավորապես համակարգիչների օգտագործմանը: Այդ աշխատանքների կատարումը դժվարություններ է ստեղծում նաև միակնանի, նիստագմով անձանց մոտ: 

 

Մեծ նշանակություն ունեն նաև տեղեկությունները աչքի հիդրո- և հեմոդինամիկայի վիճակի մասին, հատկապես ծանր ֆիզիկական և հոգեհուզական ծանրաբեռնվածության հետ կապված աշխատանքային գործունեության կատարման կարողության գնահատման դեպքում:

 

Հաճախ անկախ տեսողական ֆունկցիայի վիճակից, ախտահարման բնույթը, աչքի տարբեր հատվածների կառուցվածքային փոփոխությունները պայմանավորում են աշխատանքի առանձին տեսակների գործունեության սահմանափակումները: Օրինակ. ցանցենու վիրահատված շերտազատման, խորիոռետինալ դիստրոֆիաների, բարձր աստիճանի կարճատեսության, գլաուկոմայի ժամանակ հակացուցված է ծանր ֆիզիկական աշխատանքը, տեսողական նյարդի, եղջրենու, ոսպնյակի ախտահարումների ժամանակ` աշխատանքը թունավոր նյութերի հետ, լորձաթաղանթի, եղջրենու հիվանդությունների ժամանակ` աշխատանքը փոշոտ պայմաններում, երկակնակի տեսողության բացակայության դեպքում` բարձրության հետ կապված աշխատանքները և այլն: Աչքի օնկոլոգիական հիվանդությունների ժամանակ, որոշ ակնավիրաբուժական միջամտություններից հետո (կեռատոպլաստիկա, ծավալուն ռեկոնստրուկտիվ վիրահատություններ), որոշակի ժամկետով, անկախ տեսողական ֆունկցիայի խանգարման աստիճանից սահմանափակվում է աշխատանքային գործունեության կարողությունը, ելնելով հատուկ խնայողական ռեժիմի պահպանման, մասնագիտական աշխատանքի ծավալի կրճատման կամ աշխատանքային հատուկ պայմանների ստեղծման անհրաժեշտությունից:

 

Այսպիսով, փորձաքննվող անձի ուսումնառության և աշխատանքային գործունեության կարողության սահմանափակման աստիճանի գնահատումը հիմնվում է անձի աշխատանքի բնույթի և պայմանների, այդ թվում աշխատանքային գործունեության սանիտարահիգիենիկ և հոգեֆիզիոլոգիական գործոնների, կատարվող աշխատանքի կամ ուսումնական ընթացքի բովանդակությանը և ծավալին ներկայացվող պահանջների և նրա կլինիկաֆունկցիոնալ վիճակի բոլոր ցուցանիշների համապատասխանության որոշման վրա:

 

Տեողական զգայարանի վիճակի մասին կարևոր տեղեկություն կամ տվյալներ են ստանում էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտման (այսուհետև` ԷՖՀ) օգնությամբ: Այդ հետազոտության տվյալները առանձնահատուկ նշանակություն ունեն տեսողական նյարդի և ցանցենու հիվանդությունների դեպքում, երբ վիզուալ հետազոտմամբ չի հաջողվում փոփոխություններ հայտնաբերել և միայն ԷՖՀ-ն է թույլ տալիս որոշել ախտաբանական վիճակի առկայությունը և տեղակայումը: Նույնքան անհրաժեշտ է ԷՖՀ-ն բեկող միջավայրերի պղտորման դեպքում, եթե ակնահատակի զննումը անհանարին է: ԷՖՀ-ի տվյալները օգնում են օբյեկտիվացնել փորձաքննվող անձի ստուգման ընթացքում ստացված ցուցանիշները:

 

Համաձայն տեսողական խանգարումների միջազգային դասակարգման (10-րդ Ժնևյան վերանայման) տեսողական ֆունկցիայի խանգարման աստիճաններն են.

 

1-ին` թույլ տեսողություն ցածր աստիճանի

2-րդ` թույլ տեսողություն միջին աստիճանի

3-րդ` թույլ տեսողություն բարձր աստիճանի 

4-րդ` գործնական կամ բացարձակ կուրություն 

 

 

Ֆունկցիաներ

Ֆունկցիաների խանգարման աստիճան

Աննշան (թույլ տեսողություն ցածր աստիճանի)

Չափավոր (թույլ տեսողություն միջին աստիճանի)

Արտահայտված (թույլ տեսողու­թյուն բարձր աս­տի­ճանի)

Խիստարտա-հայտ­վածգործնական  կամ բացարձակ կուրություն)

Տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով

0.3-ից ավել

 0.1-ից մինչև 0.3 

0.05-ից մինչև 0.09

0-ից մինչև 0.04

Կեսադաշտը (ծայրամասային սահմանը ֆիքսման կետից) 

նորմայի սահմաններում կամ նեղացած մինչև 40˚

 

1. 40˚-ից նեղ, բայց 20˚-ից լայն

2. Հեմիանօպսիա 

 

 Հավասար է կամ նեղ 20˚-ից, բայց լայն է 10˚-ից

Հավասար է կամ նեղ 10˚-ից (խողովակային տեսողություն)

Սկոտոմաներ կենտրոնական տեսադաշտում  չկա 

եզակի հարաբերական սկոտոմաներ 

 

1. եզակի հարաբերական սկոտոմաներ

2. Բազմակի ոչ միացած սկոտոմաներ 

 

 

1. կենտրոնական սկոտոմա 1 0˚ և ավելին

2. Հարկենտրոնական բացարձակ սկոտոմաներ

 

ԷՖՀ

 

 

 

 

1. Լյաբիլու­թյուն (Հց)

մինչև  45

մինչև  30

մինչև  20

20-ից պակաս

2. ՁՑՏՐ (ցոլ­քե­րի­ ձուլ­ման կրիտի­կա­­կան հաճա­խա­­­կանություն) Հց

մինչև  45

մինչև  30

մինչև  20

 

 

Տեսողական ֆունկցիաների խանգարմամբ պայմանավորված կենսագործունեության տեսակների սահմանափակման աստիճանները ընդհանրացված ձևով ներկայացվում է աղյուսյակի տեսքով.

 

 

Կենսագործունեության տեսակ

Հիմնական տեսողության ֆունկցիայի խանգարման աստիճան

I

II

III

IV

Կենսագործունեության սահմանափակման աստիճան

Ինքնասպասարկման ունակություն

չկա

չկա

2

3

Ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն

չկա

չկա

1 կամ 2

3

Ուսումնառության կարողություն

չկա

1

1 կամ 2

2

Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն

1

1

2

2 կամ 3

Կողմնորոշվելու կարողություն

չկա

1

1 կամ 2

2

Հաղորդակցվելու կարողություն

չկա

չկա

1 կամ 2

2

 

 

Կախված տեսողական օրգանի ֆունկցիոնալ խանգարումների ծանրության և կենսագործունեության սահմանափակման աստիճանից, հաշվի առնելով սոիալական պաշտպանության անհրաժեշտութունը` անձը ճանաչվում է հաշմանդամ:

 

Տեսողական խանգարումներ ունեցող հիվանդների մոտ հաշմանդամության առաջին խումբ սահմանվում է զույգ աչքի գործնական կամ բացարձակ կուրության դեպքում: 

 

Հաշմանդամության 2-րդ խումբը սահմանվում է թույլ տեսողության բարձր աստիճանի (3-րդ) դեպքում լավ տեսնող, միակ կամ զույգ աչքերում: Հաշմանդամության 3-րդ խումբը սահմանվում է հիմնականում աշխատանքային գործունեության սահմանափակման դեպքում պայմանավորված թույլ տեսողության միջին աստիճանով: Հազվադեպ հաշմանդամության երրորդ խումբ է սահմանվում թույլ տեսողության ցածր աստիճանով կամ այլ տեսողական խանգարումներով պայմանավորված աշխատանքային գործունեության սահմանափակման դեպքում եթե աշխատանքը կապված է լիարժեք երկակնանի տեսողության, գունազգացողության, լուսազգացողության, անփոփոխ տեսողական աշխատունակության հետ:

 

Հաշմանդամության 3-րդ խումբ անժամկետ և (հաշմանդամ երեխա) կարգավիճակ մինչև 18 տարեկան սահմանվում է նաև մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում` համաձայն ՀՀ կառավարության 18.08.05թ. N 1304-Ն և N 780-Ն որոշման 31 և 32 կետերում կատարված փոփոխությունների:

 

Գրականություն


  1. Либман Е.С. Основные позиции офтальмологической медико-социальной экспертизы в свете современной концепции инвалидности.
  2. Закон О социальной защите инвалидов в РФ (№ 181 от 24.11.95 г.)
  3. Басинский С. Медико-социальная экспертиза и реабилитация лиц с заболеваниями и повреждениями органа зрения. Клинические лекции по офтальмологии с.18.
  4. Постановление Правительства РФ № 95 от 25.02.2006. О порядке признания граждан инвалидами.
  5. Коробов М.В., Помников В.Г. Справочник по Медико-социальной экспертизе и реабилитоло-гии. 

 

Հեղինակ. Ա.Ս. Մալայան, Մ.Գ. Վանյան, Լ.Մ. Վանյան Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոն, Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն, УДК 616.7
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կենսունակ սրտամկանի ախտորոշման որոշ ոչ ինվազիվ մեթոդների կիրառման օգտակարությունը: Ա.Հ. Տեր-Վարդանյան ԵՊԲՀ, անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի կլինիկա, УДК 616.127-07

Իշեմիկ պրեկոնդիցիայի պաշտպանիչ նշանակությունը սրտամկանի համար: Ա.Հ. Տեր-Վարդանյան ԵՊԲՀ, անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի կլինիկա, УДК 616.127-005.4:577.11

Շարունակական բժշկական կրթության գործընթացում կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի ներդրման մասին: Հ.Բ. Կարապետյան ԵՊԲՀ, hետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետ, ՀՏԴ 61(071.1):378.2

Ակնաբանական հիվանդների բժշկասոցիալական փորձաքննության առանձնահատկությունները: Ա.Ս. Մալայան, Մ.Գ. Վանյան, Լ.Մ. Վանյան Ս.Վ.Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոն, Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն, УДК 616.7

 

Շարունակական բժշկական կրթության գործընթացում կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի ներդրման մասին

Բանալի բառեր: Բոլոնիայի գործընթաց, կրեդիտների կուտակային համակարգ (ECTS), հարատև կրթություն, շարունակական բժշկական կրթություն, կատարելա-գործման դասընթացներ

Բժշկական կրթության համաշխարհային դաշնությունը 1984թ. ստեղծեց բժշկական կրթության բարեփոխումների միջազգային ծրագիր, որի հիմնական նպատակը...

Միջազգային իրավունք
Իշեմիկ պրեկոնդիցիայի պաշտպանիչ նշանակությունը սրտամկանի համար

Բանալի բառեր. իշեմիա, հիբերնացիա, սթանինգ, պրեկոնդիցիա, մետաբոլիզմ, էներգոապահովում, կենսունակություն

Սրտամկանի իշեմիան հանդիսանում է սրտային անբավարարության զարգացման հիմնական պատճառը, սակայն մինչև այսօր դեռևս գոյություն չունի իշեմիայի համընդհանուր բնորոշում...

Սրտանոթաբանություն
Կենսունակ սրտամկանի ախտորոշման որոշ ոչ ինվազիվ մեթոդների կիրառման օգտակարությունը

Բանալի բառեր. սրտամկան, կենսունակ, ռեվասկուլյարիզացիա, ախտորոշում, հիբերնացիա

Կենսունակ սրտամկանի ախտորոշման անհրաժեշտությունը հատկապես կարևորվում է իշեմիկ կարդիոմիոպաթիայով, հետինֆարկտային կարդիոսկլերոզով...

Սրտանոթաբանություն Ինտենսիվ թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ