Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ: Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

 

Բաժանմունքում իրականացվում է.

 

  • սրտանոթային,
  • նյարդավիրաբուժական,
  • թոքային,
  • ուրոլոգիական,
  • գինեկոլոգիական,
  • վնասվածքաբանական,
  • միկրովիրաբուժական

վիրահատությունների պատրաստվող հիվանդների նախավիրահատական (ըստ ցուցումենրի) և հետվիրահատական ինտենսիվ թերապիա:

 

Կատարվում է.

 

  • ներգանգային ճնշման ինվազիվ դիտարկում (մոնիտորինգ),
  • կենտրոնական արյունաշրջանառության դիտարկում սրտի խոռոչների,
  • թոքային զարկերակի կաթետերիզացիայի միջոցով:

 

Բուժական նպատակով կիրառվում են սակավինվազիվ միջոցառումներ.

 

  • թոքամզային պունկցիա,
  • որովայնի խոռոչից ախտաբանական հեղուկի քաշում (լապարոցենտեզ),
  • ողնուղեղային հեղուկի գոտկային պունկցիա,
  • կենտրոնական երակների և զարկերակների կաթետերիզացիա, բրոնխոսկոպիա, գաստրոսկոպիա):


Բաժանմունքում իրականացվում է ծայրահեղ ծանր վիճակում ընդունված`

 

  • կենտրոնական նյարդային,
  • սրտանոթային համակարգերի,
  • լյարդի,
  • երիկամների ախտահարումով,
  • վնասվածքներից հետո,
  • բազմավնասվածքներ օրգան-համակարգերի ախտահարումով

հիվանդների  վերակենդանացման միջոցառումներ:      

Բաժանմունքը հագեցած է նաև արտամարմնային (էքստրակորպորալ) ապաթունավորման (դետոքսիկացիայի) սարքավորումներով.

 

  • հեմոդիալիզ,
  • հեմոֆիլտրացիա,
  • հեմոսորբցիա,
  • պլազմոֆերեզ,
  • բարոթերապիա:

 

Սրտանոթային համակարգի ախտահարումով հիվանդների մոտ համակցված բուժման հետ կիրառվում է արհեստական և օժանդակող արյունաշրջանառություն, ներզարկերակային բալոնային հակապուլսացիա:

Վերոնշյալ բուժական միջոցառումները իրականացվում են շուրջօրյա:

Բաժանմունքը հերթապահում է ամսվա բոլոր օրերը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի համար:  

Բաժանմունքի վարիչ` բ.գ.թ Ռաֆայել Գրիգորի Գրիգորյան
Ռ.Գ. Գրիգորյանը վերապատրաստում է անցել ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի առաջատար կլինիկաներում:

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ